ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1402 դպրոցից 842-ը նորոգման կարիք ունեն. ինչ սկզբունքով են ընտրվել նորոգվող 300 դպրոցները

13:47, 28 Նյմ, 2022

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը (ՔՊ) Ազգային ժողովի հոկտեմբերի 25-ի նիստում, երբ քննարկվում էր Համաշխարհային բանկից վերցված վարկային միջոցներով 4 ավագ դպրոցների վերանորոգման հարցը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով են ընտրվել դպրոցները։

«Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցը բավականին բարվոք ու լավ վիճակում է այն դեպքում, երբ որ նույն 8-րդ Մասիվում 198 ավագ դպրոցն ուղղակի խղճալի վիճակում է։ Ի՞նչ սկզբունքով է ընտրվել թիվ 139 դպրոցը նորից վերանորոգման, երբ որ մեկ ուրիշ դպրոց շատ կարիք ունի դրա և չի ընտրվել»,- նշեց նա։ 

Փոխնախարար Մարտիրոսյանը պատասխանեց, որ վարկային համաձայնագրի շրջանակում 4 դպրոցներ են վերանորոգվելու, իսկ կառավարության ծրագրով նախատեսված է 300 դպրոցների վերանորոգում կամ հիմնանորոգում։ Ըստ նրա՝ կան ընտրության որոշակի մեխանիզմներ։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով է հիմնավոր պատգամավորի կասկածը և ի՞նչ սկզբունքով են ընտրվել դպրոցները։ 

Առավելություն է տրվել խոցելի վթարային, առավել հին դպրոցներին, հաշվի է առնվել նաև աշակերտների թիվը, ասում է ԿԳՄՍ-ն

Մինչ վերը նշված դպրոցներին անդրադառնալը, փորձեցինք ձեռք բերել կառավարության 5-ամյա (2021- 2026 թթ.) ծրագրով նախատեսված 300 դպրոցների ցանկը, որը, սակայն, պարզվեց՝ դեռ ամբողջական չէ։ ԿԳՄՍ նախարարությունը «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրել է միայն Համաշխարհային բանկից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում հիմնանորոգված թվով 13 ավագ դպրոցների, ինչպես նաև 2023֊2025 թթ. կառուցման/վերակառուցման ենթակա թվով 4 ավագ դպրոցների ցանկը։ 

Մյուս դպրոցների հարցով նախարարությունն առաջարկել է դիմել նախ Տարածքային զարգացման նախարարություն, ապա Քաղաքաշինության նախարարություն, հետո՝ կառավարություն, և նույն հարցումները կրկին իրեն վերահասցեագրվելուց հետո նշում է՝ ցանկերը պարբերաբար ճշգրտվում են, պայմանավորվածություն կա մեկ միասնական շտեմարան պատրաստելու, որտեղ կընդգրկվի դպրոցների ամբողջական ցանկը։ 

«Հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագրում ներառված կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ցանկերն աշխատանքային են և պարբերաբար ճշգրտվում են՝ հաշվի առնելով տարբեր ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների մասին հավաքագրվող տեղեկատվությունը, այդ թվում՝ բարեգործական ծրագրերով:

Ներկայում իրականացվում են վերոնշյալ ծրագրերի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային շտեմարանի գործարկման աշխատանքները, և առաջիկայում այդ մասին տեղեկատվությունը ևս կհրապարակվի»,- նշում են նախարարությունից։

Իսկ ԿԳՄՍ ենթակայության ներքո գտնվող ավագ դպրոցներն ընտրվել են շենքերի տեխնիկական վիճակների ուսումնասիրության և համապատասխան չափորոշիչների հիման վրա հաշվարկված գնահատականների արդյունքներով։

