ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ օգնություն է ստացել Հայ-առաքելական եկեղեցին Հունգարիայի կառավարությունից

15:21, 12 Դկտ, 2022

Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, հայտարարել էր անցած տարիներին Հունգարիայի կառավարության ցուցաբերած՝ այդ թվում ֆինանսական աջակցության մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին․ վերջինս Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվեց ազատության մեջ և պետական պարգևների արժանացավ։ 

«․․․Այդ իրադարձությունները հիշելով՝ նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիների հետ միասին եկան Երևան․․․: Մենք նաև չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում․ եթե ճիշտ եմ հիշում, 100,000 դեղաչափ տրամադրեցին, և սա ևս կյանքեր փրկեց։ Կան բազմաթիվ այլ օրինակներ, օրինակ՝ ֆինանսական աջակցությունը, որը հունգարական իշխանությունը ցույց էր տալիս Հայ-առաքելական եկեղեցուն, բավական շոշափելի ֆինանսական աջակցություն»,- ասել էր Միրզոյանը:

Այս հայտարարությունից հետո «Ազգ» թերթը գրել էր, թե «ծանոթ չէին, որ Հայ-առաքելական եկեղեցին էլ ահռելի ֆինանսական օգնության դիմաց լուռ է»․ 

«․․․Այն, որ հայ կաթոլիկների եկեղեցին նորոգվել է Բուդապեշտում, և Օրբանին գովաբանելով շքանշան են հանձնել, գիտեինք, բայց որ Հայ-առաքելական եկեղեցին էլ ահռելի ֆինանսական օգնության դիմաց լուռ է, ծանոթ չէր: Մեղա…»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ի՞նչ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հունգարական իշխանությունը Հայ-առաքելական եկեղեցուն և արդյո՞ք այդ օգնությունը դիտարկել են որպես հայկական համայնքին՝ որպես ազգային փոքրամասնությանը տրված օգնություն։ 

Հունգարիան ֆինանսապես աջակցել է Գեղարքունյաց թեմին

Ի պատասխան FIP.am-ի գրավոր հարցման, ՀԱԵ տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը տեղեկացեց, որ «Հունգարիայի կառավարությունը վերջին տարիներին Քրիստոնեական եկեղեցիներին, մասնավորապես՝ Միջին Արևելքի եկեղեցիներին, որոնց թվում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, հոգևոր, սոցիալ-կրթական ծրագրերի իրականացման նպատակով պարբերաբար հատկացումներ է կատարում»։ 

«Նման օժանդակություն տրվել է Իրաքի և Դամասկոսի հայոց թեմերին, իսկ այս տարվա սկզբում նաև Գեղարքունյաց թեմի Հայորդաց տան նորոգության համար»,- նշում է Հայ-առաքելական եկեղեցին՝ առանց մանրամասնելու, թե ինչ ծավալի գումարի մասին է խոսքը։

Ավելի վաղ Հունգարիայի Հալածյալ քրիստոնյաների օգնության և hունգարական աջակցության ծրագրի պետքարտուղար Տրիստան Ազբեյը Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված համատեղ հարցազրույցում նշել էր, որ Հունգարիայի կառավարությունն աշխարհում առաջին վարչակազմն էր, որը բարձրացրեց հալածվող քրիստոնյաներին պետական մակարդակով օգնելու հարցը:

«Վերջին տարիներին իմ ղեկավարած հունգարական օգնության ծրագրի շրջանակում Հունգարիայի կառավարությունն աջակցել է Սիրիայում Հայ-առաքելական եկեղեցու վնասված դպրոցի վերականգնմանը, Իրաքի Զախու քաղաքի եկեղեցու վերականգնմանը և օգնություն է տրամադրել Լիբանանում հայ կաթոլիկ ընտանիքներին։ Հայաստանում մենք աջակցել ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և կրոնական հասարակական կազմակերպությունների մարդասիրական և բարեգործական աշխատանքներին»,- նշել էր Տրիստան Ազբեյը։

Այսպիսով, ՀԱԵ-ն հաստատում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը․ Հունգարիայի կառավարությունն աջակցել է եկեղեցիների վերանորոգմանը, մասնավորապես՝ Իրաքի և Դամասկոսի հայոց թեմերին, իսկ այս տարվա սկզբում նաև մասնակցել է Գեղարքունյաց թեմի Հայորդաց տան նորոգմանը։ 

Տրված օգնությունը Հունգարիայի սահմանադրությունից չի բխում

Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս Pressing հաղորդման ընթացքում անդրադարձել է Հունգարիայի աջակցությանը՝ նշելով, որ ՀԱԵ-ին աջակցություն է տրվել, քանի որ Հունգարիայի սահմանադրությամբ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը, ունեն որոշակի իրավունքներ։ 

«Որովհետև ճանաչել է հայերին որպես ազգային փոքրամասնություն։ Դա գործող իշխանությունների վաստակը չէ, դա մեր հայրենակիցների վաստակն է․․․ Այդ սահմանադրությունը մեզ լավություն չի արել, որ փող են տալիս եկեղեցիներին»,- ասել էր Աշոտյանը՝ հավելելով, որ Հունգարիայում և Ռումինիայի ավելի քան 20 հայկական եկեղեցի կա։ 

Հունգարիայի սահմանադրության մեջ նշվում է, որ այդ երկիրը «պարտավորվում է պաշտպանել ու խթանել իր տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուն ու մշակույթը, այդ թվում նաև՝ Կարպատյան ավազանում մարդու կողմից ստեղծված ու բնական արժեքները»։ 

Փաստացի, հունգարական սահմանադրությունը նախատեսում է միայն իր տարածքում գտնվող՝ այլ ազգերի նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն։ Դրանում չի սահմանվում, որ այդ երկիրը պարտավոր է պահպանել իր տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթն այլ երկրներում՝ իր սահմաններից դուրս։ 

Այսպիսով, Արմեն Աշոտյանի դիտարկումը, թե Միրզոյանի կողմից հիշատակված  աջակցությունը ՀԱԵ-ին բխել է բացառապես այդ երկրի սահմանադրությամբ հայերի հանդեպ որպես ազգային փոքրամասնություն ունեցած պարտավորությունից, ճիշտ չէ, քանի որ Հունգարիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է հատկացրել նաև Իրաքի, Դամասկոսի հայոց թեմերին և Գեղարքունյաց թեմին՝  Հայորդաց տան նորոգության համար։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Հայ Առաքելական ԵկեղեցիՀունգարիա

Հարակից հոդվածներ

Պետության և եկեղեցու «Էքսկլյուզիվ» ու «յունիք» հարաբերությունները․ համառոտ ակնարկ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետության և եկեղեցու «Էքսկլյուզիվ» ու «յունիք» հարաբերությունները․ համառոտ ակնարկ

17:11, 17 Սպտ, 2020

Եկեղեցի-պետություն իրավական փոխհարաբերությունների հարցը մշտապես գտնվում է քննարկումների կիզակետում։ Ներկայում գործող Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկում է Հայ-առաքելական եկեղեցու վերաբերյալ...

«Կյանքի խոսքը» կառավարություն չի դիմելու. Հրանտ Մելիք-Շահնազարյանը կեղծ լուրեր է տարածում
Սխալ

«Կյանքի խոսքը» կառավարություն չի դիմելու. Հրանտ Մելիք-Շահնազարյանը կեղծ լուրեր է տարածում

19:17, 8 Հլս, 2020

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հուլիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում «ցնցող լուր» էր հայտնել՝ գրելով, թե իր տեղեկություններով՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը...

Վարդավառը նախաքրիստոնեական տոն է
Պաշտոնական

Վարդավառը նախաքրիստոնեական տոն է

12:05, 9 Հլս, 2018

Հուլիսի 8-ին Հայ Եկեղեցին նշում էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն ավելի հայտնի է Վարդավառ անվանումով: Իրականում, Վարդավառը որպես տոն գալիս...

Սերժ Սարգսյանի «հատուկ» խորհրդակցության արդյունքները
Մանիպուլյատիվ

Սերժ Սարգսյանի «հատուկ» խորհրդակցության արդյունքները

11:00, 21 Փտր, 2017

2012 թվականի օգոստոսի 31-ին, երբ Հունգարիան որոշում կայացրեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանը հրավիրեց արտակարգ խորհրդակցություն,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens