ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Տաք ջուրը կորոնավիրուսից չի փրկում․ միֆն ու իրականությունը

13:06, 23 Մրտ, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Սոցիալական ցանցում և որոշ մեդիաներում տարածվում են տեղեկություններ, թե տաք ջուր խմելով հնարավոր է օրգանիզմում ոչնչացնել նոր տիպի կորոնավիրուսը։

Տարածվող հրապարակումների հիմնական բովանդակությունը հետևյալն է․ «Մինչև կորոնավիրուսը հասնում է թոքերին, 4 օր մնում է կոկորդում։ Այս ընթացքում առկա է լինում կոկորդի ցավ և հազ։ Եթե շատ խմեք տաք ջուր կամ կոկորդը ողողեք տաք աղաջրով, քացախաջրով, լիմոնաջրով, վիրուսը կոչնչանա»:

Տարօրինակ է, բայց որևէ գիտական հիմնավորում չունեցող այս նյութը ֆեյսբուքյան օգտատերերից միայն մեկի էջից տարածվել էր մոտ 40 հազար անգամ։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել տաք ջրի «առասպելական» և գիտականորեն ապացուցված հատկությունները։

Կորոնավիրուսի դեմ՝ եռացրած ջրով

Սոցիալական մեդիա հարթակներում հայտնված՝ տաք ջրով կորոնավիրուսից բուժվելու մեթոդները, փաստորեն, չմնացին միայն սոցիալական ցանցերում։ Գրեթե միաժամանակ Մալայզիայի առողջապահության նախարարն իր երկրի բնակչներին խորհուրդ տվեց ոչ շատ տաք եռացրած ջուր խմել և այդ կերպ պաշտպանվել վիրուսից։ Նախարարի այս կոչը քննարկումների առիթ դարձավ այդ երկրի խորհրդարանում, իսկ տարբեր փորձագետներ և լրատվամիջոցներ ուշադրության տակ առան տաք ջրի թեման։ 

Մինչ տաք ջրով վիրուսը սպանելու մասին լուրերը, սոցցանցերում շրջանառվում էին 15 րոպեն մեկ անգամ ջուր խմելու և բերանն անընդհատ խոնավ պահելու միջոցով վիրուսից պաշտպանվելու մեթոդի մասին նյութերը։ Մասնագետները բազմիցս են համոզվել, որ ջուրը և հատկապես՝ ոչ շատ սառը ջուրը, օրգանիզմի համար ունի օգտակար հատկություններ և առնվազն չի կարող վնասակար լինել։ Դրանով հանդերձ, սակայն, տաք ջուրը չի պաշտպանում կորոնավիրուսից։ Կորոնավիրուսի նախորդ տեսակը՝ SARS-ը, օրինակ, դիմանում էր մինչև 56 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Բայց այդ ջերմաստիճանի ջուր խմելը կամ տաք ջրով լոգանքը որևէ կերպ չի ազդում մարդու ներքին ջերմաստիճանի վրա և չի կարող բարձրացնել  այն։ Բարձր ջերմաստիճանի ջրով լոգանքը, մյուս կողմից, կարող է վնասել օրգանիզմն ու այրվածքների պատճառ դառնալ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում տաք ջուր խմելն օգտակար լինել չի կարող։

Նույնը վերաբերում է նաև հրապարակման մեջ առկա մյուս մեթոդներին․ կիտրոնով ջուրը, քացախաջուրը և այլ միջոցներ չեն հեռացնում վիրուսը մարդու օրգանիզմից և չեն կարող օգնել պաշտպանվել դրանից։ Համենայնդեպս, այդ ամենն ապացուցող որևէ փաստ առկա չէ։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուս

Հարակից հոդվածներ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին

11:25, 27 Մյս, 2022

«Կապիկի ծաղիկ» հիվանդության արդեն հարյուրի հասնող դեպքեր վերջին շաբաթների ընթացքում գրանցվել են աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում՝ առաջացնելով հնարավոր նոր...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck. Ռուս տիեզերագնացները չեն աջակցել ուկրաինացիներին, իսկ COVID-19-ը «Մոդեռնան» չի ստեղծել

19:20, 25 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի...

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին

15:22, 25 Փտր, 2022

Հայաստանի Առողջապահության նախարարությունը օրերս հայտնեց երկրում կորոնավիրուսի Օմիկրոն շտամի նոր ենթատեսակի՝ BA.2-ի դեպքերի մասին։ Ըստ Առողջապահության նախարարության՝ այս ենթատեսակը համարվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens