ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը չի տարածվում «ամբողջ ժողովրդի վրա». Անդրանիկ Թևանյանը խեղաթյուրում է

14:55, 9 Մրտ, 2020

ՍԽԱԼ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը մարտի 5-ին 168.am կայքի Review հաղորդման ժամանակ հայտարարել է, որ գործնականում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը կարող է տարածվել բոլոր քաղաքացիների վրա, այդ թվում` «այն շրջանակների, որոնք այսօր ծափահարում են այդ օրենքին»։   

«Ո՞րն է խնդիրը, նախ` 25 մլն դրամից ավել գույք նշանակում է՝ գործնականում բոլորն են ընկնելու դրա տակ, և եթե սկզբնական փուլում հասցեական մոտեցում լինի սեփականության իրավունքի նկատմամբ, ապա հետագայում դա կարող է տարածվել ամբողջ ժողովրդի վրա»,- մասնավորապես, նշել է Թևանյանը։ 

Նշենք, որ Ազգային ժողովը մարտի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ թույլատրվում է դատարանի որոշմամբ բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:  

Ո՞ւմ վրա կարող է տարածվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը 

Նախագծի 22 հոդվածում նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 25 միլիոն դրամը:

Սակայն դա չի նշանակում, որ ցանկացած քաղաքացու նկատմամբ 25 մլն դրամից ավելի գույքը բռնագանձելու հայցով կարող են դիմել դատարան։

Օրենքի նախագծի 5-րդ հոդվածում հստակ սահմանված են այն կետերը, որոնց առկայությունը կարող է հիմք հանդիսանալ ուսումնասիրություն սկսելու համար։ Ըստ այդմ՝ դատախազությունը հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ազդակներով կարող է գույքին վերաբերող ուսումնասիրություն սկսել և դիմել դատարան: 

Սահմանված առաջին կետով դատախազությունը կարող է ուսումնասիրություն սկսել, եթե կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ և կան ապօրինի գույքի ծագման մասին տվյալներ: Այսինքն՝ մարդը մեղավոր է ճանաչվել կոռուպցիոն հանցագործության մեջ, բայց այդ դատավճռի շրջանակում գույքը չի բռնագանձվել։ Փոխկապակցված անձանց շրջանակով ևս կարող են ուսումնասիրություն իրականացնել։  

Ուսումնասիրություն սկսելու 2-րդ հիմք կարող է հանդիսանալ, եթե կա հարուցված քրեական գործ, անձը մեղադրյալ է ներգրավվել և առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք։ 

3-րդ հիմքը՝ եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն քրեական գործի հարուցումն անհնարին է կամ ընդունվել է համաներման մասին օրենք, կամ անցել են վաղեմության ժամկետները, կամ անձը մահացել է և կամ անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկվելու` օրենքով նախատեսված տարիքին։

4-րդ կետով՝ եթե առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով (օրինակ՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ, մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ, մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից և այլն)։ 

5-րդ կետով՝ եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։ Սա այն հիմքն է, որը վերաբերում է բացառապես պաշտոնատար անձանց։ 

Ուսումնասիրություն կարող են սկսել նաև միջազգային փոխօգնության տրամադրման անհրաժեշտություն առաջանալու դեպքում:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ դատախազությունը չի կարող կամայականորեն հետաքրքրվել քաղաքացու եկամուտների և ունեցվածքի տարբերությամբ, դա կարող է կատարվել վերը նշված հիմքերի առկայության դեպքում, այսինքն՝ եթե անձը անցնում է կոռուպցիոն գործերով և այլն։ Միայն նախկին և ներկա պաշտոնյաների դեպքում քննության հիմք կարող են դառնալ օպերատիվ հետախուզական տվյալները: 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել
Սխալ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել

10:43, 27 Հնս, 2025

Եվրոպայում միջազգային լուրերի հեռարձակող Euronews-ը հունիսի 26-ին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սխալ ներկայացրել Փաշինյան-հոգևորականներ վեճի մի դրվագը, ինչպես նաև...

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող  ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված
Սխալ

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված

12:45, 26 Հնս, 2025

Այսօր՝ հունիսի 26-ին, «Չորրորդ իշխանություն» կայքը տարածել է յութուբյան 1991TV կոչվող ալիքի մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ...

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում
Սխալ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում

17:45, 19 Հնս, 2025

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens