ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Սորոսի հիմնադրամը», բացի Հայ-առաքելական եկեղեցուց, այլ կրոնական կառույցի երբևէ չի ֆինանսավորել. «Իրավունքի» հրապարակումը կեղծ է

18:16, 14 Հլս, 2020

ՍԽԱԼ

Հայաստանում «Կյանքի խոսք եկեղեցի» աղանդավորական կառույցը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը հուլիսի 14-ի համարում նյութ է հրապարակել՝ պնդելով, որ Հայաստանում «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը ֆինանսավորում է «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից։ 

Հատկանշական է, որ թերթը հղում է կատարել ոմն անվտանգության մասնագետ Անդրանիկ Պողոսյանի՝ հունիսի 25-ի ֆեյսբուքյան գրառմանը։ 

«Իրավունքը», մեջբերելով գրառումը, գրել է. «Հայաստանում «Կյանքի խոսք եկեղեցի» աղանդավորական կառույցը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից։ Կառույցն ունի ավելի քան 25,000 հետևորդ Հայաստանում և կրկնակի անգամ շատ հետևորդ ամբողջ աշխարհում (միայն հայերը)։ Հեղափոխության օրերին դա հիմնական մասսան էր, ովքեր դուրս էին գալիս փողոց փակելու ու անհնազանդության ակցիաներ անելու»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը երբևէ ֆինանսավորվել է «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից, որը շատերին հայտնի է որպես «Սորոսի հիմնադրամ», և արդյո՞ք «Կյանքի խոսքի» հետևորդների թիվը Հայաստանում ավելի քան 25,000 է և այն քաղաքական նախասիրություններ ունի և աջակցում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ 

Բացի Հայ-առաքելական  եկեղեցուց, «Սորոսի հիմնադրամը» այլ կրոնական կառույցի երբևէ չի ֆինանսավորել

«Բաց հասարակության հիմնադրամների» Հայաստանյան գրասենյակից հերքեցին տեղեկությունը, թե իրենք ֆինանսավորում են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը։ «Երբևէ միակ կրոնական կազմակերպությունը, որը ֆինանսավորվել է հիմնադրամի կողմից, դա Հայ առաքելալան եկեղեցու Արմավիրի թեմն է։ Որևէ այլ կրոնական կառույցի հիմնադրամը ոչ մի դրամաշնորհ կամ ֆինանսավորում չի տրամադրել»,- Fip.am-ի հետ զրույցում ասացին «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակից։

Նշենք, որ հիմնադրամների պաշտոնական կայքում՝ osf.am, զետեղված են 1998 թվականից ի վեր դրամաշնորհ ստացած կազմակերպությունների ու մարմինների տվյալները, և «Կյանքի խոսքն» այդ ցանկում չկա։ 

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունից ևս հերքում են 

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ հրապարակումն իրականության հետ ոչ մի կապ չունի։ «Մենք երբևէ չենք ֆինանսավորվել և չենք դիմել դրամաշնորհ ստանալու համար։ Եկեղեցու ֆինանսավորումը կատարվում է բացառապես եկեղեցու անդամների նվիրատվությունների, հանգանակությունների հաշվին։ Մենք ինքնաֆինանսավորվող եկեղեցի ենք, որով ընթացիկ ծրագրեր և կենսաապահովություն ենք իրականացնում»,- ասաց եկեղեցու մամուլի խոսնակը։

Այն պնդումը, թե եկեղեցու հետևորդների թիվը 25,000-ից ավել է, Արմեն Լուսյանը խիստ չափազանցված որակեց։ «Ես կարող եմ ասել, որ մի քանի հազար հետևորդ ունենք, բայց 20-25,000՝ դրանք իրականությունից կտրված և խիստ չափազանցված թվեր են։ Մենք մեր անդամների հաշվառում չենք իրականացնում, որ ձեզ ասենք, օրինակ, 7855 անդամ ունենք»,- ասաց նա։ 

Ինչ վերաբերում է իշխանությունների հետ համագործակցելու հայտարարություններին՝ հատկապես հեղափոխության օրերին, Արմեն Լուսյանը նշեց, որ «Կյանքի խոսք» եկեղեցին ունի գործունեության շատ հստակ սկզբունքներ, որոնք ամրագրված են եկեղեցական փաստաթղթերում, և դրանցից մեկն էլ վերաբերում է պետական քաղաքական կյանքին։ «Մենք ունենք հստակ սկզբունք՝ քաղաքական չեզոքություն, եկեղեցին, որպես հոգևոր կառույց, չի զբաղվում քաղաքականությամբ, չի զբաղվում քաղաքական քարոզով և իր ամբիոնը չի օգտագործում հետևորդներին ու քաղաքացիներին ուղղորդելու այս կամ այն քաղաքական դաշտում կողմնորոշվելու համար: Եկեղեցու ամբիոնը ծառայում է միայն ավետարանը քարոզելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ հաշվի առնելով այն, որ եկեղեցու անդամները նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և ունեն իրենց պատկերացումներն ու համոզմունքները, եկեղեցին չի կարող միջամատել նրանց քաղաքական հայացքներին․ «Դա իրենց անձնական գործն է և անձնական պատասխանատվությունն է»,- ասաց նա։  

«Իրավունք» թերթի հիմնադիրը «Սորոսի հիմնադրամից» ստացել է դրամաշնորհ

Ի դեպ, «Իրավունք» թերթի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը «Սորոսի հիմնադրամից» ստացել է անհատական դրամաշնորհ՝ Բուդապեշտում գիտաժողովի մասնակցելու համար։ Թերթը և նրա հիմնադիրը «Սորոսի հիմնադրամի» ակտիվ քննադատներից են։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Իրավունք» թերթի հրապարակումը, թե Հայաստանում «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից, իրականությանը չի համապատասխանում։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` իրավունքԻրավունք թերթԿյանքի խոսքՀայկ ԲաբուխանյանսորոսՍորոսի հիմնադրամ

Հարակից հոդվածներ

Լրագրողներին ծեծել են, Սորոսի հիմնադրամն էլ մշտապես գրասենյակ ունեցել է. Քոչարյանը կեղծում է փաստերը
Մանիպուլյատիվ

Լրագրողներին ծեծել են, Սորոսի հիմնադրամն էլ մշտապես գրասենյակ ունեցել է. Քոչարյանը կեղծում է փաստերը

17:46, 3 Սպտ, 2020

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 2-ին ռուսաստանյան РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նախորդ իշխանությունների օրոք չեն եղել...

«Կյանքի խոսքը» կառավարություն չի դիմելու. Հրանտ Մելիք-Շահնազարյանը կեղծ լուրեր է տարածում
Սխալ

«Կյանքի խոսքը» կառավարություն չի դիմելու. Հրանտ Մելիք-Շահնազարյանը կեղծ լուրեր է տարածում

19:17, 8 Հլս, 2020

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հուլիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում «ցնցող լուր» էր հայտնել՝ գրելով, թե իր տեղեկություններով՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը...

Ryanair-ը փոխհատուցում է, իսկ «Իրավունք» թերթը՝ սխալվում
Սխալ

Ryanair-ը փոխհատուցում է, իսկ «Իրավունք» թերթը՝ սխալվում

18:25, 11 Մրտ, 2020

«Իրավունք» թերթը մարտի 11-ի համարում ««Ryanair»-ից քաշվածները» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշվում է, թե ավիաընկերությունը հրաժարվում է փոխհատուցել Հայաստանից...

Քոչարյանը ոչ թե «Կշեռք» է, այլ «Կույս», Զոհրաբյանը «Ցուլ» է և ոչ «Խոյ». «Իրավունք» թերթի սխալները
Մեծամասամբ սխալ

Քոչարյանը ոչ թե «Կշեռք» է, այլ «Կույս», Զոհրաբյանը «Ցուլ» է և ոչ «Խոյ». «Իրավունք» թերթի սխալները

16:33, 27 Դկտ, 2019

«Ինչ է սպասվում քաղաքական դեմքերին առնետի տարում» հրապարկման մեջ «Իրավունք» թերթն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «Քաղաքական աստղագուշակ» խորագրի ներքո ներկայացրել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens