ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրեր»․ ընտրությունների համատեքստում վերաշրջանառվող հին կեղծիք

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:22, 9 Հնս, 2026

Hayq News կոչվող յութուբյան ալիքը «Թուրքիայից Հայաստան են ներմուծվել կեղծ անձնագրե՞ր, գուցե դրանց հաշվի՞ն է ավելացել Փաշինյանի ձայները» վերտառությամբ տեսանյութ է տարածել։

Դրանում արվում է պնդում, թե Թուրքիայում տպագրված, ապա Վրաստանով Հայաստան հասած 100 000 հայկական անձնագրերը և 25 000 նույնականացման քարտերն օգտագործվել են հօգուտ կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» արվող ընտրակեղծիքներում։  

Պնդումը հիմնավորելու համար հղում է արվում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից ընտրելու իրավունք ունեցողների տարբեր տվյալների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս պնդումները։ 

Այն, «ինչ թաքցնում են ժողովրդից», պարզաբանված է օրենքով

Այսպես, 2026 թվականի հունիսի 6-ին ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել էր հաղորդագրություն՝ նշելով, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851։ 

Մինչդեռ ԿԸՀ-ի հունիսի 7-ի առավոտյան հրապարակած ընտրացուցակներում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2․505․102, ինչը 19․251-ով ավելի է ՆԳՆ-ի ներկայացրած ցուցակից։ 

Նույն օրը, սակայն, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ևս նշել է՝  վերջնական ցուցակներում ընտրողների թիվը 2․505․102 է։ 

«Նախնական ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 2 միլիոն 480 հազար 321, իսկ վերջնական ցուցակներում այն հասել է 2 միլիոն 485 հազար 551-ի։ Թվի աճը բնական է, քանի որ նախնական ցուցակների հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ կարգավորել են փաստաթղթերի, հաշվառման կամ այլ վարչական հարցեր, ինչի արդյունքում ընդգրկվել են վերջնական ցուցակներում»,- ասել է Դավթյանը։

Դավթյանը նշել էր նաև, որ ստացվել է ավելի քան 36 հազար դիմում, որոնցից շուրջ 29 հազարը համապատասխան ընթացակարգերով մշակվել և հաստատվել են։ Դրանց թվում են ընտրողների գտնվելու վայրի փոփոխության, հաշվառում չունեցող անձանց, ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների դիմումները։

Փաստացի, ավելի քան 19․000 ընտրողի տարբերությունը պաշտոնապես պարզաբանվել է հենց ընտրությունների օրը։ 

Ապա, տեսանյութի հեղինակը նշում է, թե ԿԸՀ-ից իրենց պարզաբանել են՝ ընտրողների ցուցակներում ավելացված անձանց մասին տեղեկությունը գաղտնի է, և հավելում «ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը, ի՞նչ են թաքցնում ժողովրդից»։ 

Հատկանշական է, որ ժողովրդից թաքցվող գաղտնիքի մասին հստակ սահմանումներ կան ՀՀ ընտրական օրենսգքրի 8-րդ հոդվածում, որում նշվում է՝ «Զորամասերում հաշվառված ընտրողների թիվը, ինչպես ընդհանուր, այնպես էլ ըստ ընտրական տեղամասերի, այն ընտրական տեղամասերի համարները և գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները, զորամասերում կազմվող ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից քաղվածքներ չեն կատարվում»: 

Այսպիսով, տեսանյութում ներկայացված պնդումը, թե իշխանությունները «թաքցնում են» ընտրողների թվի աճի պատճառները կամ ընտրացուցակներում ներառված անձանց վերաբերյալ տեղեկությունները, չի համապատասխանում իրականությանը։ 

Ընտրողների թվի տարբերությունը պաշտոնապես և հրապարակայնորեն պարզաբանվել է ՆԳՆ-ի կողմից, իսկ որոշ տեղեկությունների չհրապարակումը պայմանավորված է ոչ թե տեղեկատվության թաքցնելու դիտավորությամբ, այլ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներով, որոնք վերաբերում են մասնավորապես զորամասերում հաշվառված ընտրողներին։

Հետևաբար, «ժողովրդից թաքցվող գաղտնիքի» մասին պնդումը մոլորեցնող է և անտեսում է գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորումները։ 

Թուրքիայում տպված 100 000 անձնագրերի հին կեղծիքը՝ նորովի 

Վերոհիշյալ տեղեկությունը տեղեկատվական տիրույթում շրջանառվել է դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ FIP.am-ն էլ այդ ժամանակ էր պարզել, որ այն կեղծ է։ 

Այսպես, այդ տեղեկությունն առաջինը՝ հոկտեմբերի 1-ին հայաստանյան տեղեկատվական տիրույթում տարածել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, որը, հղում անելով վրացական պաշտոնական ինչ-որ աղբյուրների, գրել էր․ «Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր․․․ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ-ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ  կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին․․․Դատելով հատկապես՝ այդ կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանունների առատությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք»։  

Արտապատկերումը՝ Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

«Փաստերի ստուգման հարթակն» այն ժամանակ, ուսումնասիրելով վրաստանյան պաշտոնական ու արժանահավատ աղբյուրները, պարզել էր, որ այդպիսի տեղեկություն Վրաստանի իրավապահները չեն հաղորդել։ FIP.am-ը Դանիելյանի գրառումից որոշ ժամանակ անց կապ էր հաստատել նրա հետ, սակայն վերջինը հրաժարվել էր պատասխանել մեր ճշտող հարցերին՝ «Ժամանակ չունենալու» պատճառաբանությամբ։ 

Արդեն կարճ ժամանակ անց Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումն անհասանելի էր։ 

Շրջանառվող տեղեկությանը ՀՀ ներքին գործերի նախարարությունը անդրադարձել էր լուրը տարածվելուց միայն 4 օր անց՝ Armenpress-ի հետ զրույցում՝ հերքելով դրա ճշմարտացիությունը։ 

«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի», — նշել էր ՆԳՆ մամուլի քարտուղարը։

Լուրի աղբյուրը՝ անհայտ YouTube-յան ալիք 

Տեղեկությունն առաջինը տարածել էր ռուսական քարոզչական «За Кулисами Событий» YouTube-յան ալիքը դեռևս 2025 թվականի սեպտեմբերի 25-ին։ 

Հատկանշական է, որ արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութի թե’ սկզբում, թե’ դրա նկարագրությունում կար դիսքլեյմեր (պատասխանատվության հայտարարություն, այն է՝ հեղինակը պատասխանատվություն չի կրում ներկայացված տեղեկության օգտագործման հետևանքների համար)։ 

«Այս տեսանյութում ներկայացված բովանդակությունը նախատեսված է միայն ժամանցի համար։ Մեր պատմությունները մտացածին են և հիմնված են հորինվածքի վրա։ Խնդրում ենք չընդունել դրանք որպես իրականություն։ Բոլոր նյութերը չեն կարող մեկնաբանվել որպես մասնագիտական, իրավական, քաղաքական կամ այլ պաշտոնական խորհրդատվություն։ Այս տեսանյութը համապատասխանում է YouTube-ի արդար օգտագործման և բնօրինակ բովանդակության կանոններին», — նշված էր տեսանյութի սկզբում։

Արտապատկերումը՝ տեսանյութից

Վրացական պաշտոնական ու արժանահավատ աղբյուրները նման լուր չեն տարածել 

«Փաստերի ստուգման հարթակը» վրացի փաստեր ստուգող գործընկեր հարթակի Myth Detector-ի (Փաստեր ստուգողների միջազգային ցանց/IFCN անդամ) հետ համագործակցությամբ ուսումնասիրել էր Վրաստանի պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ ՆԳՆ, ԱԳՆ կայքերը, ինչպես նաև արժանահավատ աղբյուրները: Պարզել էինք, որ որևէ վրացական աղբյուր՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, նման տեղեկություն անգամ չի տարածել։ 

Այսպիսով, Hayq News կոչվող յութուբյան ալիքը վերաշրջանառում է հին կեղծ տեղեկություն՝ օգտագործելով դա հունիսի 7-ի ընտրությունների համատեքստում։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` անձնագիրընտրություններ 2026ԹուրքիաԿԸՀՆԳՆ

Հարակից հոդվածներ

Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները․ որտեղ, ովքեր և ինչ նոր կանոններով են ընտրելու
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները․ որտեղ, ովքեր և ինչ նոր կանոններով են ընտրելու

15:45, 25 Սպտ, 2026

2025 թվականի վերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ 2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում Հայաստանի 46 համայնքներում։ ԿԸՀ-ն...

Շուրջ 1 մլն զանգ՝ կես տարում․ ի՞նչ են ցույց տալիս 112-ի տվյալները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շուրջ 1 մլն զանգ՝ կես տարում․ ի՞նչ են ցույց տալիս 112-ի տվյալները

11:58, 2 Սպտ, 2026

2026 թվականի փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվել է Զանգերի կառավարման միասնական՝ 112 կենտրոնը, որը մեկ համակարգում է միավորել Ոստիկանություն և Փրկարար...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

15:35, 4 Օգս, 2026

Օգոստոսի 3-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվեց Երևանում հունիսի 20-ին կատարված կրակոցների տեսագրությունը։ Առաջին հայացքից անսովոր կադրերը կատարվածը վերադարձրին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens