ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ծխելու դեմ իրական պայքա՞ր, թե պայքարի իմիտացիա. վիճակագրություն

13:14, 8 Սպտ, 2022

Այս տարվա մարտի 15-ից Հայաստանում արգելվեց հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործումը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքի համաձայն՝ օրենքի խախտման համար սահմանվեց տուգանք՝ 50 հազար դրամ ֆիզիկական անձի (ծխողի) և 150-200 հազար դրամ պաշտոնատար անձի նկատմամբ։ Օրենքի ընդունման պահին գործող առողջապահության նախարար, ներկայիս ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը «Փաստերի ստուգման հարթակին»  տեղեկացրեց, որ  ՎԻՎ օրենսգրքի հիշյալ հոդվածի իմաստով պաշտոնատար անձ է համարվում սննդի օբյեկտի տնօրենը։

Ըստ այդմ, հանրային սննդի օբյեկտում ծխողը տուգանվում է 50 000 դրամով, իսկ օբյեկտի տնօրենը՝ չկանխելու կամ իրավապահ մարմիններին չահազանգելու համար՝ 150-200 հազար դրամով։

Եվ թեև արդեն կես տարի է, ինչ օրենքը մտել է ուժի մեջ, սակայն մինչ օրս հաճախ կարելի է հանդիպել (հիմնականում՝ բացօթյա, բայց շատ դեպքերում նաև փակ) սննդի օբյեկտներ, որտեղ այցելուները շարունակում են օգտագործել ծխախոտ կամ դրա փոխարինիչներ (FIP.am-ը իրական պատկերը ցույց տվող հետաքննություն է պատրաստում — խմբ)։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե որքանո՞վ է օրենքի կիրառումն արդյունավետ կամ որքանո՞վ է իրավապահ համակարգը հետևում օրենքի կատարմանը։ 

Քանի որ ծխախոտի օգտագործման արգելքի նկատմամբ վերահսկողության գործառույթը վերապահված է ՀՀ ոստիկանությանը, հարցում ուղարկեցինք ոստիկանություն՝ խնդրելով հայտնել, թե մարտի 15-ից մինչ օրս ծխելու արգելքը խախտելու քանի՞ դեպք է արձանագրվել և քանի՞ ՎԻՎ արձանագրություն է կազմվել։

Ոստիկանությունից ի պատասխան տեղեկացրին, որ մարտի 15-ից մինչև սեպտեմբերի 2-ը ոստիկանության ծառայողների կողմից ծխախոտի օգտագործման արգելքի խախտման վերաբերյալ կազմվել է ՎԻՎ 2489 արձանագրություն։ Արձանագրությունների մեկ քառորդը բաժին է ընկնում Երևանին։

ՎԻՎ արձանագրությունների քանակն ըստ մարզերի կարող եք տեսնել գրաֆիկում։

Այստեղ ներառված չեն պարեկային ծառայողների կողմից կազմված թվով 84 ՎԻՎ արձանագրությունները։

Ինչպես նշեցինք, մարտի 15-ից մինչ օրս Հայաստանում հանրային վայրերում ծխելու արգելքի խախտման վերաբերյալ կազմվել է ընդհանուր առմամբ 2489 ՎԻՎ արձանագրություն։ Հատկանշական է, որ այստեղից ընդամենը 3 դեպքում է արձանագրությունը կազմվել պաշտոնատար անձանց նկատմամբ, և բոլոր 3 դեպքերն էլ արձանագրել են ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողները։

Ստացվում է, որ Հայաստանում, բացի Վայոց Ձորի մարզից, ոստիկանությունը չի արձանագրել դեպք, երբ պաշտոնատար անձի կողմից խախտվել է ծխախոտի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործման սահմանափակման արգելքը։

Ավելին, արձանագրություններից ամենևին ոչ բոլորի դեպքում է կայացվում վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում։

Եթե մարտի 15-ից մինչ օրս ամբողջ Հայաստանում կազմվել էր 2489 ՎԻՎ արձանագրություն, ապա վարչական պատասխանատվության է ենթարկվել 1515 անձ։ Ոստիկանությունը չի մանրամասնում, թե արդյո՞ք դրանց մեջ են մտնում նաև վերոնշյալ 3 պաշտոնատար անձինք։

Հատանշական է, սակայն, որ ըստ ամիսների ստացված տեղեկատվության, մայիս-հունիս ամիսներին ողջ երկրով մեկ կայացվել է տուգանքի ընդամենը 1 որոշում։ Այսինքն, կա՛մ երկու ամիս շարունակ  հանրային վայրերում մարդիկ չեն ծխել, ինչը անհավանական է, կա՛մ ոստիկանությունը «չի նկատել» օրենքի խախտման դեպքերը։

Ամփոփելով վերջին կես տարիներին ծխելու դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության գրանցած արդյունքները և համեմատելով ՎԻՎ արձանագրությունների քանակն ու դրանց հիման վրա կայացված տուգանքի որոշումները՝ կարող ենք փաստել, որ ամեն 5 արձանագրությունից 2-ը բեկանվում է, պաշտոնատար անձինք ըստ էության չեն տուգանվում, իսկ մայիս-հունիս ամիսներին արձանագրվել  է խախտման ընդամենը մեկ դեպք։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արսեն Թորոսյանծխախոտվարչական իրավախախտում

Հարակից հոդվածներ

Առողջապահության նախարարությունը մոլորեցնում է նույնիսկ նախարարին. Հայաստանի բնակչության մեծ մասը չի պատվաստվել
Մանիպուլյատիվ

Առողջապահության նախարարությունը մոլորեցնում է նույնիսկ նախարարին. Հայաստանի բնակչության մեծ մասը չի պատվաստվել

15:08, 31 Հնվ, 2022

Առողջապահության նախարարությունը շաբաթական մեկ անգամ ներկայացնում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին վիճակագրությունը: «Փաստերի ստուգման հարթակը» նկատել է, որ գերատեսչության...

Արսեն Թորոսյանը պատվաստվել է ռուսական պատվաստանյութով․ «Փաստ» թերթի կեղծ պնդման հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արսեն Թորոսյանը պատվաստվել է ռուսական պատվաստանյութով․ «Փաստ» թերթի կեղծ պնդման հետքերով

15:02, 3 Դկտ, 2020

«Փաստ» թերթը նոյեմբերի 3-ի համարում հոդված է հրապարակել` պնդելով, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարվել է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ...

Աբսուրդային հրամանից մինչև հակառուսական ինտրիգներ. ով, ինչ և ինչպես էր մանիպուլացնում նախորդ շաբաթ
Մանիպուլյատիվ

Աբսուրդային հրամանից մինչև հակառուսական ինտրիգներ. ով, ինչ և ինչպես էր մանիպուլացնում նախորդ շաբաթ

19:14, 22 Սպտ, 2020

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր զերծ չեն մնացել կեղծ և մոլորեցնող հրապարակումներ տարածելուց։ «Փաստերի ստուգման հարթակը» ամփոփ ներկայացնում...

Մարկ Տվենից մինչև «բոլորս վարչապետ ենք». ով, ինչ և ինչպես էր մանիպուլացնում նախորդ շաբաթ
Մանիպուլյատիվ

Մարկ Տվենից մինչև «բոլորս վարչապետ ենք». ով, ինչ և ինչպես էր մանիպուլացնում նախորդ շաբաթ

19:20, 31 Օգս, 2020

Նախորդ շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 24-30-ը, լրատվամիջոցներում և համացանցում  բազմաթիվ էին կեղծ պնդումները և մանիպուլյացիաները: «Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens