ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան 

Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը, թե կորոնավիրուսի շտամների դեմ պատվաստված անձինք նույնքան խոցելի են, որքան չպատվաստվածները: Վրաստանցի փաստեր ստուգողները արձանագրել են, որ այդ պնդումն ապատեղեկատվություն է, քանի որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը ընկել է նոր շտամների հայտնվելուց հետո, սակայն կորոնավիրուսի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը նվազեցնում են մահվան ելքերը, հիվանդության ծանր ընթացքը և հոսպիտալացումը: 

Ադրբեջանական Fakt Yoxla-ն ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ արևմտյան համալսարաններից ռուսաստանցի ուսանողներին զանգվածաբար հեռացնում են։ Պարզվել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, որովհետև շատ արևմտյան բուհեր հերքել են այդ պնդումը։ 

Մասնավորապես, 48 երկրների 850 հաստատություն ներկայացնող Համալսարաների եվրոպական ասոցիացիան Թվիթերում հայտարարել է, որ տեղեկատվությունն անհիմն է։ Բելգիական Լովեն ԿՈՒ և Ֆրանսիայի Ստրասբուրգի համալսարանները նույնպես պաշտոնապես հերքել են մեղադրանքը։ Միևնույն ժամանակ, ամերիկյան Մասաչուսեթսի համալսարանը հայտարարել է, որ խզում է կապերը ռուսաստանյան Սկոլկովոյի տեխնոլոգիական ինստիտուտի հետ, սակայն պատրաստ է աջակցել ներկայումս ակադեմիական ընթացքի մեջ գտնվող ռուսաստանցի ուսանողներին։ Այսպիսով, ըստ փաստեր ստուգողների, ռուսաստանցի ուսանողներին զանգվածաբար հեռացնելու մասին տեղեկություններն ապատեղեկատվություն են։ 

Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի ստուգման կայքը, հաշվի առնելով վերջին տարիներին երկրում ակտիվացող ֆեմինիստական շարժումները և ղազախական հասարակության իրազեկվածության պակասը, ամփոփել է ֆեմինիզմի մասին միֆերը և ապատեղեկատվությունը: Դրանցից մեկի համաձայն՝ ֆեմինիզմի նպատակը կանանց իշխանության հաստատումն է: Ըստ կայքի՝ իրականում ֆեմինիզմը պայքարում է կանանց իշխանության գալու համար, բայց դա նշանակում է ոչ թե մեկ սեռի բացարձակ գերակայություն, այլ պայքար գենդերային հավասարության համար: Միֆերից մյուսի համաձայն՝ ֆեմինիզմը սեքսիզմ է, խտրականություն տղամարդկանց նկատմամբ, որի շրջանակում տղամարդկանց խնդիրներն անտեսվում են: Իրականում ֆեմինիստները կանանց համարում են խտրականության և սոցիալական դերերի զոհ: 

Միջազգային 

Ռուսաստանի զորքերի՝ Ուկրաինա ներխուժումից հետո համացանցում տարածվեց մի լուսանկար, որը պատկերում էր ՌԴ և Ուկրաինայի դրոշով զույգի: Շատերը տարածում էին այդ լուսանկարը՝ «Սերը պատերազմի ժամանակ» նկարագրությամբ: Սակայն ֆրանսիական AFP-ի փաստեր ստուգողները ուսումնասիրել են այն և պարզել, որ լուսանկարն արվել է պատերազմից առաջ՝ 2019 թվականին Լեհաստանում և պարբերաբար հայտնվել օգտատերերի ուշադրության կենտրոնում: 

Շաբաթվա կարևորագույն  ուսումնասիրության հեղինակները, թերևս, ամերիկյան New York Times-ի լրագրողներն էին: Երբ ապրիլի 2-ին համացանցում տարածվեցին ուկրաինական Բուչա քաղաքի լուսանկարները ռուսական զորքի հետ քաշվելուց հետո և պարզ դարձավ, որ հարյուրավոր քաղաքացիականներ են սպանվել, ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները սկսեցին հայտարարել, որ այդ դիակները հայտնվել են քաղաքի փողոցներում իրենց հեռանալուց հետո: Սակայն NYT-ն արբանյակային լուսանկարների միջոցով ապացուցեց, որ բնակիչների մեծ մասը սպանվել էր 3 շաբաթ առաջ՝ մինչև ռուսների հեռանալը: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheckկորոնավիրուսՊատերազմ Ուկրաինայում

Հարակից հոդվածներ

Ինչպես են ուկրաինացիները «հետ մղվել», եթե 3 օր թեժ մարտեր են․ հակասություններ Կուրսկի ռազմական գործողություններից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են ուկրաինացիները «հետ մղվել», եթե 3 օր թեժ մարտեր են․ հակասություններ Կուրսկի ռազմական գործողություններից

15:47, 9 Օգս, 2024

Օգոստոսի 6-ից Ուկրաինայի հետ սահմանակից Ռուսաստանի Կուրսկի մարզը հարձակման է ենթարկվում ուկրաինական զինված ուժերի կողմից:  «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է...

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens