Ադրբեջանական Hərbi Xəbərlər və Məlumatlar ֆեյսբուքյան օգտահաշիվը հոկտեմբերի 30-ի հրապարակման մեջ պնդել է, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։
Ֆեյսբուքյան այս հաշիվը կապված է Ադրբեջանի կառավարության հետ:
Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում՝ նշելով, որ ապատեղեկատվությունը կարող է այս հիվանդանոցին հարվածելու նախապատրաստություն լինել:
The “Hərbi Xəbərlər və Məlumatlar” fb page, affiliated with #Azerbaijan Govt on mil matters, published some unrelated photos & claimed that Berdzor (Lachin) hospital is used for mil purposes.
It’s quite false & could be a preparation for striking this hospital, too.#DontBeBlind pic.twitter.com/0FbL0OzoHP— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) October 30, 2020
«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողներն այցելել են Արցախի՝ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում՝ հասկանալու, թե արդյո՞ք ադրբեջանական հաշվի տեղեկությունները հիմք ունենք, թե՞ ոչ:
Fip.am-ի հետ զրույցում բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ բուժհաստատությունը սպասարկում է բացառապես քաղաքացիական բնակչությանը. «Այն որևէ կերպ չի օգտագործվում ռազմական նպատակներով և տարածված տեղեկատվությունը սուտ է»:
Նշենք, որ մեր լրագրողները ևս, շրջելով հիվանդանոցի տարածքում, չեն նկատել որևէ բան, որը կհուշեր բուժհաստատության՝ ռազմական նպատակների ծառայելու մասին։
Այսպիսով, Hərbi Xəbərlər və Məlumatlar ֆեյսբուքյան օգտահաշիվը կեղծ տեղեկություն է տարածում, քանի որ Բերձորի հիվանդանոցը չի օգտագործվում ռազմական նպատակներով:
Անի Գրիգորյան