«Որոշիչ գործոններ են համարվել շենքերի կրող կոնստրուկցիաների ու հիմքի, տանիքի ու հատակի, պատերի, ջեռուցման և էլեկտրական ցանցերի վիճակը։ Դպրոցի կառուցման տարեթիվը նույնպես հաշվի է առնվել։ Առավել հին դպրոցներին տրվել են հիմնանորոգման և ամրացման հավանականության առավել բարձր գնահատականներ։ Հաշվի են առնվել նաև դպրոցում ընդգրկված սովորողների թիվը և առանձին դեպքերում այն համայնքների քանակը, որոնց սպասարկում է տվյալ դպրոցը։ Հետևաբար, վերանորոգման և ամրացման հավանականության առավել բարձր գնահատական են ստացել այն դպրոցները, որոնք սպասարկում են ավելի մեծ թվով սովորողների և ավելի մեծ քանակով համայնքների։ Այսպիսով. առավել բարձր գնահատականներ ստացած 17 ավագ դպրոց ընդգրկվել է վերոհիշյալ ծրագրերում»,- նշվում է նախարարության պատասխանում։

Տարածքային կառավարման նախարարության տրամադրած ցանկով Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր», որի շրջանակներում հիմնանորոգվում, վերանորոգվում և կառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր 46 դպրոցներ, որոնց ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2015 թ. թիվ 797-Ն որոշման 3-րդ հավելվածով։ 

ՏԿՆ-ից ևս նշում են, որ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում շահառու դպրոցների ընտրության համար հիմք են հանդիսացել դպրոցների կոնստրուկտիվ լուծումները, տեխնիկական վիճակը և աշակերտների թվաքանակը՝ առավելություն տալով խոցելի վթարային այն դպրոցներին, որտեղ առկա են ավելի շատ աշակերտներ։ 

Ի դեպ, նշվում է, որ դպրոցների ընտրության նպատակով հանձնաժողով չի ձևավորվել։ 

Քաղաքաշինության կոմիտեից ի պատասխան մեր հարցման նշում են, որ նաև դպրոցների շինարարական ծրագրերի մասով գլխավոր կարգադրիչը ԿԳՄՍՆ-ն է։ Այդուհանդերձ կոմիտեից մեզ տրամադրել են փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական թվով 22 մոդուլային դպրոցների շինարարական ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկանք։  

Թե՛ 139, թե՛ 198 ավագ դպրոցները ներառված են սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում

ՀՀ կառավարությունը 2015 թ.-ին հաստատել էր սեյսմիկ առումով ամենավտանգավոր 377 դպրոցների ցանկը, որի հիման վրա էլ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև նույն թվականին կնքվել էր «Սեյսմիկ անվտանգության բարելավման» վարկային ծրագրի համաձայնագիրը։

2017-ին կատարված փոփոխություններով սահմանվում է Հանրապետությունում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր 425 դպրոցների ցանկը, որի մեջ ներառված են ինչպես թիվ 198 ավագ դպրոցը, այնպես էլ Կարեն Դեմիրճյանի անվան 139 ավագ դպրոցը։ 

2022 թ.-ի հոկտեմբերի 27-ին կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվում հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրում, և սահմանվում է սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր 368 դպրոցների ցանկ։ Նախագծի առանձին հավելվածով ներկայացվում են այն դպրոցները, որոնք արդեն իսկ կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել են կամ գտնվում են շինարարական աշխատանքների ընթացքում՝ ՀՀ պետական բյուջեի, Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի միջոցների հաշվին։ Ըստ այս հավելվածի՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը, որն ունի 420 աշակերտ, վերակառուցում է պետական բյուջեի միջոցներով, որի նախահաշվային արժեքը կազմում է 2 մլրդ 262 մլն 102 հազար դրամ։ 

Արտաքուստ ինչ վիճակում են Երևանի թիվ 198 և 139 ավագ դպրոցները

Երևանի թիվ 198 ավագ դպրոցն արտաքուստ «խղճալի վիճակում չէ», ինչպես հայտարարել էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, բայց հիմնական մասնաշենքը, այդ թվում՝ հանդիսությունների դահլիճը և մարզադահլիճը, վերանորոգման խիստ կարիք ունեն։ FIP.am-i այցի ընթացքում տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ դպրոցը դեռևս 2012-2013 թթ.-ին 60 տոկոսի չափով վերանորոգվել է, թեև ինչպես հավաստիացրեց տնօրենը՝ որակի մասին ավելի լավ է լռել, քանի որ աշխատանքն արվել է շատ անբարեխիղճ ձևով։ 

Վերանորոգման ընթացում պարզվել է՝ դպրոցը սեյսմիկ տեսանկյունից խնդիրներ ունի, աշխատանքները դադարեցվել են, արդյունքում դպրոցը մնացել է առանց հանդիսությունների դահլիճի, մարզադահլիճի, «շինարարները եղածն էլ քանդել՝ գնացել են»։

«Երկու ուսումնական կորպուսները վերանորոգվել են, մնացածը մնացել է, հիմա չգիտեմ՝ կարիք կա՞ սեյսմիկ ամրակայում անեն՝ շարունակեն, թե՞ հիմնանորոգման ծրագրով անեն»,- ասում է դպրոցի տնօրենը։

Դպրոցի առաջնային խնդիրը, ըստ տնօրենի, ցանկապատ չունենալն է. Անվտանգության առումով շենքի պահպանության խնդիր կա, ով ասես գնում գալիս է, պահակները չեն կարող այս ամբողջ տարածքը պահպանեն։ Կոյուղու խնդիր էլ ունենք, նորմալ չեն արել, ու հիմա պարզվում է՝ խնդիր կա, բայց դրա համար լուրջ գումար է  պետք՝ 1․5-2 մլն»։ 

214 աշակերտ ընդունող դպրոցի տնօրենն ընդունելի չի համարում վերանորոգումը թվաքանակով պայմանավորելը. «Թվաքանակը՝  թվաքանակ, բայց ես այս աշակերտի համար ուզում եմ միջոցառում անեմ, որտե՞ղ անեմ։ Դասարաններում ենք անում, միջանցքներում։ Փառքի սրահում ենք գեղեցիկ միջոցառում արել»։ 

previous arrow
next arrow
Slider

Երևանի թիվ 198 ավագ դպրոց

Կարեն Դեմիրճյանի անվան 139 ավագ դպրոցն արտաքնապես բարվոք է, խնամված, թեև կառուցումից՝ 1968 թ.-ից մինչ օրս հիմնանորոգում չի արվել, մասամբ պատերն են ներկվել, մի քանի լուսամուտ է փոխվել և այլն։

Դպրոցի պատերին ճաքեր կան, և հիմնական խնդիրը սեյսմիկ վիճակն է, շենքը հենասյուների վրա է կանգնած, ինչը վտանգի մեծ ռիսկ ունի։ Դպրոցի տնօրեն Կլարա Ջհանգիրյանը, որը, ի դեպ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի դուստրն է, հրաժարվեց մեր որևէ հարցի պատասխանել՝ միայն նշելով, որ 8 տարի է՝ սպասում էին վերանորոգման որոշմանը։ 

previous arrow
next arrow
Slider

Կարեն Դեմիրճյանի անվան 139 ավագ դպրոց 

Նոր Նորքի մյուս ավագ դպրոցների վիճակը

Բացի նշված դպրոցներից, մենք եղանք նաև Նոր Նորքի մյուս ավագ դպրոցներում, որոնցից արտաքինից ամենավատթար վիճակում թիվ 159 ավագ դպրոցն է: Այս փաստը մեր զրույցում հաստատեցին նաև մյուս տնօրենները։ Նշենք, սակայն, որ այս դպրոցը սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր դպրոցների ցանկում չկա։ 

Դպրոցի տնօրեն Զարինե Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ շենքը վերանորոգման խիստ կարիք ունի, թեև տեղյակ է, որ վերանորոգման ցանկերում չկա։ Նա նշեց, որ բարձրաձայնելու կարիք էլ չի տեսնում, քանի որ բոլորն էլ լավ տեղյակ են, թե ինչ վիճակում է։ Ավելին՝ տնօրենը նախընտրեց մեզ ներս չթողնել դպրոց՝ վատ վիճակը արձանագրելու համար՝ նշելով, որ ինքը բարկացած է և չի ուզում նման հարցերում խառնվել․ «Ի՞նչ է, կարծո՞ւմ եք ես չեմ ուզում իմ դպրոցը վերանորոգեն։ Ես դրա համար իմ պատճառներն ունեմ, գուցե հետո բարկությունս անցնի, թույլ տամ ներս գաք՝ նկարեք»։ 

previous arrow
next arrow
Slider

Թիվ 159 ավագ դպրոց

Ի տարբերություն անմխիթար վիճակում գտնվող թիվ 159 ավագ դպրոցի, Նոր Նորքի մյուս՝ Թ. Կրպեյանի թիվ 62 ավագ դպրոցն ընդգրկված է սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր դպրոցների ցանկում, չնայած դպրոցը բավական լավ վիճակում էր՝ տանիքը փոխված, լուսամուտները նոր, բոլորովին վերջերս վերանորոգված լաբորատորիայով, նորոգված և մաքուր զուգարաններով և այլն։ Տնօրեն Մարինե Սողոմոնյանը FIP.am-ին թույլ տվեց դպրոց այցելել, բայց ոչ նկարելու համար, ուղղակի անձամբ տեսնելու, թե ինչքան լավ է դպրոցի վիճակը և թե ինչու են նման դպրոցը սեյսմիկ վտանգավոր համարել։ 

«Պատճառը միայն այս սյուներն են, որոնք ամրացված են մեծ պտուտակներով։ Եկան ստուգեցին, նման եզրակացություն գրեցին, որևէ ճաքի խնդիր չկա, ասում են, որ սխալ է դպրոցը կառուցել սյուները բոլտերով ամրացնելով։ Բա ափսոս չի՞ էս ամբողջը թողնեմ քանդեն»,- ասաց նա։ Տնօրենը, իհարկե, հասկանում է՝ եթե վտանգ իսկապես կա, ուրեմն պետք է քանդել, բայց այս պահին նախընտրում է գումարը տրամադրեն ավելի վատ վիճակի դպրոցների, որոնց պակասը քիչ չէ։

Թ. Կրպեյանի թիվ 62 ավագ դպրոց 

Նշենք, որ Նոր Նորքի վարչական շրջանում ևս մեկ ավագ դպրոց կա՝ թիվ Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցը, որը նշյալ ծրագրով արդեն իսկ հիմնանորոգվել է, և  բացումը տեղի է ունեցել բոլորովին վերջերս։ Դպրոցը ևս եղել է սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր դպրոցների ցանկում, աշակերտների թիվը 570 է։  

Երկրի 1402 դպրոցներից բավարար է միայն 560-ի շենքային վիճակը 

Ըստ ԱՎԿ-ի՝ 2021/2022 ուսումնական տարում ՀՀ-ում գործում է հանրակրթական ծրագրեր իրականացնող 1402 դպրոց, որից 1354-ը՝ պետական։ 

2021/2022 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը կազմել է 403,653 մարդ։ ԱՎԿ-ի տվյալներով՝ դպրոցներից 560-ի շենքային վիճակը բավարար է, 460-ը կարիք ունի հիմնանորոգման, 382 դպրոց կարիք ունի ընթացիկ նորոգման։ 

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ պատգամավոր Հակոբ Ասլանյանի պնդումը, թե Կարեն Դեմիրճյանի անվան 139 ավագ դպրոցը բավականին բարվոք ու լավ վիճակում է՝ ճիշտ չէ, դպրոցն իսկապես կարիք ունի հիմնանորոգման, իսկ 198 ավագ դպրոցը, ի տարբերություն 139-ի, մասամբ վերանորոգված է։ Դպրոցների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով նաև սեյսմիկ վիճակը, թեև Կարեն Դեմիրճյանի անվան 139 ավագ դպրոցից ավելի վատթար դպրոցներ կային։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դպրոցԿԳՄՍ

Հարակից հոդվածներ

Կեղծ չեն, բայց դիպլոմ էլ չեն․ կրթության նախարարի նուրբ մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Կեղծ չեն, բայց դիպլոմ էլ չեն․ կրթության նախարարի նուրբ մանիպուլյացիան

13:07, 14 Հնվ, 2022

Նախորդ տարվա վերջին Yerevan.Today լրատվականը հրապարակել էր մի նյութ, որով ցույց էր տվել, որ Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը...

Ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը․ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը․ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո

11:30, 28 Մյս, 2021

Հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների կողմից ամենից հաճախ թմբկահարվող թեմաներից է ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը։ Այս թեմայով հայտարարություններ և խոստումներ...

Բուհերը խոշորացնելու որոշում կա, բայց Թատերականը Մանկավարժականին միավորելու որոշում դեռևս չկա
Առանց վճռի

Բուհերը խոշորացնելու որոշում կա, բայց Թատերականը Մանկավարժականին միավորելու որոշում դեռևս չկա

13:53, 12 Փտր, 2021

Փետրվարի 12-ին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա էին իրականացրել՝ հայտարարելով, որ օդում կախված լուրերի համաձայն՝ իրենց ինստիտուտը...

Աշակերտներին չեն պատվաստելու և թեստավորելու․ ապատեղեկատվության աղբյուրը «փորձառու» է
Սխալ

Աշակերտներին չեն պատվաստելու և թեստավորելու․ ապատեղեկատվության աղբյուրը «փորձառու» է

12:26, 18 Սպտ, 2020

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Պետրոսյանը սեպտեմբերի 16-ին գրառում էր կատարել՝ պնդելով, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստվում է մինչև...

Հարակից հոդվածներ

Կեղծ չեն, բայց դիպլոմ էլ չեն․ կրթության նախարարի նուրբ մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Կեղծ չեն, բայց դիպլոմ էլ չեն․ կրթության նախարարի նուրբ մանիպուլյացիան

13:07, 14 Հնվ, 2022

Նախորդ տարվա վերջին Yerevan.Today լրատվականը հրապարակել էր մի նյութ, որով ցույց էր տվել, որ Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը...

Ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը․ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը․ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո

11:30, 28 Մյս, 2021

Հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների կողմից ամենից հաճախ թմբկահարվող թեմաներից է ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը։ Այս թեմայով հայտարարություններ և խոստումներ...

Բուհերը խոշորացնելու որոշում կա, բայց Թատերականը Մանկավարժականին միավորելու որոշում դեռևս չկա
Առանց վճռի

Բուհերը խոշորացնելու որոշում կա, բայց Թատերականը Մանկավարժականին միավորելու որոշում դեռևս չկա

13:53, 12 Փտր, 2021

Փետրվարի 12-ին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա էին իրականացրել՝ հայտարարելով, որ օդում կախված լուրերի համաձայն՝ իրենց ինստիտուտը...

Աշակերտներին չեն պատվաստելու և թեստավորելու․ ապատեղեկատվության աղբյուրը «փորձառու» է
Սխալ

Աշակերտներին չեն պատվաստելու և թեստավորելու․ ապատեղեկատվության աղբյուրը «փորձառու» է

12:26, 18 Սպտ, 2020

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Պետրոսյանը սեպտեմբերի 16-ին գրառում էր կատարել՝ պնդելով, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստվում է մինչև...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens