ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Վտանգավո՞ր է արդյոք կորոնավիրուսից մահացածի դիահերձումը

18:02, 21 Մյս, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը մայիսի 19-ին «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է, թե հիմնավոր կասկածներ ունի, որ  կորոնավիրուսի հետ կապված մահերի թվերը կա՛մ թաքցնում են, կա՛մ մանիպուլացնում: 

Շարմազանովը, մասնավորապես, նշել է. «Իրենք տալիս են թե՛ վարակվածների, թե՛ մահերի քանակը, չէ՞: Ու ասում են՝ դե, էսքան մահերն էլ ուղեկցող հիվանդություններով է եղել, կամ կորոնավիրուսը չի եղել մահվան պատճառը: Հիմա հարց մեր իշխանություններին. եթե դիահերձումն արգելել եք, եթե չեք դիահերձում, ո՞նց եք որոշում՝ մարդը կորոնավիրուսի՞ց է մահացել, թե ինչից է մահացել: Էդ կոֆեի բաժա՞կ եք նայում, չգիտեմ՝ օդի՞ն եք նայում, ո՞նց եք որոշում»:

ՀՀԿ անդամը նաև կասկածելի է համարում այն փաստը, որ կորոնավիրուսից մահացածների դիահերձում չի կատարվում. «Դա անլուրջ վերաբերմունք է, որովհետև եթե սպիդի, մալարիայի, տուբերկուլյոզի նման հիվանդությունների ժամանակ դիահերձում անում են, ինչի՞ կորոնավիրուսի դեպքում չես անում»:

Նշենք, որ Covid-19-ի զոհերին դիահերձում չանելու որոշումը մեծ աղմուկ էր առաջացրել Հայաստանում և շահարկվել ոչ միայն հանրապետականների կողմից:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանում նման որոշում ընդունելու հիմքերը, ինչպես նաև այս հարցում այլ երկրների փորձը:

Ի՞նչ է ասում ԱՀԿ-ն դիահերձման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի ուղեցույց, թե ինչպես վարվել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում մահացած մարմնի հետ:

Ըստ դրա՝ վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիերը, որպես կանոն, վարակի աղբյուր չեն կարող լինել՝ բացառությամբ հեմոռագիկ տենդերից (մարբուրգ, Էբոլա) և խոլերայից մահացածներինը: Վարակի աղբյուր կարող են դառնալ միայն համավարակային գրիպ ունեցող հիվանդի թոքերը՝ հերձման ժամանակ ոչ ճիշտ քայլերի հետևանքով:

Մարմնի հետ գործ ունեցող յուրաքանչյուր անձ պետք է հետևի հիգիենայի կանոնների, այդ թվում՝ ձեռքերի լվացում, դիմակների, ձեռնոցների և այլ կանխարգելիչ միջոցների օգտագործում: 

ԱՀԿ-ի մասնագետները նշում են, որ Covid-19 վիրուսն անգամ մահվանից հետո կարող է մնալ մարդու մարմնում: Այդ պատճառով հերձման աշխատողների թիվը պետք է մինիմումի հասցվի, իսկ հերձումը կատարողներն ունենան շնչառական համակարգի լրացուցիչ միջոցներ:

Դիահերձումից հետո կարևոր է տարածքի ախտահանումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ վարակն առարկաների մակերեսներին կարող է պահպանվել մինչև 9 օր: Թե՛ դիահերձման, թե՛ ախտահանման ընթացքում անձնակազմը պետք է կրի անհատական պաշտպանիչ միջոցներ աչքերի և շնչառական օրգանների համար:

Հատկանշական է, որ ուղեցույցում շեշտվում է, որ վարակի աղբյուրի մասին ամբողջական տեղեկություններ չկան, ինչն արդարացնում է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը մինչև ամբողջական տվյալների ստանալը:

Առողջապահության նախարարության դիրքորոշումը

Մարտի 31-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով արգելվեց նոր կորոնավիրուսից մահացած անձի դիահերձումը: 

Որպես նախագծի հիմնավորում՝ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: Անվտանգության պայմանները ոչ պատշաճ պահելու դեպքում վարակը կարող է անցնել, օրինակ, ջրին:

Բացի այդ, նախարարի տեղակալն ընդգծեց՝ չեն բացահայտվել հիվանդության վարակելիության աստիճանը և դիակի մեջ կորոնավիրուսի ապրելիության ժամանակահատվածը: Այս հանգամանքները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ վարակի տարածման հարցում:

Fip.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ մոտ ապագայում սպասվում է այնպիսի դիահերձարանի ստեղծում, որում անվտանգ կլինի կորոնավիրուսից մահացածների հերձումը. «Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովման դեպքում թույլատրվում է իրականացնել դիահերձումը։ Ներկայում նախարարության կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ՝ այդ պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան ունենալու համար, և միայն այդ ժամանակ կասենք, որ անվտանգ պայմաններում կարող ենք իրականացնել դիահերձում։ Այս պահին ընթանում են շինարարական աշխատանքները»։

Ինչ վերաբերում է Շարմազանովի բարձրացրած հարցին, թե ինչպե՞ս են որոշում մահվան պատճառը, եթե դիահերձում չի կատարվում, ապա ԱՆ մամուլի խոսնակը նշեց, որ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն է կատարվում, որի արդյունքում բժիշկները որոշում են մահվան պատճառը։ Ըստ նրա՝ սա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում։

Միաժամանակ․ Նիկողոսյանը նշեց, որ Շարմազանովը սխալ է ընկալել իրենց պարզաբանումը հիվանդների մահվան վերաբերյալ. «Մենք չենք ասում մահացել է ուղեկցող հիվանդությունից, այլ շեշտում ենք, որ մահը վրա է հասել այլ պատճառով»։

Համաշխարհային փորձը

Այլ երկրներում նույնպես կորոնավիրուսից մահացածների դիահերձում կատարելու մասին քննարկումներ եղել են, ու չնայած նրան, որ դիահերձումներ չիրականացնելու օրենսդրական հարկադրանք չկա, սակայն մասնագետները հնարավորինս փորձում են խուսափել դրանից: Իտալիայում, օրինակ, անվտանգ չի համարվել դիահերձման իրականացումը, քանի տեղի ոչ բոլոր հիվանդանոցներն ունեն անհրաժեշտ միջոցներ անվտանգության կանոնները պահելու համար:

Բրազիլիայում բժիշկները հայտարարում են, որ հավելյալ անհատական պաշտպանիչ մեխանիզմներ է անհրաժեշտ ստեղծել դիահերձողին պաշտպանելու համար: Կան նաև տվյալներ, որ ԱՄՆ-ում բժիշկները նախընտրում են ախտաբանական զննության չենթարկել կորոնավիրուսից մահացած մարդու մարմինը: Իսկ Թաիլանդում, օրինակ, ապրիլին դիակից մարդու վարակման առաջին դեպքն էր գրանցվել:

Այնուամենայնիվ, գիտնականները շեշտում են, որ կորոնավիրուսից մահացածների դիերը կարևոր է ուսումնասիրել՝ հասկանալու, թե ինչպես է վիրուսը գործում, ինչ օրգանների է թիրախավորում և այլն:

Այսպիսով, թեև կորոնավիրուսից մահացածների դիահերձումը չի արգելվում ԱՀԿ-ի կողմից, այն կարող է վտանգներ ներկայացնել աշխատանքն իրականացնող անձնակազմի համար, ինչպես նաև վարակի տարածման պատճառ դառնալ: Ըստ ԱՆ տվյալների՝ անվտանգության բոլոր պայմաններն ունեցող դիահերձարանն արդեն իսկ կառուցվում է:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուս

Հարակից հոդվածներ

#InterCheck. Զելենսկու կնոջ «հրեական անձնագիրը» և Ղուրանն այրողի Նոբելյան մրցանակը
Ֆեյք

#InterCheck. Զելենսկու կնոջ «հրեական անձնագիրը» և Ղուրանն այրողի Նոբելյան մրցանակը

18:23, 7 Հլս, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) հերթական...

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին

11:25, 27 Մյս, 2022

«Կապիկի ծաղիկ» հիվանդության արդեն հարյուրի հասնող դեպքեր վերջին շաբաթների ընթացքում գրանցվել են աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում՝ առաջացնելով հնարավոր նոր...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck. Ռուս տիեզերագնացները չեն աջակցել ուկրաինացիներին, իսկ COVID-19-ը «Մոդեռնան» չի ստեղծել

19:20, 25 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens