ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Լրագրողներին ծեծել են, Սորոսի հիմնադրամն էլ մշտապես գրասենյակ ունեցել է. Քոչարյանը կեղծում է փաստերը

17:46, 3 Սպտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Մենք չենք ունեցել քաղաքական բանտարկյալներ, չենք ունեցել լրագրողներին ծեծի ենթարկելու դեպքեր, չեն եղել մարդկանց առեղծվածային անհետացումներ․ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 2-ին ռուսաստանյան РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նախորդ իշխանությունների օրոք չեն եղել քաղբանտարկյալներ, իսկ լրագրողները երբեք ծեծի չեն ենթարկվել:

Մասնավորապես, լրագրողի այն հարցին, թե ինչո՞վ են նման Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և Բելառուսում վերջերս ընտրություններից հետ սկսված բողոքի ակցիաները, Քոչարյանը նշել է, որ տարբերություններն աննշան են: Նա ընդգծում է, որ արևմտյան երկրների վերաբերմունքը Բելառուսին բացարձակ տարբեր է Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: 

«Հայաստանի իշխանությունն օբյեկտիվորեն եղել է ավելի հանդուրժողական տարակարծության հանդեպ: Հայաստանի հանրապետական կուսակցությունը և նախագահը (Սերժ Սարգսյանը- խմբ.) բավականին ակտիվորեն համագործակցել էին արևմտյան երկրների հետ: Մենք չենք ունեցել քաղաքական բանտարկյալներ, չենք ունեցել լրագրողներին ծեծի ենթարկելու դեպքեր, չեն եղել մարդկանց առեղծվածային անհետացումներ…»,- հայտարարել է երկրորդ նախագահը:

Սակայն Քոչարյանի պնդումները, թե ՀՀԿ-ի կառավարման տարիներին լրագրողներ չեն ծեծվել կամ քաղբանտարկյալներ չեն եղել, տարակուսելի են և չեն համապատասխանում իրականությանը։ 

Լրագրողներին, այնուամենայնիվ, ծեծել են

Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին և Սերժ Սարգսյանի նախագահության առաջին ամիսները նշանավորվել են լրատվամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակումներով:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) 2008 թվականի զեկույցի համաձայն՝ այդ տարվա ընթացքում արձանագրվել էր լրագրողներին բռնության ենթարկելու 18 դեպք։ 

Միջազգային կազմակերպությունները նույնպես արձագանքել էին այդ տարի նախագահական ընտրություններով պայմանավորված՝ լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին: Մասնավորապես, «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը կոչ էր արել պատժել Հայաստանի նախագահական ընտրությունները լուսաբանող լրագրողների վրա հարձակման մեղավորներին:

Հայաստանցի լրագրողների համար լարված տարի էր 2015 թվականը՝ պայմանավորված, նախ, այդ տարի մայրաքաղաքում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևանի» ցույցերով, ապա՝ դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների անցկացմամբ:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրել է ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 8 դեպք, որոնց արդյունքում տուժել են 23 լրագրողներ և օպերատորներ։

Նրանցից 13-ը ոստիկանության կողմից հարձակման թիրախ են դարձել հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում իրականացված ոստիկանական գործողությունների ընթացքում։ 

2016 թվականին լրագրողների նկատմամբ բռնություններն ավելի ցայտուն երանգ ստացան: Սա նույնպես արձանագրված է ԽԱՊԿ տարեկան զեկույցում. ««Սասնա ծռեր» խմբավորման՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերը զուգորդվեցին ոստիկանության կողմից լրագրողների և օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով»։

ԽԱՊԿ-ի տվյալներով՝ միայն այդ օրերին ոստիկանական գործողություններից տուժեցին 27 լրագրողներ և օպերատորներ, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների՝ ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվեցին տարատեսակ այլ ճնշումների և հետապնդումների։

Իսկ ահա ողջ տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում տուժել են 26 լրագրողներ ու օպերատորներ, ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ այլ ճնշումների 52 փաստ: 

2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ևս լրագրողները բռնությունների ենթարկվեցին: Մասնավորապես, ապրիլի 11-23-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 դեպք, որի արդյունքում տուժել է 22 անձ։ 

Հետևաբար, Քոչարյանի պնդումը, թե նախորդ իշխանությունների ժամանակ լրագրողներին չեն ծեծել, կեղծ է: 

Քաղաքացիներին զրկել են ազատությունից քաղաքական հայացքների համար

Քոչարյանի պնդումը, թե նախորդ իշխանությունների օրոք քաղբանտարկյալներ չեն եղել, նույնպես չի համապատասխանում իրականությանը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում բանտերում հայտնվեցին Մարտի 1-ի գործով ձերբակալված գործիչներ:

2008 թվականին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը իր զեկույցում հայտնեց, որ Մարտի 1-ի գործով 19 անձինք ձերբակալվել են միայն ոստիկանների վկայությունների հիման վրա: Նա ընդգծել էր, որ անընդունելի է բացառապես քաղաքական համոզմունքների կամ ոչ բռնի գործողությունների պատճառով անձանց կալանքի տակ պահելը կամ դատապարտելը:

2010 թվականին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ անդրադարձ էր կատարել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեպքին: Նրանք պնդում էին, որ այդ ժամանակ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր և Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստին հետապնդում են քաղաքական հայացքների համար, ավելի՝ նա բռնության է ենթարկվել քրեակատարողական հիմնարկում քննադատական հոդվածներ գրելու համար: 

Նշենք նաև, որ շատ դեպքերում, անգամ եթե միջազգային կազմակերպություններն ինչ-ինչ պատճառներով զերծ են մնացել քաղբանտարկյալ տերմինը կիրառելուց, Հայաստանում փաստացի եղել են քաղաքական հայացքների պատճառով անազատության մեջ հայտնված անձինք: Այդպես, 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձի ժամանակ բախում էր եղել «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի և ոստիկանների միջև, ինչից հետո Սաֆարյանը ձերբակալվել էր։ Ոստիկան Գեղամ Խաչատրյանը պնդել էր, որ Սաֆարյանը հարվածել է իրեն։ 

Մինչ դատարանը քննում էր գործը, Սաֆարյանը կալանքի տակ էր՝ ավելի քան 1 տարի։ Հետագայում նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ 

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ իրենք մտահոգված են, որ իշխանությունները թիրախավորել են Գևորգ Սաֆարյանին՝ նրա քաղաքական հայացքների համար: 

«Բաց հասարակության հիմնադրամները» և Ռոբերտ Քոչարյանը

Նույն հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է Հայաստանում՝ Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակության հիմնադրամներ» (ԲՀՀ) կազմակերպության գործունեությանը:

Նա հայտարարում է, որ Հայաստանը «սորոսիզացվում է» (նշում է, որ այս տերմինն իրեն է պատկանում): Քոչարյանի խոսքով՝ եթե նախկինում դա կատարվում էր մարգինալ հասարակական կազմակերպությունների մակարդակով, այսօր սորոսականները դարձել են իշխանության մաս: Լրագրողի դիտարկմանը, որ ՀԿ-ն Քոչարյանի ժամանակ էլ է գոյություն ունեցել, երկրորդ նախագահը պատասխանել է. «Ես չգիտեի, որ այստեղ կա Սորոսի գրասենյակ: Ուղղակի կա ինչ-որ կազմակերպություն… ինչքան հասկանում եմ՝ նրանք գրասենյակ չեն ունեցել, տներով մի ձև…Սողալով մուտք են գործել երկիր»:

Այս հայտարարությունը ևս տարակուսելի է։ «Բաց հասարակության հիմնադրամները» Հայաստանում գրանցվել է և գործում է 1997-ից։ Քոչարյանի պնդումը, որ հիմնադրամն ի սկզբանե գրասենյակ չի ունեցել, սուտ է։ Կազմակերպությունը գործունեության հենց սկզբից գրասենյակ է ունեցել Երևանի Պուշկին, Թումանյան փողոցներում ու Այգեձոր թաղամասում: Ավելին, Քոչարյանի նախագահության տարիներին հիմնադրամն ամեն տարի հարյուր հազարավոր դոլարների դրամաշնորհներ է տվել տասնյակ դպրոցների, համալսարանների և տարբեր կազմակերպությունների։ 

FIP.am-ի հարցմանն ի պատասխան ԲՀՀ-ից հայտնեցին, որ հիմնադրամը 1998-2008 թվականներին, երբ նախագահում էր Ռոբերտ Քոչարյանը, ավելի քան 19,141,981 դոլարի դրամաշնորհ է տվել։

Կազմակերպությունից նաև տեղեկացնում են, որ Քոչարյանի նախագահության տարիներին, ի թիվս այլ ծրագրերի, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» ստորագրել էր փոխըմբռնման հուշագիր Քոչարյանի կառավարության նախարարության հետ՝ ավելի քան 100 դպրոցներում կրթական ծրագրեր իրականացնելու համար, այդ թվում՝ «Քայլ առ քայլ», «Քննադատական մտածողություն» և «Համայնքային հեռուստակենտրոններ» ծրագրերը: Հիմնադրամն անմիջականորեն աշխատել է Արդարադատության նախարարության հետ՝ քրեակատարողական հիմնարկների դիտորդական խորհուրդ ստեղծելու և աջակցելու համար, համագործակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ` գիտական հաստատություններին ինտերնետ կապ ապահովելու համար (Մետաքսի ճանապարհի վիրտուալ նախագիծ), ինչպես նաև ֆինանսավորել է Ազգային գրադարանը, Հիմնարար գիտական գրադարանը և ԵՊՀ-ն՝ ստեղծելու հայալեզու գրականության առաջին ընդհանուր բիբլիոգրաֆիան:

«Մենք հավատում ենք, որ այն փաստը, որ պարոն Քոչարյանը չի հիշում/տեղյակ չէ իր նախագահության տարիներին մեր հիմնադրամի գոյության մասին, կանխամտածված բացթողում չէ, այլ պարզապես այն պատճառով է, որ նա երբեք չի հետաքրքրվել և չի մտահոգվել գիտությամբ և կրթությամբ կամ արդարադատությամբ»,- Fip.am-ի հետ զրույցում մեկնաբանում են «Բաց հասարակության հիմնադրամներ– Հայաստան» կազմակերպությունից։

Ավելին, 1998 թվականից սկսած՝ ամեն տարի ԲՀՀ-ն կառավարության կողմից որակվել է որպես բարեգործական կազմակերպություն՝ ստանալով հարկային արտոնություններ։ 

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК-ի հետ հարցազրույցի ընթացքում հանդես է եկել մանիպուլյատիվ, կեղծ և շատ տարակուսելի հայտարարություններով։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` РБКՌոբերտ ՔոչարյանՍորոսի հիմնադրամ

Հարակից հոդվածներ

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում

11:18, 15 Մյս, 2026

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում վերհիշել է իր նախագահության տարիները, խոսել Հայաստանում սփյուռքահայերի...

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը
Տվյալների լրագրություն

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը

16:40, 10 Ապր, 2026

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 8-ին իր հերթական փոդքասթում, խոսելով Հայաստան-Ռուսաստան առևտրային կապի մասին, ասել է․...

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ
Սխալ

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ

16:32, 2 Փտր, 2026

Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում գործազրկության տենդենցներին, հռետորական հարց է ուղղել լրագրողներին,...

Արարատ Միրզոյանը չի մեղադրել եկեղեցուն իշխանություն վերցնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը սխալ է
Սխալ

Արարատ Միրզոյանը չի մեղադրել եկեղեցուն իշխանություն վերցնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը սխալ է

22:28, 30 Հնվ, 2026

Հունվարի 29-ին իր հերթական ասուլիսում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է․ «ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն...

Հարակից հոդվածներ

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում

11:18, 15 Մյս, 2026

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում վերհիշել է իր նախագահության տարիները, խոսել Հայաստանում սփյուռքահայերի...

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը
Տվյալների լրագրություն

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը

16:40, 10 Ապր, 2026

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 8-ին իր հերթական փոդքասթում, խոսելով Հայաստան-Ռուսաստան առևտրային կապի մասին, ասել է․...

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ
Սխալ

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ

16:32, 2 Փտր, 2026

Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում գործազրկության տենդենցներին, հռետորական հարց է ուղղել լրագրողներին,...

Արարատ Միրզոյանը չի մեղադրել եկեղեցուն իշխանություն վերցնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը սխալ է
Սխալ

Արարատ Միրզոյանը չի մեղադրել եկեղեցուն իշխանություն վերցնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը սխալ է

22:28, 30 Հնվ, 2026

Հունվարի 29-ին իր հերթական ասուլիսում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է․ «ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens