ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Պադավատապետության» դեմ պայքարի կասկածելի արդյունքը․ Արայիկ Հարությունյանը սխալվում է

16:34, 12 Հնս, 2023

ՍԽԱԼ

2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքական իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ երկրում կտրուկ կրճատելու են ծառայողական ավտոմեքենաների թիվը։ Նույնիսկ եղան հայտարարություններ կոնկրետ պետական մարմնում դրանց թվաքանակի նվազման վերաբերյալ։

Օրերս լրագրողները վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է նվազելու փոխարեն պետական հիմնարկներում ավելանում ծառայողական մեքենաների թվաքանակը, ինչին ի պատասխան Արայիկ Հարությունյանը պնդեց, որ իրենք կատարել են իրենց խոստումները, և որպես օրինակ բերեց վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների թվաքանակի վերաբերյալ տվյալները։

«Ո՞ր տվյալների վրա եք հիմնվում, որ ավելացել են։ Հիմա ես ձեզ աշխատակազմի թվերը ցույց կտամ […] Հիմա ես ձեզ թիվ ասեմ, որ 20 թվականին աշխատակազմում եղել է 84 մեքենա, ներկայում մենք ունենք 40 մեքենա։ Նախորդ տարվա համեմատ մեքենաների թիվը նվազել է 11 տոկոսով, դրա նախորդ տարին՝ 6 տոկոսով։ Այսինքն սիստեմատիկ մեքենաների թիվը կրճատվում է․ 84-ից 40»,- հայտարարեց Հարությունյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» Ֆինանսների նախարարությունից ստացավ վերջին տարիներին պետական համակարգի ծառայողական մեքենաների թվաքանակը, որով պարզ է դառնում, որ իշխանությունների պնդումներն այն մասին, թե ծառայողական մեքենաների թիվն էականորեն կրճատվել է, չի համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես, 2018 թվականին եղած 902 ծառայողական ավտոմեքենայի փոխարեն այս տարի կա 939 ավտոմեքենա։

Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմի մեքենաներին, ապա հեղափոխական 2018-ին վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գրանցված մեքենաների թիվը տեխնիկապես աճել էր՝ 58-ից դառնալով 90։ Դա կապված էր երկրի կառավարման համակարգի՝ նախագահականից խորհրդարանականի փոփոխությամբ: Համապատասխանաբար, նույն տարում նախագահի աշխատակազմի 67 մեքենաներից մնացին 20-ը։ Փաստացի ստացվում է, որ այդ փոփոխությամբ ծառայողական մեքենաների թվաքանակը կրճատվեց 15-ով։

Հաջորդ տարի՝ 2019-ին, աշխատակազմի 90 մեքենաների թիվը պահպանվեց: 

2020-ին վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների թվաքանակը գրեթե կիսով կրճատվեց՝ 90-ից դառնալով 46։ 

Ըստ Ֆինանսների նախարարությունից ստացված պատասխանի՝ 2020 թվականից մինչ օրս աշխատակազմի ծառայողական մեքենաների թվաքանակը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն, Արայիկ Հարությունյանի պնդումը, թե մեքենաների թիվը 84-ից կրճատվել է՝ դառնալով 40, չի համապատասխանում իրականությանը։

Այսպիսով փաստենք, որ 2018-ի հեղափոխությունից ի վեր պետական համակարգի ծառայողական մեքենաների թվաքանակը ոչ միայն չի պակասել, այլ նաև ավելացել է, իսկ ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմին, ապա այստեղ դրանց թվաքանակը նվազել է միայն 2020 թվականին, ինչից հետո որևէ փոփոխության չի ենթարկվել, հետևաբար՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի պնդումը, թե պետական համակարգի ծառայողական մեքենաների թվաքանակը նվազել է, իսկ աշխատակազմի մեքենաները շարունակաբար նվազում են, չի համապատասխանում իրականությանը։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արայիկ Հարությունյանծառայողական ավտոմեքենաներՖինանսների նախարարություն

Հարակից հոդվածներ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

«Ժողովուրդ» օրաթերթը սխալ է մեկնաբանում Ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակը
Սխալ

«Ժողովուրդ» օրաթերթը սխալ է մեկնաբանում Ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակը

19:10, 22 Հնս, 2024

Հունիսի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պետական գնումների վերահսկողության գործընթացին մասնակցելու համար «ընտրվել է» առողջապահական ոլորտում գործունեություն ծավալող միայն...

Ֆինանսների նախարարությունը գնահատական չի տալիս ենթադրաբար օրենքի խախտմամբ կատարվող գնումներին, մինչդեռ՝ պարտավոր է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆինանսների նախարարությունը գնահատական չի տալիս ենթադրաբար օրենքի խախտմամբ կատարվող գնումներին, մինչդեռ՝ պարտավոր է

13:23, 3 Հնս, 2024

ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության համաձայն՝ նախարարության գործառույթներից մեկն էլ գնահատելն է, թե արդյո՞ք հանրային հատվածի կազմակերպությունների գնումները համապատասխանում են ՀՀ...

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը չի հնգապատկվել․ «Հրապարակը» կեղծում է
Սխալ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը չի հնգապատկվել․ «Հրապարակը» կեղծում է

18:15, 6 Սպտ, 2022

«Հրապարակ» օրաթերթի առցանց կայքը սեպտեմբերի 2-ին «Ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը հնգապատկվել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ կային...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens