ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների վերահսկողության մեխանիզմները։ 

Եթե նախկինում յուրաքանչյուր գնման հանձնման-ընդունմանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ էր պայմանագիրը կնքելու մասին հայտարարության հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում պատվիրատուին ներկայացնել մի շարք փաստաթղթեր, այժմ արդեն, նոր կարգավորումներով, ընդամենը անհրաժեշտ է այդ փաստաթղթերի ցանկը մեկ անգամ ներկայացնել Ֆինանսների նախարարություն, ստանալ համապատասխան վկայական և ցանկացած ժամանակ մասնակցել գնումների հանձնման-ընդունմանը։ 

Այսինքն, կառավարության որոշմամբ հանվեցին ժամկետի սահմանափակումները և յուրաքանչյուր անգամ այդ փաստաթղթերը ներկայացնելու պարտադիր պահանջը։

Որոշման արդյունքում Ֆինանսների նախարարությունում հավատարմագրված կազմակերպությունները կարող են ցանկացած ժամանակ այցելել նաև ընթացքի մեջ գտնվող շինարարական օբյեկտներ, կատարել տեսա և լուսանկարահանում՝ նաև այդ կերպ վերահսկելով գնումների գործընթացը։

Կառավարության նիստում, որի ժամանակ քննարկվում էր այս փոփոխության հարցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով շինարարության վերահսկողության մասին, ասաց․ «Սա կարող է առիթը լինել, որ շինհրապարակների կուլտուրան որոշակիորեն բարելավվի։ Հույս ունենք, որ հանրային սեկտորը ավելի ակտիվ կլինի այս իրավիճակներում, և սա մի որոշում է, որը շարունակաբար ի ցույց է դնում թափանցիկության սկզբունքի նկատմամբ կառավարության վերաբերմունքը»։

Այս փոփոխությունից հետո փորձեցինք այցելել Խորենացի 158 հասցեում ՆԳՆ ոստիկանության կողմից պատվիրված շինարարության վայր, որտեղ նախկին ՊՊԾ գնդում կառուցվում է Պարեկային ծառայության նոր տեղակայման վայրը։ 

Կապալառու կազմակերպությունը «Բիդեք» ՍՊԸ-ն է, որը շինաշխատանքների մրցույթում հաղթող է ճանաչվել ավելի քան 1․8 մլրդ դրամ գնառաջարկով։

Շինհրապարակ այցելելու նպատակով հունիսի 28-ին գրություն ուղարկեցինք ՆԳՆ ոստիկանություն՝ խնդրելով օրենքով սահմանված 2 աշխատանքային օրում կազմակերպել մեր այցը Խորենացի 158 հասցե։

Ու չնայած կառավարության որոշմամբ հայտ-պահանջը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ոստիկանությունը պարտավոր էր կազմակերպել մեր այցը շինհրապարակ, սակայն անտեսելով այս պահանջը, միայն հուլիսի 11-ին՝ մեր պահանջից 2 շաբաթ անց, ՆԳՆ-ից ստացանք գրություն, որով, փաստացի, հրաժարվեցին պահանջը կատարելուց։

«Հաշվի առնելով Ձեր կողմից նշված շինարարական տարածքում ընթացող ինտենսիվ աշխատանքները, ՀՀ ներքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանման ծանրաբեռնվածությունը՝ ներկայումս հնարավոր չէ կազմակերպել Ձեր այցը նշված տարածք։ Նման հնարավորության առկայության դեպքում Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված էր մեզ ուղարկված պատասխանում։

Այսպիսով փաստենք, որ ի հեճուկս կառավարության որոշմամբ սահմանված պահանջի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ կառավարության որոշման այս փոփոխությունը ևս մեկ անգամ ապացուցում է թափանցիկության սկզբունքի նկատմամբ կառավարության վերաբերմունքը, Ներքին գործերի նախարարությունը ապացուցում է հակառակը՝ կոպտորեն խախտելով կառավարության որոշմամբ իր վրա դրված պարտավորությունը և խոչընդոտելով դիտորդների այցը շինհրապարակ։

Սևադա Ղազարյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ ԿառավարությունՀՀ ՆԳՆՀՀ ոստիկանությունՖինանսների նախարարություն

Հարակից հոդվածներ

Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ

12:54, 17 Հլս, 2026

ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պետական գրանցման համակարգ՝ այն հիմնավորելով ստվերի կրճատմամբ, անվտանգության և կիբեռանվտանգության բարձրացմամբ։...

16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը

13:23, 15 Հլս, 2026

Զգուշացում․ Այս նյութը վերաբերում է ինքնասպանություններին և կարող է հուզիչ կամ ծանր լինել այն մարդկանց համար, ովքեր անձամբ կամ իրենց...

Կառավարության՝ հունիսյան արտահանման կանխատեսումները չեն իրականացվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության՝ հունիսյան արտահանման կանխատեսումները չեն իրականացվել

17:14, 3 Հլս, 2026

Հուլիսի 2-ին կայացած կառավարության նիստի օրակարգի 39-րդ և 42-րդ հարցերով նախատեսված էր արտահանման փոխհատուցման աջակցություն՝ մի շարք ապրանքատեսակների համար։ Միևնույն...

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

16:09, 17 Հնս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների թվերի տարբերությունը հանրության որոշ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens