ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ոսկեպարում վերջին օրերին մասսայական ծառահատումներ չկան. Տավուշի գյուղերը հանձնելու մասին լուրը հերքվում է

18:16, 25 Մյս, 2021

ՍԽԱԼ

Սկսվել է Տավուշի գյուղերի հանձնման գործընթացը. Pastark.am

Համացանցում տարածվել է անհայտ ծագման կայքերից մեկի՝ Pastark.am-ի մայիսի 23-ի հրապարակումը, ըստ որի՝ սկսվել է Տավուշի գյուղերի հանձնման գործընթացը։ Կայքը գրել է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ Ոսկեպարին հարակից անտառային տարածքում իրականացվում են լայնամասշտաբ ծառահատումներ, «որի հրահանգը տրվել է պետական կառույցների կողմից»։

Հրապարակումը տարածվել է մոտ մեկ տասնյակ կայքերի կողմից՝ armday.am, hayeli.am,  livenews.am, norlur.am, ipress.am, a1news.am և այլն։ 

Նշենք, որ վերջին օրերին հանրային քննարկման առարկա է դարձել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսելու հարցը: «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել է թեմային, մասնավորապես՝ թե ինչ գործընթացներ պետք է լինեն Հայաստանի տարածքային հնարավոր փոփոխություններից առաջ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչ է կատարվում Տավուշում, և արդյո՞ք այդ տեղանքում մեծածավալ անտառհատումներ են սկսվել։

Տավուշի մարզպետարանից և Ոսկեպարից հերքում են

Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վալեր Օրդյանը Fip.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, որ մարզի գյուղերից որևէ մեկի հանձնման գործընթաց է գնում։ «Նմանատիպ հարց չկա, այսօր տեղի սահմանամերձ բնակավայրի մարդիկ բնականոն ապրում են, ոչ մի խուճապ և տագնապ չկա»,- ասաց նա։ 

Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մասխուդյանը ևս հերքեց տեղեկությունը. «Չկա այդպիսի բան, այս պահին ոչ մի շարժ, խուճապ չկա»,- ասաց նա։ Տվյալ տարածքում մասսայական անտառհատումները նա ևս ապատեղեկատվություն որակեց։ «Չկա այդպիսի բան»,- կրկնեց նա։ 

Ոսկեպարում վերջին օրերին արված արբանյակային լուսանկարներում  մասսայական ծառահատումներ չկան

Արբանյակային լուսանկարները ևս ցույց են տալիս, որ նախորդ օրերին Վերին Ոսկեպարի անտառածածկ տարածքում մասսայական ծառահատումներ չեն եղել։

Համեմատելով Վերին Ոսկեպարի անտառների այս տարվա մայիսի 16-ին և մայիսի 21-ին արված արբանյակային լուսանկարները՝ պարզ երևում է, որ որևէ փոփոխություններ չեն գրանցվել, ինչն էլ հուշում է, որ այս տարածքում մասսայական ծառահատումներ չեն արվել։ 


Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Pastark.am-ի տեղեկությունը, թե սկսվել է Տավուշի գյուղերի հանձնման գործընթաց, սխալ է։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՈսկեպարՏավուշի մարզ

Հարակից հոդվածներ

No Content Available

Հարակից հոդվածներ

No Content Available
FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens