ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետության և եկեղեցու «Էքսկլյուզիվ» ու «յունիք» հարաբերությունները․ համառոտ ակնարկ

17:11, 17 Սպտ, 2020

Եկեղեցի-պետություն իրավական փոխհարաբերությունների հարցը մշտապես գտնվում է քննարկումների կիզակետում։ Ներկայում գործող Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկում է Հայ-առաքելական եկեղեցու վերաբերյալ կարգավորումները: 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայ-առաքելական եկեղեցու՝ պետության հետ իրավական հարաբերությունների ձևավորման պատմությունը։  

Հատկանշական է, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ քննադատում են ներկայիս իշխանություններին՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները հաշվի չառնելու համար: Սակայն պարզվում է՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ ՀՀԿ-ական իշխանություններն իրենք են մանիպուլյացիաների դիմել հանձնաժողովի՝ եկեղեցուն վերաբերող առաջարկությունները շրջանցելու համար: 

Սահմանադրությունը՝ եկեղեցու մասին

2015 թ. ընդունված գործող Սահմանադրության 41-րդ հոդվածը հռչակում է, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս հոդվածը ամրագրված է եղել մայր օրենքի նախորդ երկու (1995, 2005) տարբերակներում: 

Սակայն դեռևս 1991 թվականին «Խղճի ազատություն և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով առաջին անգամ հիշատակվեց  Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ որպես «հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգևոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար» դրույթը:

1995 թվականի Սահմանադրությունում չկար որևէ հիշատակում Հայ-առաքելական եկեղեցու մասին: Սակայն 1997 թվականին «Խղճի ազատություն և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններով (5-րդ հոդված) ամրագրվել էր, որ եկեղեցին կարող է «ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում՝ ներառյալ քննչական մեկուսարանները»: Նման արտոնություն այլ կրոնական կազմակերպություն չէր ստացել: 

Իսկ Մայր օրենքում եկեղեցու բացառիկ դերի մասին հոդված առաջին անգամ  ներմուծվել է Սահմանադրության՝ 2005 թվականին ընդունված փոփոխություններով (հոդված 8.1)։ Հոդվածում թեև նշվում է, որ եկեղեցին անջատ է պետությունից, սակայն միաժամանակ շեշտվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: 

Երկու տարի անց՝ 2007-ին, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը։ Առաքելական եկեղեցին ստացավ մի շարք արտոնություններ, որոնք այլ կազմակերպություններ չունեն: 

Այսպես, եկեղեցին իրավունք է ստացել հիմնելու դպրոցներ, մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները և այլն: Ավելին, 11-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից: Հարկումից ազատ են նաև ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը և իրացումը»:

2015 թվականին ընդունված և ներկայում գործող Սահմանադրությունում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների մասին հոդվածներն առանձնացվում են (հոդված 17 և 18): Փաստաթղթից դուրս է մղվել Հայ-առաքելական եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու մասին դրույթը: Այն, որ կրոնական կազմակերպությունները պետությունից անջատ են, նշվում է 17-րդ հոդվածում, իսկ առաքելական եկեղեցուն վերաբերող 18-րդ հոդվածում այլևս նման կետ չկա: 

Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրության՝ եկեղեցուն վերաբերող հոդվածի մասին

2015 թվականին Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ եզրակացության մեջ անդրադարձել էր նաև առաքելական եկեղեցու մասին հոդվածին: 

Հանձնաժողովը նշել էր, որ ծանոթ է բոլոր ասպեկտներում (հոգևոր կյանք, ազգային մշակույթ և Հայաստանի ինքնություն) Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարևորությանը: Այնուամենայնիվ, հանձնաժողովը շեշտել է, որ «բացառիկ առաքելություն» բառակապակցությունը կարող է հանգեցնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դիրքի սխալ մեկնաբանությունների: «Հայերի հոգևոր կյանքում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բացառիկ առաքելության» ճանաչումը, կարծես թե, հակասության մեջ է 16-րդ հոդված 1-ին մասի հետ, որը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը»: Այն, կարծես թե, հակասում է նաև 40-րդ հոդվածին, որն առնչվում է մտքի, խղճի և կրոնի ազատությանը. «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք»»,- նշված է փաստաթղթում: 

Հանձնաժողովը նաև նշել է, որ 16-րդ հոդվածը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն որպես ազգային եկեղեցի է ճանաչում, ինչը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (ՄԻԵԿ) և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին. բոլոր եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների միջև խիստ հավասարության կոչ չկա:

«Այդ իսկ պատճառով առաքելական սուրբ եկեղեցին կարող է հատուկ տեղ զբաղեցնել Հայաստանում, սակայն, նրան բացառիկ առաքելությամբ օժտելով, ինչպես բացատրված է վերը, կարող է հանգեցնել թյուրըմբռնումների: Սա կարող է թարգմանության խնդիր լինել»,- նշել էր Վենետիկի հանձնաժողովը:

Հատկանշական է նաև, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը Վենետիկի հանձնաժողովին հայտնել է, որ exclusive mission տերմինի գործածումը («բացառիկ առաքելություն») սխալ թարգմանության արդյունք է եղել, և ճիշտ թարգմանությունը unique mission-ն է («եզակի առաքելություն»): Ակնհայտ է, որ «բացառիկ» բառը հենց բացառելու իմաստն ունի, իսկ unique-ը պետք է լիներ «եզակի» կամ «առանձնահատուկ», ավելին՝ Սահմանադրության պաշտոնապես հրապարակված անգլերեն տարբերակում օգտագործվում է հենց exclusive բառը և ոչ թե unique:

Այսպիսով, Հայ-առաքելական եկեղեցին կրոնական այլ կազմակերպությունների նկատմամբ ստացել է արտոնյալ դիրք դեռևս 2007 թվականին ընդունված օրենքով, որն իր արտացոլումը ստացել է 2015 թվականի Սահմանադրության մեջ: Ավելին, նախորդ իշխանությունները թարգմանական մանիպուլյացիա են իրականացրել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները քննարկելու ընթացքում:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Հայ Առաքելական Եկեղեցիպետություն և եկեղեցիՍահմանադրական բարեփոխումներ

Հարակից հոդվածներ

Ինչ օգնություն է ստացել Հայ-առաքելական եկեղեցին Հունգարիայի կառավարությունից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ օգնություն է ստացել Հայ-առաքելական եկեղեցին Հունգարիայի կառավարությունից

15:21, 12 Դկտ, 2022

Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, հայտարարել էր...

«Կյանքի խոսքը» կառավարություն չի դիմելու. Հրանտ Մելիք-Շահնազարյանը կեղծ լուրեր է տարածում
Սխալ

«Կյանքի խոսքը» կառավարություն չի դիմելու. Հրանտ Մելիք-Շահնազարյանը կեղծ լուրեր է տարածում

19:17, 8 Հլս, 2020

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հուլիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում «ցնցող լուր» էր հայտնել՝ գրելով, թե իր տեղեկություններով՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը...

Վարդավառը նախաքրիստոնեական տոն է
Պաշտոնական

Վարդավառը նախաքրիստոնեական տոն է

12:05, 9 Հլս, 2018

Հուլիսի 8-ին Հայ Եկեղեցին նշում էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն ավելի հայտնի է Վարդավառ անվանումով: Իրականում, Վարդավառը որպես տոն գալիս...

Հարակից հոդվածներ

Ինչ օգնություն է ստացել Հայ-առաքելական եկեղեցին Հունգարիայի կառավարությունից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ օգնություն է ստացել Հայ-առաքելական եկեղեցին Հունգարիայի կառավարությունից

15:21, 12 Դկտ, 2022

Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, հայտարարել էր...

«Կյանքի խոսքը» կառավարություն չի դիմելու. Հրանտ Մելիք-Շահնազարյանը կեղծ լուրեր է տարածում
Սխալ

«Կյանքի խոսքը» կառավարություն չի դիմելու. Հրանտ Մելիք-Շահնազարյանը կեղծ լուրեր է տարածում

19:17, 8 Հլս, 2020

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հուլիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում «ցնցող լուր» էր հայտնել՝ գրելով, թե իր տեղեկություններով՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը...

Վարդավառը նախաքրիստոնեական տոն է
Պաշտոնական

Վարդավառը նախաքրիստոնեական տոն է

12:05, 9 Հլս, 2018

Հուլիսի 8-ին Հայ Եկեղեցին նշում էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն ավելի հայտնի է Վարդավառ անվանումով: Իրականում, Վարդավառը որպես տոն գալիս...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens