ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Նիկոլ Փաշինյանը սխալվում է․ Շուշիի խնջույքը Արցախի պարետի որոշման խախտում է

17:41, 3 Հնս, 2020
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունիսի 2-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց մի լուսանկար, որտեղ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն ավտոբուսում չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։ «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»,- լուսանկարին կից՝ գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև վարչապետը կոչով դիմեց օգտատերերին՝ խնդրելով մարդկանց կուտակումների մասին լուսանկարներ ուղարկել ֆեյսբուքյան իր էջին, հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Վարչապետի կոչին արձագանքեցին բազմաթիվ օգտատերեր, որոնց մի մասը ուղարկում էր նաև մայիսի 21-ին Շուշի քաղաքում տեղի ունեցած Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը հաջորդած խնջույքի նկարը, որում ՀՀ և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաները, խմբված սեղանի շուրջ, նշում են այդ իրադարձությունը։

Մայիսի 3-ի առավոտյան արդեն վարչապետն իր «Մեղավորների փնտրտուք» անվանումով ուղիղ եթերի ժամանակ, անդրադառնալով այդ լուսանկարին, հայտարարեց․ «Մեկ էլ էտ Արցախի նախագահի ինաուգուրացիան են անընդհատ պտտում, պտտում, պտտում։ Էտ ինաուգուրացիան տեղի ա ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում։ Իրավական կարգավորումների շրջանակում․․․ Արցախում՝ Շուշիում, ոչ մի օրենք չի խախտվել։ Ընդեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչպիսի իրավական կարգավորումներ են գործում Արցախում, և արդյո՞ք այդ խնջույքը օրենքի խախտում չէր։

Արցախի Հանրապետությունում ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարվեց։ Արցախի պարետի ապրիլի 13-ի N-2 որոշման 2-րդ կետով արգելվեց 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հանրային (այդ թվում՝ տոնական) միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը։

Շուշիում ՀՀ և ԱՀ պաշտոնյաների խնջույքի լուսանկարներում, որոնք ի սկզբանե տարածել էր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հստակ տեսանելի էր, որ դրան մասնակցում էին հարյուրից ավելի անձինք։ 

Հայտնի լուսանկարի տարածումից հետո Արցախի պարետատունը, անդրադառնալով օրենքի խախտման վերաբերյալ պնդումներին, տարածեց պարզաբանում՝ հայտնելով, որ երդմնակալության արարողությանը հաջորդած խնջույքի ընթացքում չի խախտվել պարետի թիվ 2 որոշումը, քանի որ, ըստ պարետատան, «նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել»։

Մինչդեռ Արցախի Սահմանադրության 91-րդ հոդվածում նշվում է, որ հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնում են օրենքով սահ­ման­ված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրա­վիր­ված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ […]։ 

Փաստացի, պարզաբանման մեջ Արցախի պարետատունը հղում է անում նախագահի պաշտոնամուտի արարողությանը, մինչդեռ լուսանկարն արվել է ոչ թե նախագահի երդմնակալության ժամանակ, այլ դրան հաջորդած խնջույքի ընթացքում, ինչը Սահմանադրության պահանջ չէ և հետևաբար՝ պարտադիր կատարման ենթակա միջոցառում չէ:

Այսպիսով՝ փաստենք, որ Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը հաջորդած խնջույքն անցկացվել էր Արցախի Հանրապետության պարետի որոշման խախտմամբ, և Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե այդ միջոցառումն իրականացվել է իրավական կարգավորումների շրջանակում, չի համապատասխանում իրականությանը։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens