ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ինչ է կատարվել Սոթքում

21:44, 26 Նյմ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական ուժերը կոտրել են օրեր առաջ Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին տեղադրված դարպասները և ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց հանքավայրի տարածք ադրբեջանցիների ներխուժման մասին տեղեկությունները։ 

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, սակայն, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանական զինուժի ավտոշարասյունը հատում «Բարի գալուստ Արցախ» ցուցանակի մոտ տեղադրված դարպասները և շարժվում դեպի ՀՀ։


Fip.am-ը տեղորոշեց տեսանյութի նկարահանման վայրը։ Այն արվել է Սոթքի հանքի տարածքից։ Տեսանյութում երևում է «Բարի գալուստ Արցախ» ցուցանակի վայրը, որտեղով էլ անցնում է ադրբեջանական ավտոշարասյունը։  

 

 

 

 

 

 

Համացանցում տարածված հաջորդ տեսանյութը նկարահանված է Սոթքի լեռնանցքի՝ ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի հատվածում։

Տեսանյութից պարզ է դառնում, որ Ադրբեջանի զինված ուժերը, հատելով Քարվաճառի դարպասը, շարժվել են դեպի արևմուտք։ Նշենք, որ տեղադրված դարպասները փաստացի գտնվում են Քելբաջարի տարածքում, որը նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանին։ Այն ՀՀ պետական սահմանից ուղիղ գծով հեռու է 1․6, իսկ ճանապարհով՝ 3․2 կմ։ Ըստ քարտեզի՝ Սոթքի հանքավայրի մի մասը գտնվում է Քելբաջարում, ինչը փաստացի դժվարացնում է սահմանագծի անցկացումը և կասկածի տակ դնում հանքի՝ հայկական վերահսկողության տակ մնալու հարցը։

Դեղին գիծը՝ ՀՀ- Ադրբեջան պետական սահմանը (Ըստ Google earth-ի)

Մամուլում տեղեկություններ են տարածվել նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը, մտնելով Սոթքի հանքավայր, հանքի աշխատակիցներից պահանջել են լքել տարածքը։ Այս տեղեկությունը, սակայն, ՊՆ-ն ևս հերքեց: 

Մինչդեռ, Fip.am-ի հետ զրույցում հանքի մի քանի աշխատողներ հայտնեցին, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն իսկապես եղել են հանքի տարածքում և պահանջել են լքել հանքի տարածքը։ 

Ադրբեջանցիների՝ հանքի տարածքում լինելու մասին է վկայում նաև armdaily.am լրատվական կայքի կողմից հրապարակված տեսանյութը։ 

Հանքի աշխատողները նաև տեղեկացրեցին, որ հանքը լքելու ժամանակ բանակցություններ էին ընթանում հանքի ղեկավարության և Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանման հրամանատարության միջև։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը ավելի ուշ հանդես եկավ ևս մեկ պարզաբանմամբ՝ նշելով, որ տվյալ տարածքում ներկայում ընթանում են սահմանի ճշտգրտման աշխատանքներ։ «Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում՝ նաև արբանյակային կապի միջոցներով, GPS նավիգատորներով: Այդ աշխատանքներն են ընթանում»,- ասել է Ալթունյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի դարպասը տեղադրվել էր ժամանակավորապես՝ դեպի Քարվաճառ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցնելու նպատակով։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ։

Ըստ ՊՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն։

Նշենք, որ Սոթքի ոսկու հանքը շահագործում է ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որն ունի ավելի քան 1600 աշխատակից։ Ընկերության կողմից նախորդ տարի ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 13.7 միլիարդ դրամ։

Այսպիսով, փաստացի օրեր առաջ դարպասները տեղադրվել էին Քելբաջարի տարածքում, որն անցել է Ադրբեջանին, և ադրբեջանցիներն այն հատելով ՀՀ տարածք չեն ներխուժել։ Ինչ վերաբերում է Սոթքի հանքավայրին, ապա այստեղ իրավիճակն ավելի բարդ է, քանի որ, ըստ քարտեզների, ՀՀ-Ադրբեջան նոր սահմանն անցնում է հենց հանքավայրի միջով, և ինչպես նշեցինք վերևում, բարդացնում է դրա շահագործումը։ 

Հովհաննես Նազարեթյան

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` արցախա-ադրբեջանական սահմանոսկու հանքՍոթքՔարվաճառ

Հարակից հոդվածներ

Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին

16:28, 27 Սպտ, 2020

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան լայնածավալ մարտեր սկսվեցին արցախա-ադրբեջանական սահմանում: Քանի դեռ Ադրբեջանը հայտարարում է, որ դիմել է հակահարձակման, մի շարք...

Հարակից հոդվածներ

Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին

16:28, 27 Սպտ, 2020

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան լայնածավալ մարտեր սկսվեցին արցախա-ադրբեջանական սահմանում: Քանի դեռ Ադրբեջանը հայտարարում է, որ դիմել է հակահարձակման, մի շարք...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens