ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Հատկապես ո՞ր պաշտոնյաներին է մամուլը պարբերաբար տուն ուղարկում

16:04, 26 Օգս, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Հայկական լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ գրում են, որ այս կամ այն պաշտոնյան շուտով հրաժարական կտա։ Համառ «կանխատեսումներն» ու «հավաստի» լուրերը, սակայն, մեծամասամբ իրականություն չեն դառնում։ Մամուլը հատկապես չարաշահել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի մասին լուրերը, որոնք նույն պարբերությամբ էլ հերքվել են։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես մամուլի ուշադրությունից չեն վրիպել․ նրանք էլ են հաճախ «հրաժարականի դիմում» ներկայացրած պաշտոնյաների շարքից։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է ամփոփել մամուլի կողմից տուն ուղարկված, բայց այդպես էլ իրենց պաշտոններին մնացած պաշտոնյաների մասին հրապարակումները։

Հայկ Մարությանն ամեն ամիս հրաժարական է տալիս

2018 թ. հոկտեմբերի 10-ին դերասան Հայկ Մարությանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը, ինչից որոշ ժամանակ անց՝ ամեն ամիս, երբեմն՝ ամիսը մի քանի անգամ, մամուլում գրվել է, որ շուտով Մարությանը հրաժարական կտա, կոնկրետ ժամկետներ են նշվել՝ «Նոր տարին առանց քաղաքապետի», «Հայկ Մարությանի վերջին աշունն է», «Ապրիլի 5-ից հետո կլքի պաշտոնը» և այլն։

Մարությանի հնարավոր հրաժարականի մասին առաջին «լուրը» 2019 թ. փետրվարին գրել էր 168.am-ը. ««Խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցանկանում է հրաժարական ներկայացնել, սակայն վարչապետը նրան հորդորել էր այդ քայլին չգնալ և գոնե երկու ամիս ևս պաշտոնավարել»։ Նույնաբովանդակ հրապարակում 2019 թ. հուլիսին գրել էր «Իրավունք» թերթը «Հայկ Մարությանը ցանկացել է հրաժեշտ տալ քաղաքապետի պաշտոնին, սակայն Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել» վերնագրով։ Օգոստոս ամսին Analitik.am-ը գրել էր. «Հայկ Մարությանը հրաժարական կտա՞ Ամուլսարի պատճառով», իսկ 10 օր հետո էլ hraparak.am-ը պնդել էր. «Հայկ Մարությանի հրաժարականի հարցը՝ օրակարգում»։

Սեպտեմբերին ևս մամուլը կանխատեսել էր քաղաքապետի հրաժարականը, «Իրատեսը» գրել էր. «Վերջին աշո՞ւնը. Հայկ Մարությանը հրաժարական կտա»։  

2019 թ. նոյեմբերին միանգամից 3 նյութ էր հրապարակվել այս թեմայով։ Hraparak.am-ը հայտնել էր. «Քիչ առաջ մեզ տեղեկություն փոխանցեցին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական է տվել»։ Մի քանի օր հետո «Իրավունք» թերթն էր գրել. «Նոր տարին առանց քաղաքապետի. օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հարցն է»։ Իսկ ամսվա վերջին «Հրապարակ» թերթը կրկին նույն հարցին էր անդրադարձել. «Հայկ Մարությանը խորը դեպրեսիայի մեջ է. հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին»։

Ի դեպ, Հայկ Մարությանի հրաժարականի մասին նյութերով առավել շատ աչքի են ընկել «Հրապարակ» և «Իրավունք» օրաթերթերը։

Դեկտեմբերին «Հրապարակ» թերթը կրկին գրել էր. «Ոմանք պնդում են, թե Մարությանի հրաժարականն անխուսափելի է»։

Հայկ Մարությանին համառորեն փորձում են տուն ուղարկել նաև ընթացիկ տարում։ Մարտին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում էր. «Քաղաքապետարանում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, ու անգամ ներսում չեն բացառում, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայկ Մարությանը լքի իր պաշտոնը»:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մի քանի ամիս Մարությանի հրաժարականի մասին լուրեր չգրվեցին, և միայն 2020 թ. օգոստոսին միանգամից 3 նյութ էր հրապարակվեց, որից երկուսը Armdaily.am կայքի «մերձիշխանական աղբյուրների տեղեկություններն էին», թե Հայկ Մարությանը որոշում է կայացրել արձակուրդից հետո չվերադառնալ իր պաշտոնին։ Թեև նույն նյութում նաև քաղաքապետի խոսնակի հերքումն էր նշվել։ Այնուհետև նույն կայքը Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանին էր ներկայացրել որպես Երևանի քաղաքապետի հնարավոր թեկնածու։ 

Օգոստոսի 18-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ համառ լուրեր կան, որ Մարությանը հնարավոր է թողնի պաշտոնը։

Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին վերջին հրապարակումներին Ֆեյսբուքյան իր էջում մի քանի օր առաջ անդրադարձել էր անձամբ Հայկ Մարությանը.  «Բարձր տրամադրությամբ հետևում եմ նախկին կոռումպացված իշխանականներին սպասարկող որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին՝ կապված իմ երևակայական «հրաժարականի» հետ»:

Մարությանի հրաժարականի մասին վերջին հրապարկումը օգոստոսի 25-ին էր։ Նույնիսկ քաղաքապետի հերքումից հետո «Հրապարակ» օրաթերթը կարծես չի հանձնվում։ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում կարծում են, որ վաղուց հասունացել է Մարությանին փոխելու պահը»,- գրել էր թերթը։ Նույն օրը 168.am կայքն էր մտավախություն հայտնել. «Հայկ Մարությանը վաղը կգնա՞ աշխատանքի, այսօր նրա արձակուրդի վերջին օրն է»։ Մարությանը վերադարձել է աշխատանքի։  

Տիգրան Ավինյանին ապրիլ ամսից մամուլը տուն է ուղարկում 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրաժարականի մասին հետևողական գրում էր հատկապես Politik.am կայքը, որը դեռ 2020 թ, ապրիլին կառավարությունում ունեցած  աղբյուրներից ճշտել էր ավելի վաղ տարածված լուրը, թե «Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից»։ Ըստ կայքի աղբյուրների՝ հրաժարականի հարցը որոշված էր, սակայն քննարկվում են ժամկետները։

Armlur.am-ը մայիսի սկզբից անձամբ Ավինյանից հետաքրքրվել էր՝ հրաժարական կտա՞, թե՞ ոչ, ինչին փոխվարչապետը բացասական էր պատասխանել։ Սակայն նույն ամսվա վերջին Hraparak.am-ը շարունակել էր պնդել Ավինյանի՝ պաշտոնը լքելու մասին լուրերը՝ արդեն կոնկրետ ժամկետներ նշելով. «Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա»։ Հունիս ամսին Hraparak.am-ը ժամկետներում փոփոխություն էր մտցրել. «Գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահին են սպասում։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջերին, երբ համավարակի տեմպը զգալիորեն թուլացած կլինի»։ Ավինյանը մինչ օրս շարունակում է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը։ 

Արսեն Թորոսյանը «հրաժարական» պետք է ներկայացներ դեռևս 2018 թ․-ին

Արսեն Թորոսյանն առողջապահության նախարարի պաշտոնին նշանակվել էր Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թ. մայիսին։ Հայկական լրատվական կայքերը դեռևս 2018 թ. հոկտեմբերին, հղում անելով «Փաստ» օրաթերթի հավաստի տեղեկություններին, գրել էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում: 

Այնուհետև 2019 թ. մայիսին էր Hraparak.am-ը հարց բարձրացրել. «Արսեն Թորոսյանը կլքի՞ պաշտոնը»։ Սեպտեմբերին «Կենտրոն» հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել, ապա իր կայքէջում վերնագրել՝ «Արսեն Թորոսյանը հրաժարական կտա՞», թեպետ հենց ռեպորտաժում Թորոսյանը պատասխանել էր լրագրողների հարցին և նշել, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

2020 թ. մայիսին Hraparak.am-ը գրել էր, որ ոչ միայն Տիգրան Ավինյանը կլքի պաշտոնը, այլ օրակարգում է նաև Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը։ Հունիսին Armdaily.am կայքն էր պնդել, որ իշխանության վերնախավում կադրային փոփոխությունները շարունակվելու են․ հաջորդիվ քննարկվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը։

Համաճարակի օրերին լրատվամիջոցները հաճախ հենց նախարարից էին փորձում պարզաբանում ստանալ այն հարցի շուրջ, որ հանրությունը նրա հրաժարականն է պահանջում կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար։ Հունիսին նա «Ազատության» եթերում անդրադարձել էր այս հարցին և նշել. «Եթե մարդկանց թվում է, թե այս իրավիճակում նախարար աշխատելն այդպիսի հաճելի զբաղմունք է, ապա կարող եմ հրաժարական տալ՝ երբ որ ուզեն»։

Առողջապահության նախարարի հրաժարականի հարցը մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել նաև վերջին օրերին՝ այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ  նախարարը փակել է ֆեյսբուքյան անձնական և պաշտոնական էջերը։ Լրատվամիջոցները օգոստոսի 24-ին հարց էին բարձրացրել. «Արսեն Թորոսյանը հրաժարակա՞ն է ներկայացրել»։

«Հրապարակ» թերթը օգոստոսի 25-ին գրել էր. «2 օր առաջ Թորոսյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը և ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում»։ Այնուհետև Politik.am-ն էր գրել, որ Արսեն Թորոսյանը վիրավորել է Փաշինյանին ու հեռացել։ Այնուհետև տեղեկություն էր տարածվել, որ վարչապետի որոշմամբ Արսեն Թորոսյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ կմեկնի արձակուրդ: Օգոստոսի 26-ին նախարարի խոսնակը հրաժարականի մասին լուրերը հերքել էր. «Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»:

Կվերադառնա՞ Թորոսյանը, թե ոչ՝ պարզ կդառնա միայն սեպտեմբերի 19-ին։ Սակայն հատկանշական է, որ ոչ միայն Արսեն Թորոսյանին, այլև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին (2020 մայիսին նա հրաժարական է ներկայացրել), ֆինանսների, էկոնոմիկայի նախարարներին, ՊԵԿ ղեկավարներին, սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին «Ժողովուրդ» օրաթերթը տուն էր ուղարկել դեռ 2019 թ. սեպտեմբերին։ Սակայն նրանք բոլորն էլ, բացառությամբ Էրիկ Գրիգորյանի, մինչ օրս պաշտոնավարում են։ 

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արսեն ԹորոսյանՀայկ ՄարությանՏիգրան Ավինյան

Հարակից հոդվածներ

Լավ լուրեր՝ ապառնի եղանակով. նոր ավտոբուսների մասին խոստացված ժամկետները չեն պահվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լավ լուրեր՝ ապառնի եղանակով. նոր ավտոբուսների մասին խոստացված ժամկետները չեն պահվում

12:35, 16 Հնվ, 2023

Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իրենց էջերով, ինչպես նաև ավագանու ակտիվ անդամները պարբերաբար լուրեր են...

Ծխելու դեմ իրական պայքա՞ր, թե պայքարի իմիտացիա. վիճակագրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ծխելու դեմ իրական պայքա՞ր, թե պայքարի իմիտացիա. վիճակագրություն

13:14, 8 Սպտ, 2022

Այս տարվա մարտի 15-ից Հայաստանում արգելվեց հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործումը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքի համաձայն՝...

Ալեքսանյանի 3 մանիպուլյացիաները՝ Հայկ Մարությանի մասին 1 գրառման մեջ
Մանիպուլյատիվ

Ալեքսանյանի 3 մանիպուլյացիաները՝ Հայկ Մարությանի մասին 1 գրառման մեջ

16:18, 18 Փտր, 2022

Ազգային ժողովի «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 17-ին Ֆեյսբուքում գրառում է կատարել, որով անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ...

Առողջապահության նախարարությունը մոլորեցնում է նույնիսկ նախարարին. Հայաստանի բնակչության մեծ մասը չի պատվաստվել
Մանիպուլյատիվ

Առողջապահության նախարարությունը մոլորեցնում է նույնիսկ նախարարին. Հայաստանի բնակչության մեծ մասը չի պատվաստվել

15:08, 31 Հնվ, 2022

Առողջապահության նախարարությունը շաբաթական մեկ անգամ ներկայացնում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին վիճակագրությունը: «Փաստերի ստուգման հարթակը» նկատել է, որ գերատեսչության...

Հարակից հոդվածներ

Լավ լուրեր՝ ապառնի եղանակով. նոր ավտոբուսների մասին խոստացված ժամկետները չեն պահվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լավ լուրեր՝ ապառնի եղանակով. նոր ավտոբուսների մասին խոստացված ժամկետները չեն պահվում

12:35, 16 Հնվ, 2023

Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իրենց էջերով, ինչպես նաև ավագանու ակտիվ անդամները պարբերաբար լուրեր են...

Ծխելու դեմ իրական պայքա՞ր, թե պայքարի իմիտացիա. վիճակագրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ծխելու դեմ իրական պայքա՞ր, թե պայքարի իմիտացիա. վիճակագրություն

13:14, 8 Սպտ, 2022

Այս տարվա մարտի 15-ից Հայաստանում արգելվեց հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործումը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքի համաձայն՝...

Ալեքսանյանի 3 մանիպուլյացիաները՝ Հայկ Մարությանի մասին 1 գրառման մեջ
Մանիպուլյատիվ

Ալեքսանյանի 3 մանիպուլյացիաները՝ Հայկ Մարությանի մասին 1 գրառման մեջ

16:18, 18 Փտր, 2022

Ազգային ժողովի «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 17-ին Ֆեյսբուքում գրառում է կատարել, որով անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ...

Առողջապահության նախարարությունը մոլորեցնում է նույնիսկ նախարարին. Հայաստանի բնակչության մեծ մասը չի պատվաստվել
Մանիպուլյատիվ

Առողջապահության նախարարությունը մոլորեցնում է նույնիսկ նախարարին. Հայաստանի բնակչության մեծ մասը չի պատվաստվել

15:08, 31 Հնվ, 2022

Առողջապահության նախարարությունը շաբաթական մեկ անգամ ներկայացնում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին վիճակագրությունը: «Փաստերի ստուգման հարթակը» նկատել է, որ գերատեսչության...

fip.am

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens