ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Նալբանդյանը լռում է խնդիրների մասին

17:32, 21 Հնս, 2017

ՀՀ արտաքին գործերի նախարար ն.գ. պարոն Էդվարդ Նալբանդյանը հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում մասնակցեց ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս հանդիպման շրջանակներում ունեցած իր ելույթում նա նշել էր. «Ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, որ հիմնարար ազատությունները հարգվել են, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը»:

Այդուհանդերձ, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության համար հայկական իշխանությունների կողմից անհիմն խոչընդոտներ էին ստեղծվել: Մասնավորապես, ԵԱՀԿ դիտորդական առաքելության հրապարակած եզրահանգումներում նշվում  է․ «միջազգային ՀԿ-ներին հրաժարվել են ուղարկել ընտրությունները դիտարկելու հրավերներ, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին»: Ավելին՝ որոշ միջազգային ՀԿ-ներ դատապարտել էին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը իրենց պաշտոնական հրավեր չտրամադրելու համար, ինչպես, օրինակ, Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO), որը խստորեն քննադատել էր ԿԸՀ-ի պատասխանը իր ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու դիմումին: Իսկ ահա ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE)` արժանանալով նույն մոտեցմանը, ստիպված եղավ ընտրական տեղամասեր գնալու «Իրազեկ քաղաքացիների միավորման» ArmRusInfo լրատվական կայքի վկայականներով: ԿԸՀ-ն իր մոտեցումը պատճառաբանել էր ընտրատեղամասերում «խցանման» առաջացման հավանականությամբ: ԿԸՀ-ն նաև նշել էր,  որ միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, արդեն հրավիրված են դիտորդություն իրականացնելու՝ նշելով, որ «լրացուցիչ դիտորդական առաքելություններ հրավիրելու կարիք չկա»:

Մյուս կողմից էլ, թեև միջազգային դիտորդները նշել էին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել էին, սակայն նրանք նաև հայտարարել էին, որ ԱԺ ընտրություններն արատավորվեցին ընտրակաշառքների, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով: Նմանօրինակ եզրահանգումը նույն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների ստանդարտներով զգալիորեն խիստ գնահատական է:

Հետևաբար, պարոն Նալբանդյանի վերոնշյալ հայտարարությունն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, միակողմանի է և կտրված է կոնտեքստից:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ArmElection2017Eastern PartnershipEdward NalbandianENEMOEPDEinternational observersВосточное партнёрствовыборывыборы 2017ЕСнаблюдательЦИКЭдвард НалбандянԱԺ ընտրություններ2017ԱԺ2017ԱլԳԱրևելյան գործընկերությունդիտորդդիտորդական առաքելությունԷդվարդ ՆալբանդյանԿԸՀմիջազգային դիտորդներ

Հարակից հոդվածներ

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

16:09, 17 Հնս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների թվերի տարբերությունը հանրության որոշ...

Կիրանցում քվեարկության առեղծվածային պատկերը և ԿԸՀ-ի լռությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կիրանցում քվեարկության առեղծվածային պատկերը և ԿԸՀ-ի լռությունը

14:19, 10 Հնս, 2026

Տավուշի մարզի Կիրանց համայնքում անցկացված ընտրությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվել ընտրողների թվի և քվեարկության արդյունքների շուրջ։ Ֆեյսբուքյան օգտատեր...

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրեր»․ ընտրությունների համատեքստում վերաշրջանառվող հին կեղծիք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրեր»․ ընտրությունների համատեքստում վերաշրջանառվող հին կեղծիք

14:22, 9 Հնս, 2026

Hayq News կոչվող յութուբյան ալիքը «Թուրքիայից Հայաստան են ներմուծվել կեղծ անձնագրե՞ր, գուցե դրանց հաշվի՞ն է ավելացել Փաշինյանի ձայները» վերտառությամբ տեսանյութ...

ԿԸՀ-ն իր մասնագետներին չի գործուղելու ընտրությունները կեղծելու համար․ «Հրապարակը» մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

ԿԸՀ-ն իր մասնագետներին չի գործուղելու ընտրությունները կեղծելու համար․ «Հրապարակը» մանիպուլացնում է

17:53, 26 Նյմ, 2021

«Հրապարակ» օրաթերթը այսօր՝ նոյեմբերի 26-ին, «ԿԸՀ-ն ընտրությունների ժամանակ իր մասնագետներին է «գործուղելու»» վերնագրով հոդված է հրապարակել և եզրահանգումներ արել այն...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens