ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ճիշտ

2020 թ. առաջին ամիսներին մահվան դեպքերի թիվը նվազել է. վարչապետը ճիշտ է

12:16, 18 Հնս, 2020

ՃԻՇՏ

Անցած տարվա և այս տարվա մահացության թվերը տարբեր են, էականորեն ցածր են այս տարվա թվերը. Նիկոլ Փաշինյան

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 14-ին Ազգային ժողովի նիստին հայտարարել էր, որ նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ՝ այս տարի մահացության ցուցանիշի նվազում է եղել։ 

«Մենք ունեցել ենք որոշ ծավալի մահերի նվազում, առհասարակ, համեմատած նախորդ տարվա, մասնավորապես, դրանք պայմանավորված էին մեխանիկական վնասվածքների հետևանքով մահերով, ավտոճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերով, որը բնական էր, որովհետև գործում էին սահմանափակումներ»,- ասել էր Տիգրան Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նույնպես ներկայացրել էր հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր մահերի վիճակագրությունը՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Վարչապետը նշել էր, որ ընդհանուր 400-ով պակաս մահեր են գրանցվել։ 

«Անցած տարվա և այս տարվա մահացության թվերը տարբեր են, էականորեն ցածր են այս տարվա թվերը, և դա ունի շատ հետաքրքիր պատճառ։ […] Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընդհանուր 400-ով պակաս մահացության թվի վրա: Կորոնավիրուսի պատճառով այլ հիվանդություններով հիվանդ մարդն ավելի շուտ է հոսպիտալացվել, ինտենսիվ է բուժում ստացել, իր վիճակն ավելի լավացել է, թեթևացել է, դրա համար էլ 400-ով պակաս մահ ունենք»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ տարի հունիսի 1-ի դրությամբ քաղցկեղից մահացել էր 2 հազար 307 մարդ, այս տարի նույն ժամանակահատվածում 2 հազար 213 մարդ: Նույնն է եղել շնչառական հիվանդությունների և մյուս հիվանդությունների մահացության ցուցանիշում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք Հայաստանում մահերի թիվը նվազում է գրանցել նախորդ տարվա համեմատությամբ։ 

Որքա՞ն մահ է գրանցվել 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին 

Վիճակագրական կոմիտեից Fip.am-ին տրված նախնական տվյալների համաձայն (վերջնական ամփոփում դեռևս չի եղել)՝ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է 11,547 մահվան դեպք։ Ըստ կոմիտեի՝  միայն ապրիլ ամսին մահերի թիվը կազմել է 2156, մայիսին՝ 2102: Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ մարտին կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 4 անձ, ապրիլին՝ 29, մայիսին՝ 125։  

Որքա՞ն մահ է գրանցվել 2019 թվականի հունվար-մայիս ամիսներին 

Ըստ Վիճակագրական կոմիտեի 2019 թվականի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ հրապարակմանը՝ նախորդ տարի հունվար-մայիս ամիսներին hանրապետությունում գրանցվել է 11,861 մահվան դեպք։ Նախորդ տարվա ապրիլ ամսին մահերի թիվը կազմել է 2203, որը 47-ով ավելին է 2020 թ. նույն ժամանակահատվածից։ Մայիսին մահերի թիվը եղել է 2285, որն այս տարվա համեմատ ավելին է 183 դեպքով։

Loading...

Loading…

2019-2020 թվականների հունվար-մարտ ամիսներին գրանցված մահերի պատճառները

Հաշվի առնելով, որ ժողովրդագրական ցուցանիշները Վիճակագրական կոմիտեն ամփոփում է եռամսյակային պարբերականությամբ, ներկայացնենք գրանցված մահվան պատճառների վերջին՝ հունվար-մարտ ամիսների տվյալները։

Եթե 2019 թ. հունվար-մարտ ամիսներին մահացել է 7307 մարդ, ապա 2020 թ. մահերի թիվը կազմել է 7289։ 2020 թ. առաջին եռամսյակում 4106 մարդ մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 202 մահվան դեպքով ավել է։

Նորագոյացություններից այս տարվա առաջին եռամսյակում մահացել է 1372 մարդ, նախորդ տարի նույն պատճառից մահացածների թիվը 1416 էր։

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին շնչառական օրգանների հիվանդություններից ավելի քիչ մարդ է մահացել (755), քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում (912): Իսկ դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից այս տարի հաշվետու ժամանակահատվածում 204 մարդ է մահացել, նախորդ տարի նրանց թիվը 226 է եղել։

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրապարակած տվյալները ճիշտ են: Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ այս տարի մահացության ցուցանիշը նվազել է 314 դեպքով։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Փաշինյանի 2019-ի ոգևորիչ հայտարարությունն ու Հայաստանի ՀՆԱ-ի իրական պատկերը
Տվյալների լրագրություն

Փաշինյանի 2019-ի ոգևորիչ հայտարարությունն ու Հայաստանի ՀՆԱ-ի իրական պատկերը

15:25, 4 Մրտ, 2021

Դեռևս 2019-ի տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր (26:00-ից սկսած), որ 2019 թվականին Հայաստանը մեկ շնչի ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ...

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել
Սխալ

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել

19:58, 2 Մրտ, 2021

Մարտի 2-ին Politik.am լրատվական կայքը հետաքննություն հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Լեքսուս» մակնիշի զրահապատ մեքենայի մասին։ «Պատերազմից հետո Փաշինյանը որոշել է,...

«Իմ Քայլի» տարածած հանրահավաքի լուսանկարը կեղծ չէ
Մանիպուլյատիվ

«Իմ Քայլի» տարածած հանրահավաքի լուսանկարը կեղծ չէ

17:42, 2 Մրտ, 2021

Այսօր՝ մարտի 2-ին, մի շարք լրատվականներ տարածեցին երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի՝ «Իմ Քայլը» դաշինքի էջով տարածած լուսանկարը՝ պնդելով,...

Երբ օգնության են գալիս «հնդիկները»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երբ օգնության են գալիս «հնդիկները»

17:42, 1 Մրտ, 2021

Թվերը սոցիալական ցանցերում կարևոր դեր ունեն։ Որևէ քաղաքական գործչի կամ ուժի էջում հրապարակման «լայքերը» կարող են ընկալվել որպես նրա վարկանիշի...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×