ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ֆեյք

Ե՞րբ են կրթօջախների աշխատողներին կանչել ոստիկանություն. Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը կեղծում է

17:44, 28 Ապր, 2021

ՖԵՅՔ

Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին կանչում են ոստիկանություն. Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյան

Լրատվամիջոցները ապրիլի 26-ից տարածում են Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս նշում է, թե մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին կանչում են ոստիկանություն ու ինչ-որ շինծու գործով պահում մինչև գիշեր։ 

«Այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ»,- գրել էր նախկին թաղապետը՝ հավելելով, որ կրթօջախների այդ աշխատակիցների թվում են ուսուցիչներ, դաստիարակներ և այլն։ 

Բաղդասարյանը, կից ներկայացնելով մի դժվարընթեռնելի փաստաթուղթ, նշել է նաև, որ «քաղաքապետարանին հանձնարարվում է ոստիկանության կողմից ապահովել գրության մեջ նշված մարդկանց վերաբերող փաստաթղթերը, իսկ նշված մարդկանց բանավոր կանչում են, 10-յակներով տեղավորում են (լցնում են) մի սենյակում ու այդպես նվաստացնելով՝ իբր թե քննություն են իրականացնում»:

Ռուսլան Բաղդասարյանի գրառումը տարածել են մի շարք կայքեր՝ news.am, tert.am, lurer.com, iravunk.com, 168.am և այլն։ 

«Փաստերի ստուգման հարթակը» գնաց Բաղդասարյանի գրառման հետքերով և փորձեց պարզել, թե արդյո՞ք Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին կանչել են ոստիկանություն։

Ռուսլան Բաղդասարյանը հակասում է իր իսկ կցած ապացույցին

Ռուսլան Բաղդասարյանը թեև նշում է, որ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին մի քանի օր է, ինչ կանչում են ոստիկանություն, սակայն հենց նրա կողմից որպես ապացույց ներկայացված փաստաթղթում գրված է, որ նշված աշխատակիցները պետք է ոստիկանություն ներկայանան 2021 թ. փետրվարի 18-ին: Բացի այդ, թեև Բաղդասարյանը գրառման մեջ պնդում է, որ ոստիկանություն են հրավիրվում ուսուցիչներ ու դաստիարակներ, նրա կցած դժվարընթեռնելի փաստաթղթում որևէ ուսուցիչ կամ դաստիարակ նշված չէ։ 

Բաղդասարյանը նշյալ գործընթացը կապում է «նախընտրական բացատրական աշխատանքների» հետ, մինչդեռ փետրվար ամսին դեռևս պարզ չէր՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրությունների մասին հայտարարությունն արել է մարտի 18-ին։

Ոստիկանության պարզաբանումը 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Fip.am-ին պարզաբանեցին՝ նշյալ գրությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին ուղարկվել է փետրվարի 17-ին, քանի որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ուսումնական հաստատություններում իրականացվել են չարաշահումներ։ «Փետրվարի 22-ին ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ, որն էլ ուղարկվել է նախաքննության»,- նշեցին ոստիկանությունից` առանց պարզաբանելու գործի էությունը։ 

Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշյալ հրապարակումը պարզունակ ապատեղեկատվություն որակեց՝ ուշադրություն հրավիրելով հրապարկված փաստաթղթի ամսաթվին։  

«Նախ՝ ոստիկանությունը իրավասու չէ քաղաքապետարանին հանձնարարելու, կարող է առաջարկել համագործակցել։ Խնդրում է ներկայացնել տվյալներ և նաև քրեական գործի շրջանակում ապահովել որոշ կրթօջախների աշխատակիցների ներկայությունը ոստիկանությունում։ Նորմալ սովորական պրակտիկա է, թե ինչ քրեական գործ է, ես չեմ կարող ասել, դա, թերևս, ոստիկանությունից կասեն, բայց ակնհայտ է, որ կոնկրետ դեպքով կոնկրետ կրթօջախների է վերաբերել»,- ասաց նա։ 

Հակոբ Կարապետյանն անհեթեթ համարեց այդ գրությունն ընտրական գործընթացների հետ կապելը. «Առաջինը նրա համար, որ փետրվար ամսով է թվագրված, իսկ փետրվար ամսին այս տարի արտահերթ ընտրությունների մասին խոսք չի եղել։ Իսկ թե ո՞րն է ապատեղեկատվության տարածման շարժառիթը, կարող ենք ենթադրել, թե Ռուսլան Բաղդասարյանը ինչ քրեական գործերով է անցնում և ինչ հանցանք է իրեն մեղսագրվում»,- ասաց նա։ 

Ի դեպ, Կարապետյանը դիտավորություն տեսավ, որ հրապարակված փաստաթղթի լուսանկարը հստակ չէ։ «Միգուցե նպատակ ուներ պարզունակ ապատեղեկատվությունն այդ կերպ մի քիչ արժանահավատ դարձնել»,- ասաց նա։ 

Նշենք, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեղադրվում էր միասնական դիտավորությամբ հիմնադրամի ֆինանսական միջոցները հափշտակելու մեջ։

Պարզաբանում են դպրոցի տնօրենները 

Fip.am-ը կապ հաստատեց նաև հրապարակված գրության ցանկի որոշ դպրոցների տնօրենների հետ՝ պարզելու, թե արդյո՞ք ոստիկանության կողմից հետապնդումներ եղել են աշխատակազմի նկատմամբ և արդյո՞ք դրանք շարունակվում են առ այսօր։ 

Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Սիմոնյանը Fip.am-ի հետ զրույցում հաստատեց, որ դպրոցի գրադարանավարուհու հարցով գրություն ինքը ստացել է, բայց շատ վաղուց։ «Շատ շուտ է եղել, բայց մեզ չեն կանչել, միայն իրեն են կանչել, մեզանից փաստաթղթեր են ուզել` առանց որևէ մեկնաբանության` ինչի համար։ Գործընթացը շատ օրինավոր է եղել, կանոնակարգված, համապատասխան գրությամբ և ժամկետով»,- ասաց նա։ Իսկ թե ինքը չի՞ հետաքրքրվել՝ ինչի համար են պետք այդ փաստաթղթերը, նա ասաց, որ քրեական գործի շրջանակում է եղել, որը նախաքննության փուլում է։ 

Երևանի Է. Թեմլանի անվան թիվ 13 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը Fip.am-ի հետ զրույցում ևս հաստատեց, որ ոստիկանություն կանչել են իրեն, բայց վաղուց՝ դպրոցի հավաքարարին առնչվող գործով, քանի որ ունեցել են կասկածներ, որ նա Ուկրաինայում է եղել և միաժամանակ գրանցված է եղել իրենց մոտ և աշխատավարձ է ստացել։ 

«Նախորդ տարվա դեկտեմբերին էր, թե այս տարի, ձմռան ամիսներին էր, մենք գնացինք ու ներկայացրեցինք պարզաբանում՝ հիմնավորելով, որ ինքը մեզ մոտ ընդունվել է 2018 թ. օգոստոսի 22-ին, բայց մինչ այդ Ուկրաինայում է եղել և մեզ մոտ աշխատող չի եղել, ուստի ուր ուզել՝ գնացել է»,- ասաց նա։ 

Նա հստակեցրեց, որ դա ուղղակի ստուգման համար էր՝ պարզելու, թե արդյո՞ք դպրոցն ունի աշխատող, որը գրանցված է, բայց արձակուրդում է կամ չի հաճախում և միաժամանակ աշխատավարձ է ստանում։  

Հարցին, թե այս գործընթացներում նախընտրական կապ տեսնո՞ւմ է, Ռուզաննա Գրիգորյանը պատասխանեց. «Այդտեղ նախընտրական  կապ չկա։ Ընդ որում, եթե անցյալ տարի դեկտեմբերին են կանչել, ո՞վ գիտեր ինչ է լինելու, ընտրություն լինելու է, թե չէ, այսինքն՝ նախընտրական կապ գտնել չի կարելի»։ 

Թիվ 5 հիմնական դպրոցի փոխտնօրեն Նելլի Բրուտյանը Fip.am-ի հետ զրույցում պնդեց, որ դպրոցի որևէ աշխատողի ոստիկանություն չեն կանչել, և հետապնդում որևէ աշխատողի նկատմամբ չի եղել։ Նա նշեց, որ որևէ մեկին դպրոցից վերջին օրերին ոստիկանություն չեն կանչել։

Ինչ վերաբերում է դպրոցի պահակին, որի անունը ցուցակում առկա է, ապա տիկին Բրուտյանը նշեց, որ այդ գործի մանրամասներից տեղյակ չէ։ Դպրոցի տնօրենն արձակուրդում էր, և փոխտնօրենն էր նրան փոխարինում։ 

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հայտարարությունը, թե մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին կանչում են ոստիկանություն, սուտ է։ Անգամ նրա կցած փաստաթուղթը հակասում իր գրառմանը։ Եվ փաստացի՝ լրատվամիջոցները, առանց ստուգելու Բաղդասարյանի խոսքերի իսկությունը, տարածել են այն։

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Երևանի քաղաքապետարանկրթությունՀՀ ոստիկանությունՌուսլան Բաղդասարյան

Հարակից հոդվածներ

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է
Մեծամասամբ սխալ

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է

15:36, 18 Մյս, 2022

Այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման փողոցային անհնազանդության ակցիաների ժամանակ միջադեպ եղավ ոստիկանների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի միջև։ Ըստ տեսագրության՝...

ՔՊ-ական պատգամավորը սխալվում է․ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառել
Սխալ

ՔՊ-ական պատգամավորը սխալվում է․ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառել

18:29, 16 Մյս, 2022

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Freenews-ի եթերում մայիսի 14-ին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այս օրերին փողոցում տեղի ունեցող...

Ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, որն ինքը հրապարակել էր 2 օր առաջ
Մանիպուլյատիվ

Ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, որն ինքը հրապարակել էր 2 օր առաջ

16:04, 12 Մյս, 2022

Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում մահացավ ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման մասնակիցներից մեկը։ Այս դեպքից անմիջապես հետո քաղաքացու մահվան պատճառների...

Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու  վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը
Մանիպուլյատիվ

Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը

16:23, 27 Ապր, 2022

Ապրիլի 26-ի երեկոյան Facebook սոցիալական ցանցում լուր տարածվեց ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մասին։ Քիչ անց արդեն կայքերը...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens