Մուտքագրել հարց

Մուտքագրել հարց

Դուք կարող եք դիմել «Փաստերի ստուգման հարթակի» թիմին` հանրային կարևորություն ներկայացնող յուրաքանչյուր խնդիր ստուգելու հայտով։ Մենք կուսումնասիրենք ձեր հայտը, և եթե դրանում առկա խնդիրը ստուգելու հնարավորություն լինի, կտրամադրենք ձեզ ճշտված տեղեկատվություն՝ հոդվածի տեսքով։

Փաստը իրականում գոյություն ունեցող իրադարձություն է կամ արդյունք, պնդում, որը կարելի է ստուգել և հաստատել։ Փաստերի ստուգումը հրապարակային տեքստերում ներկայացված փաստական տվյալների ստուգման գործընթացն է։ Այն գործ ունի ինչպես արդեն հրապարակված, այնպես էլ հետագայում հրապարակվելիք տեղեկություների հետ։

Հանրային խոսք տարածող սուբյեկտները (պաշտոնյաները, գերատեսչությունները, լրատվամիջոցները, բլոգերները և այլք) իրենց հրապարակումներում կարող են գործածել թվային տվյալներ, անուններ, հասցեներ, ականատեսների վկայություններ և այլ տեղեկություններ։ Ստուգման ենթակա է այն ամենը, ինչի հիման վրա հրապարակման հեղինակը կառուցում է իր պնդումները։
Ստուգման ենթական հիմնական տեղեկություններն են՝ մարդկանց անունները, մարդկանց միջև ազգակցական կամ այլ կապերը, հասցեները, մեջբերումների հավաստիությունը, տարածվող թարգմանության հավաստիությունը, թվերը, արժույթի փոխարժեքի համապատասխանությունը տվյալ ժամանակի մեջ և այլն։ Կարևոր է ստուգել տեղեկության սկզբնաղբյուրը, մեդիա տվյալի (լուսանկար, տեսանյութ) ստեղծման և տարածման ժամանակը և այլն։

«Փաստերի ստուգման հարթակը» չի անդրադառնում ապագային, գաղտնի տեղեկություններին վերաբերող պնդումներին կամ ոչ ստուգելի հայտարարություններին։

«Փաստերի ստուգման հարթակի» թիմը կքննարկի փաստերի ստուգման հայտը և կպատասխանի հնարավորինս կարճ ժամկետում։ Եթե փաստերի ստուգման համար գերատեսչություններից կամ այլ անձանցից տեղեկություն ստանալու նպատակով գրավոր հարցում պահանջվի, գործընթացը կարող է որոշակիորեն ավելի երկար տևել։

Եթե Ձեր առաջարկն ընդունվում է «Փաստերի ստուգման հարթակի» թիմի կողմից, ապա, համաձայնության դեպքում, Ձեր անունը կարող է հրապարակվել հոդվածում։ Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ։