ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին

16:28, 27 Սպտ, 2020

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան լայնածավալ մարտեր սկսվեցին արցախա-ադրբեջանական սահմանում: Քանի դեռ Ադրբեջանը հայտարարում է, որ դիմել է հակահարձակման, մի շարք փաստեր վկայում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկար ժամանակ պլանավորում էին ռազմական գործողությունները։

Հաշվի առնելով, որ լայնածավալ հարձակումը (կամ հակահարձակումը) երկար նախապատրաստական աշխատանք է պահանջում և չի կարող լինել մի օրում (ինչպես պնդում է պաշտոնական Բաքուն), «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման մասին վկայող տեղեկություններ։

Քաղաքացիական մեքենաների հավաքագրում՝ ռազմական նպատակներով օգտագործելու համար

Ադրբեջանական իշխանությունները, սկսած սեպտեմբերի 21-ից, առգրավում և ճանապարհային ոստիկանության հրապարակներում էին տեղակայում քաղաքացիական բնակչությանը պատկանող ավտոմեքենաները, հիմնականում՝ կիսաբեռնատար (pick-up) տեսակի։ 

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը հաստատել էր այս մեքենաների առգրավումը՝ այն պայմանավորելով տեխնիկական զննության անհրաժեշտությամբ։ Ըստ պաշտոնական մեկնաբանության` պիկապ մեքենաները և հատուկ նշանակության այլ տրանսպորտային միջոցները կարող են ներկայացվել զինված ուժերի և հատուկ նշանակության ուժերի կարիքների համար` համաձայն «Ռազմական մեքենաների հաշվառման կանոնների», և ենթակա են տեխնիկական ստուգման: 

Չհայտարարված զորահավաքներ էին իրականացվում

Դեռ սեպտեմբերի 24-ին BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանում սկսվել է պահեստազորի հանկարծակի զորահավաք։ Զորացրվածներին  կանչում էին զինկոմիսարիատներ ու միանգամից ուղարկում  զորավարժությունների։ Այդ պահի դրությամբ ռազմական դրություն կամ համընդհանուր զորահավաք հայտարարված չէր: Լրատվամիջոցը նաև հայտնում էր, որ պահեստազորի զինվորներին չեն հայտնել նախապես, թե իրենց ուր են տանում: BBC-ն ներկայացնում էր Ադրբեջանի մի քաղաքացու պատմությունը, որին պարզապես կանչել էին զինկոմիսարիատ հաշվառվելու, ինչից հետո երկու ամսով զորավարժությունների էին տարել՝ առանց նախապես զգուշացնելու: Ավելին, հղում անելով Ադրբեջանի մոբիլիզացիայի և զինակոչի պետական ծառայությանը, լրատվամիջոցը հայտնել էր նաև, որ երկրում սկսվել է ռազմական պահուստների մոբիլիզացիա: Ավելի ուշ Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի ծառայությունը ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ դա սովորական գործընթաց է, որը պարբերաբար տեղի է ունենում: 

Թուրքական օդուժը ռազմատեխնիկա էր մատակարարում Ադրբեջան

Պատերազմին նախապատրաստվելու գործում նշանակալի էր Թուրքիայի «աջակցությունը»։ «Փաստերի ստուգման հարթակը» նկատել էր վերջին մի քանի օրերին Թուրքիայի, Ադրբեջանի և  այս երկրների համար զինտեխնիկայի հիմնական մատակարար Իսրայելի միջև թռիչքների անսովոր ակտիվացում։ Ռազմաօդային ուժերի այս տեղաշարժերը, ամենայն հավանականությամբ, մեկ հիմնական նպատակ ունեին՝ ռազմական տեխնիկա մատակարարել Ադրբեջան։ Համացանցում նյութեր էին տարածվում, որոնք վկայում էին, որ Ադրբեջան են տեղափոխվում նաև սիրիացի վարձկաններ:

Թուրք լրագրողները առաջին գծում

Այսօր առավոտյան սկսված մարտերից կարճ ժամանակ անց թուրքական լրատվամիջոցներից մի քանիսը, ինչպես թուրքական պետական հեռուստաալիք TRT-ն ու «Անադոլուն», զարմանալիորեն արդեն առաջին գծում էին և ուղիղ հեռարձակումներ էին իրականացնում։ 

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ ադրբեջանական իշխանությունները, նախքան հարձակմանն անցնելը, ակտիվորեն և բացահայտ կերպով նախապատրաստվում էին ռազմական գործողությունների մեկնարկին։ Ընդ որում, դա արվում էր Թուրքիայի աջակցությամբ:

Անի Ավետիսյան

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանԱրցախարցախա-ադրբեջանական սահմանէսկալացիաԹուրքիապատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները

13:53, 27 Օգս, 2024

Օգոստոսի 21-ին Բաքվում ձերբակալվել էր ադրբեջանցի քաղաքագետ, ակտիվիստ Բահրուզ Սամեդովը։ Վերջինս հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր վարչակարգի...

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները
Մանիպուլյատիվ

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները

15:43, 20 Օգս, 2024

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,...

Միայն քաղաքակա՞ն, թե՞ նաև ռազմական․ ինչ աջակցություն է ստացել Ադրբեջանը Թուրքիայից 44-օրյա պատերազմի ընթացքում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միայն քաղաքակա՞ն, թե՞ նաև ռազմական․ ինչ աջակցություն է ստացել Ադրբեջանը Թուրքիայից 44-օրյա պատերազմի ընթացքում

15:23, 2 Օգս, 2024

Հուլիսի 28-ին Թուրքիայի Ռիզե քաղաքում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ ուղղելով Իսրայելին, հայտարարել էր՝ «Ինչպես...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens