ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Տվյալների լրագրություն

2019-ին թոքաբորբի դեպքերն ավելի շատ են եղել, քան 2020-ին. Հայաստանում գրանցված թոքաբորբի թվերը վերջին 5 տարիներին

13:54, 24 Հնս, 2020

Հանրության շրջանում տարածված կարծիք կա, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր արձանագրվել են դեռևս հունվար-փետրվար ամիսներին, քանի որ այդ ժամանակահատվածում հիվանդացածներից որոշներն ունեցել են կորոնավիրուսի ախտանիշներին նմանվող ախտանիշներ։ Խոսքը, մասնավորապես, թոքաբորբի մասին է։ 

Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի բժիշկ Նվարդ Խաչատրյանը հունիսի 12-ին «Առավոտի» հետ զրույցում հայտնել էր, որ հունվար-փետրվար ամիսներին հատկապես մեծ է եղել թոքաբորբով իրեն դիմած քաղաքացիների թիվը։ 

«26 տարվա մեջ այդքան թոքաբորբ չեմ ախտորոշել, որքան այս տարվա հունվար-փետրվարին»,- նշել էր բժիշկը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել վիճակագրությունը՝ հասկանալու, թե թոքաբորբի քանի դեպք է գրանցվել հանրապետությունում վերջին հինգ տարիներին (հատկապես հունվար-փետրվար ամիսներին) և ինչպիսին են եղել հիվանդության միտումները։

Չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերն ըստ տարիների

Թոքաբորբը թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում է, որը սովորաբար առաջանում է բակտերային կամ վիրուսային վարակներից։ Թոքաբորբի հարուցիչն առաջին 4-10 օրվա ընթացքում անհնար է հայտնաբերել, ուստի հանրապետությունում գրանցված թոքաբորբի բոլոր դեպքերն ընդգրկվում են վիճակագրության «չճշտված հարուցիչով» տողում, բացառությամբ հայտնաբերված գրիպի հարուցիչով թոքաբորբի դեպքերի, որոնք, ի տարբերություն առաջինի, շատ ավելի փոքր թիվ են կազմում։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 2318 դեպք: Միայն փետրվար ամսին դեպքերի թիվը եղել է 1480, իսկ հունվարին` 838:

Մարտին թոքաբորբի 1101 դեպք է արձանագրվել, ապրիլին այդ թիվը նվազել է՝ հասնելով 412-ի։ 

2019 թ. հունվար-փետրվարին արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 2945 դեպք, որն այս տարվա ցուցանիշից ավել է 627-ով։ Հունվարին թոքաբորբով հիվանդների թիվը եղել է 1569, փետրվարին՝ 1376, մարտին՝ 1119 և ապրիլին՝ 802։ 

2018 թ. հունվար-փետրվարին չճշտված հարուցիչով թոքաբորբի 1341 դեպք է արձանագրվել, որից 691-ը՝ հունվարին, 650-ը՝ փետրվարին։ Մարտին գրանցվել է 699 դեպք, ապրիլին՝ 545։

2017 թ. հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է թոքաբորբ հիվանդության 743 դեպք, որից 320-ը՝ հունվարին, 423-ը՝ փետրվարին։ Նույն տարվա մարտին չճշտված հարուցիչով թոքաբորբ է արձանագրվել 818 անձի մոտ, 494 դեպք էլ եղել է ապրիլին։

Թոքաբորբի դեպքերը բավական շատ են եղել հատկապես 2016 թ. հունվար-փետրվար ամիսներին` 3207։ Միայն հունվար ամսին գրանցվել է 2366 դեպք, փետրվարին՝ 841 դեպք, մարտին՝ 570 և ապրիլին՝ 637 դեպք։ Հատկանշական է, որ հենց այս ժամանակ էր երկրում տարածվել H1N1 խոզի գրիպը, որը սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա է և որի հետևանքով այդ տարի հանրապետությունում գրանցվել էր մահվան 19 դեպք:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով հիվանդության ընթացքում արձանագրված թոքաբորբի դեպքերին, ապա Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշեցին, որ հանրապետությունում գրանցված թոքաբորբի բոլոր դեպքերը՝ անկախ նրանից, թե կորոնավիրուսի հետևանքով են կամ այլ չբացահայտված հարուցիչի, ընդգրկված են չճշտված հարուցիչով թոքաբորբի վիճակագրության մեջ։ Նոր կորոնավիրուսի առանձնացված վիճակագրություն կոմիտեն վարում է ապրիլ ամսից։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրված թոքաբորբի դեպքերի թիվը, համեմատած նախորդ չորս տարիների հետ, ոչ միայն մեծ չէ, այլև նույնիսկ քիչ է 2019-ի և 2016-ի համեմատ։ 

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում

16:57, 27 Հնվ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից
Սխալ

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից

21:53, 26 Հնվ, 2023

Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականին, հունվարի 23-ին ֆեյսբուքյան էջում գրել է, թե...

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով
Մանիպուլյատիվ

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով

17:33, 26 Հնվ, 2023

168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադարձել են...

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ
Սխալ

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ

15:32, 26 Հնվ, 2023

Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ չնայած շահագործվող մեքենաների թվի աճին՝ երկրում ունենք պատահարների,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens