ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Հայաստանը չի ֆինանսավորել ֆրանսիացի բժիշկների այցը. Hraparak.am-ը տարածում է կեղծ լուրեր

20:19, 8 Հլս, 2020

ՍԽԱԼ

Ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել. Hraparak.am

Hraparak.am-ը, հղում անելով ֆրանսիական France Arménie ամսագրին, հուլիսի 8-ին գրել էր, որ ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել։ 

Կայքը գրել էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «ինքնագլուխ» կերպով հումանիտար օգնության անվան տակ Ֆրանսիայի Նիս քաղաքից բժիշկների խումբ էր հրավիրել Հայաստան, վճարել նրանց այդ «հումանիտար օգնության» դիմաց՝ չհամաձայնեցնելով դա Ֆրանսիայի կառավարության հետ։ 

Ըստ հրապարակման՝ այցը կազմակերպվել էր Հայաստանում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության շրջանակներում։ Իսկ Հայաստան ժամանած 7 բժիշկներից 5-ը կորոնավիրուս երբևէ չէին բուժել, և նրանք որևէ կերպ չէին կարող նպաստել կորոնավիրուսի բուժմանը։ «Այս առաքելության արժեքը կազմել է ավելի քան 200 հազար եվրո, որը ներառել է ուղևորության և 5-աստղանի «Մարիոթ» հյուրանոցում մնալու ծախսերը՝ գումարած 1800-ական եվրո աշխատավարձ՝ յուրաքանչյուրին»,- գրել էր կայքը:

Հոդվածը տարածել էին մի շարք լրատվամիջոցներ՝ news.am-ը, hayeli.am-ը, zham.am-ը, «կեղծիքներ բացահայտող» antifake.am-ը և այլ կայքեր։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք ֆրանսիացի բժիշկների այցն իսկապես հայկական կողմն էր ֆինանսավորել, և արդյո՞ք ֆրանսիացի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարելու փորձ չունեին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու նպատակով Ֆրանսիայից Երևան է ժամանել բժիշկների 2 խումբ՝ հունիսի 14-ին և հունիսի 23-ին: 

Հայաստանի կառավարությունը ֆինանսական որևէ ներգրավվածություն չի ունեցել, բժիշկներն աշխատավարձ չեն ստացել

Ի պատասխան Fip.am-ի հարցմանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հաստատում են, որ իրենք մասնակցել են ֆրանսիացի բժիշկների այցերի կազմակերպմանը: Ըստ գրասենյակի, սակայն, միջազգային առաքելությունների ֆինանսավորումը կատարվել է բացառապես միջազգային գործընկերների կողմից, և Հայաստանի կառավարությունը ֆինանսական որևէ ներգրավվածություն չի ունեցել այս գործընթացում: 

Առաջին խմբի այցը հովանավորվել է USAID-ի, 2-րդինը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից, որոնք և հոգացել են ինչպես ժամանման և մեկնման, այնպես էլ ընթացիկ ծախսերը: 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից նաև հերքում են այն տեղեկությունը, թե այս առաքելության արժեքը կազմել է ավելի քան 200 հազար եվրո։ «Վերոնշյալ թիվը իրականությանը չի համապատասխանում, բժիշկները աշխատավարձ չեն ստացել»,- գրված է պատասխանում:

Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է եղել բժիշկների այցից

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ առաջին խմբի ժամանման պարագայում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը եղել են տեղեկացված, ունեցել են անմիջական ներգրավվածություն, օդանավակայանում դիմավորել են բժիշկներին:

Երկրորդ խմբին օդանավակայանում դարձյալ դիմավորել է դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Նշենք նաև, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հունիսի 26-ին ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում էր արել՝ նշելով, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի բուժաշխատողներին, որոնց այցը ֆինանսավորվել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի կողմից։

Հունիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, ասվում էր. «Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, որոնք իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում»:

Թիմի մեջ չէին կարող լինել մարդիկ, որոնք առնչություն չէին ունեցել կորոնավիրուսի հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ բժիշկների ժամանումը կազմակերպվել է Առողջապահության նախարարության ակտիվ ներգրավվածությամբ:

«Արմենպրեսի» հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հերքել է այն պնդումը, թե Հայաստան ժամանած բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում փորձ չունեն։

«Առաջին թիմը ղեկավարում էր պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնը, որը բնագավառի ամենահարգված մասնագետներից է, երկրորդ թիմի ղեկավարը պրոֆեսոր Լորան Փափազյանն է, որը լավագույն մասնագետն է Ֆրանսիայում։ Նրանք են հավաքել իրենց թիմերը։ Թիմի մեջ չէին կարող լինել մարդիկ, որոնք առնչություն չէին ունեցել կորոնավիրուսի հետ, հետևաբար՝ հոդվածն անհեթեթ է և հիմնած է ստերի վրա»,- նշել է Սինանյանը։

Այսպիսով, Hraparak.am-ի հոդվածի համար հիմք հանդիսացած ֆրանսիական France Arménie ամսագրի հրապարկումը, ըստ որի՝ ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել և բժիշկների ծախսերը հոգացել է հայկական կողմը, չի համապատասխանում իրականությանը:

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արսեն ԹորոսյանԶարեհ ՍինանյանԺոնաթան ԼաքոթկորոնավիրուսՀՀ առողջապահության նախարարությունՍփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակՖրանսիա

Հարակից հոդվածներ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին

11:25, 27 Մյս, 2022

«Կապիկի ծաղիկ» հիվանդության արդեն հարյուրի հասնող դեպքեր վերջին շաբաթների ընթացքում գրանցվել են աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում՝ առաջացնելով հնարավոր նոր...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck. Ռուս տիեզերագնացները չեն աջակցել ուկրաինացիներին, իսկ COVID-19-ը «Մոդեռնան» չի ստեղծել

19:20, 25 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի...

Ֆրանսիան զորք չի ուղարկի Ուկրաինա․ հայկական լրատվամիջոցները սխալվում են
Սխալ

Ֆրանսիան զորք չի ուղարկի Ուկրաինա․ հայկական լրատվամիջոցները սխալվում են

16:16, 28 Փտր, 2022

Երեկ հայկական մեդիադաշտում տեղեկություն տարածվեց, ըստ որի, իբր, Ֆրանսիան պատրաստվում է մոբիլիզացնել և Ուկրաինա ուղարկել 9․5 հազար զինվոր և ռազմական...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens