ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը․ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո

11:30, 28 Մյս, 2021

Հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների կողմից ամենից հաճախ թմբկահարվող թեմաներից է ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը։ Այս թեմայով հայտարարություններ և խոստումներ հնչեցվել են բազմիցս։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ հեղափոխությունից հետո և ինչպես են դրանք փոխվել։

Ուսուցիչների աշխատավարձերի մասին

Վերջին շրջանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է կրթության և գիտության ոլորտներին՝ հայտարարելով, որ դրանք ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Ապրիլի 14-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք գտել են «մի բանաձև, որով պրոֆեսիոնալ ուսուցիչների աշխատավարձը հետևողականորեն, շարունակաբար և, պայմանական ասած, անընդհատ կավելանա»։ Սա, ըստ վարչապետի, նշանակում է ուսուցիչների ատեստավորման գործընթաց, և ըստ ատեստավորման աստիճանի՝ աշխատավարձերի բարձրացում։

Ուսուցիչների աշխատավարձերի և դրույքաչափերի բարձրացման մասին իշխանությունների պնդումներին «Փաստերի ստուգման հարթակը» մի քանի անգամ անդրադարձել է նաև նախկինում։

  • Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրա՞մ․ հաշվարկման կարգը և շրջանառվող քննադատությունները
  • Ուսուցչի աշխատավարձ․ նախարարն ու փոխնախարարը հակասում են իրար
  • Ուսուցիչների նվազագույն աշխատավարձի վերաբերյալ վարչապետի պնդումների հետքերով

Այս անգամ Fip.am-ի հարցմանն ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ ուսուցիչների աշխատավարձների բարձրացման որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի մեկից՝ ուսուցչական մեկ դրույքի համար (22 ժամ) նվազագույն աշխատավարձի չափ սահմանելով 108,800 դրամը, սակայն կախված մի շարք հանգամանքներից՝ բարձրացումից հետո մեկ ամբողջ դրույքի համար աշխատավարձը կարող է կազմել մինչև 266 հազար դրամ։ Նշենք, որ աշխատավարձերը փաստացի բարձրացվել էին 10 տոկոսով, մինչ այդ աշխատավարձերը տատանվում էին 92-242 հազար դրամի սահմաններում։ Նախարարությունից հայտնում են նաև, որ ներկայում «մանկավարժական միջին աշխատավարձի չափը մեր երկրում մոտ 125,000 դրամ է»։ 

Ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ որոշումը 2019-ին անմասն չմնաց շահարկումներից։ Մասնավորապես, մեկ դրույքի համար սահմանված 108 հազար դրամը փորձ էր արվում ներկայացնել որպես ուսուցիչների նվազագույն աշխատավարձ։ Նման պնդում էր արել նաև կրթության և գիտության նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։ 

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված ծրագրի մյուս բաղադրիչը ատեստավորումն է, որով համապատասխան վկայագիր ստացած ուսուցիչները կստանան հավելավճար աշխատավարձի 30-50 տոկոսի չափով: Այս տարվա նոյեմբերից, նախնական հաշվարկներով, մոտ 1500 ուսուցիչ կօգտվի այս ծրագրից։

Հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են որպես պետական ոչ առևտրային կազմակերպություններ և ունեցած միջոցների շրջանակում ինքնուրույն են որոշում իրենց ծախսերի ուղղությունները, այդ թվում` աշխատավարձերի և հավելավճարների չափերը: Մյուս կողմից, կարևոր է հիշել, որ հանրապետությունում գրանցված ուսուցիչների մեծ մասը չի աշխատում ամբողջական դրույքով։

Զինծառայողների աշխատավարձերը

Հետհեղափոխական իշխանությունները, իրենց իսկ պնդմամբ, առանձնակի ուշադրություն են դարձնում նաև զինծառայողների աշխատավարձերի բարձրացմանը։ Ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև այս թեմային։ «Դեռ պատերազմից առաջ կամավոր եմ եղել ապրիլյան պատերազմում և շփվել եմ Զինված ուժերի հետ ամենաբարձր մակարդակով, և ասվել է, որ ամենամեծ պրոբլեմը սպայական աշխատանքի գրավչության հարցն է, որովհետև ստանում են ցածր աշխատավարձ: Մենք եկել ենք, մեկ տարվա ընթացքում բանակի աշխատավարձերը էականորեն ավելացրել ենք, սպայական շերտ կա, որոնց մեկ ամսվա կտրվածքով 50-60 հազար դրամ աշխատավարձ է բարձրացվել»,- նշել էր վարչապետը:

Զինծառայողների աշխատավարձերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը աղմկահարույց գրառում էր կատարել 2019-ին՝ նշելով, որ զինվորականների աշխատավարձերը բարձրացվել են 20-100 հազար դրամի չափով։ Թեպետ այս թվերի վերաբերյալ հետագայում պաշտոնական բացատրություն չտրվեց, բայց, ըստ Փաշինյանի, օրինակ, աշխատավարձերի բարձրացումից հետո գումարտակի հրամանատարը ստանալու էր 470 հազար դրամ աշխատավարձ, իսկ գնդի հրամանատարի տեղակալը (որը, ի դեպ, ավելի բարձր պաշտոն է)՝ 450 հազար դրամ։

«Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ հեղափոխությունից հետո զինծառայողների աշխատավարձերը բարձրացվել են 2019 թ. հուլիսի 1-ից՝ «միջինը 10 տոկոսով»՝ առանց մանրամասնելու, թե որքան են կազմել բարձրացումները առանձին զինվորական պաշտոնների համար։ Նույն շրջանում 1000-2000 դրամով բարձրացվել էին նաև ժամկետային զինծառայողների դրամական ապահովության չափերը։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից ի վեր թե՛ ուսուցիչների, թե՛ զինծառայողների աշխատավարձերը բարձրացվել են մեկական անգամ՝ ոչ զգալի չափերով։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աշխատավարձԿԳՄՍՆիկոլ ՓաշինյանՊաշտպանության նախարարություն

Հարակից հոդվածներ

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները
Առանց վճռի

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները

11:08, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում օգոստոսի սկզբին ադրբեջանական ուժերի հարձակմանը, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների...

Черновик
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ֆորս մաժոր»․ Ինչպես է կառավարությունը արդարացնում Տաթև-Աղվանի ճանապարհի խնդիրները

10:41, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 11-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով գործադիրը մոտ 1 մլրդ դրամ հատկացրեց Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման համար։...

Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են

18:56, 20 Հլս, 2022

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա». հուլիսի 7-ի...

«Գրի մոտդ, որ ինձնից պահանջես»․ վարչապետի հայտարարությունը «ջրում է» ՔՊ-ական պատգամավորի խոստումը
Սխալ

«Գրի մոտդ, որ ինձնից պահանջես»․ վարչապետի հայտարարությունը «ջրում է» ՔՊ-ական պատգամավորի խոստումը

17:06, 30 Հնս, 2022

Հունիսի 19-ին՝ Հանրայինի եթերում տնտեսության ընթացիկ ցուցանիշների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, խոսելով նվազագույն աշխատավարձի...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens