ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անկլավները կարող են հանձնվել միայն հանրաքվեով. վարչապետը տարածքներ հանձնելու իրավասություն չունի

16:11, 21 Մյս, 2021

Մայիսի 19-ին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակեց մի փաստաթուղթ (որի մի մասը քողարկված էր) և հայտնեց, որ ըստ այդ փաստաթղթի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանին հանձնել Հայաստանի տարածքում գտնվող 6 գյուղեր՝ փոխարենը ստանալով Ադրբեջանում պահվող մի քանի գերիներ, ինչպես նաև մինչև ընտրություններն ադրբեջանական զինուժի դուրսբերում Հայաստանի տարածքից։

Ավելի ուշ մեկ այլ տելեգրամ ալիքում հրապարակվեց փաստաթղթի ենթադրաբար ամբողջական տարբերակը, իսկ երեկոյան Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հրապարակվածն իրոք քննարկումների սեղանին դրված փաստաթղթի նախագիծ է, և իր կարծիքով՝ դրա ստորագրումը բխում է Հայաստանի շահերից։

Հարցի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, չստորագրելու պահանջով նաև ցույց կազմակերպվեց: Հիմնական քննարկումների թեմա դարձան Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը և Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Բարխուդարլու, Սոֆուլու տարածքները, որոնք, ըստ սովետական քարտեզների, Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն մաս են։ Այդ տարածքներից Վերին Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյան համայնքի վարչատարածքային սահմանում, Բարխուդարլուն և Սոֆուլուն՝ Իջևան համայնքի, իսկ Տիգրանաշեն բնակավայրը՝ Պարույր Սևակ համայնքի։

Չմտնելով գյուղերի քանակի քննարկման մեջ, որի շուրջ ևս ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում՝ «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ի՞նչ իրավակարգավորումներ կան սահմանների որոշման ու տարածքային փոփոխության վերաբերյալ, և ո՞վ է լիազորված այս հարցերում որոշումներ կայացնել:

Տարածքի փոփոխությունը՝ միմիայն հանրաքվեով

Համաձայն Հայաստանի՝ 2015 թվականին փոփոխված Սահմանադրության 205 հոդվածի՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Տարածքի փոփոխման համար պետք է ստորագրվի միջպետական պայմանագիր և այն, Սահմանադրական դատարանով անցնելուց հետո, պետք է ընտրական տեղամասերում ստանա ժողովրդի հավանությունը:

Այս առումով պետք է հասկանալ, թե ինչ է տարածքի փոփոխությունը և սահմանի ո՞ր փոփոխությունն է, որ կարող է համարվել տարածքի փոփոխություն:

Թեև այս հարցում կարող են լինել տարբեր գնահատականներ, սակայն միակ օրենքը, որով կա դրա մոտավոր սահմանումը, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն է: Ենթադրաբար, դրանում ներառված տարածքների՝ այլ պետությանը հանձնելն է, որ պետք է լինի միայն հանրաքվեով: Այդ օրենքի համաձայն՝ նշված նախկին անկլավները գտնվում են Հայաստանի տարբեր բնակավայրերի վարչատարածքային սահմաններում և, հետևապես, դրանց փոխանցումը Ադրբեջանին հնարավոր է միայն հանրաքվեով:

Սահմանների որոշումը՝ Ազգային ժողովի միջոցով

Համաձայն «Պետական սահմանի մասին» օրենքի 1-ին հոդվածի՝ պետական սահմանը որոշվում է օրենքով կամ միջպետական պայմանագրով: Միաժամանակ, թե՛ օրենքները, թե՛ միջպետական պայմանագրերը ենթակա են քննարկման ու հաստատման Ազգային ժողովի կողմից: Միջազգային պայմանագրերը պարտադիր քննարկվում են նաև Սահմանադրական դատարանում, իսկ օրենքներն այդ ատյանում քննարկվում են, եթե ստորագրելու փոխարեն հանրապետության նախագահն այն ուղարկում է դրանց սահմանադրականությունը ստուգելու:

Հետևապես՝ եթե սահմանների հստակեցումը չի ենթադրում տարածքային փոփոխություններ ու, ըստ այդմ, չի ենթադրում հանրաքվե, ապա, առնվազն, այն պետք է արժանանա Ազգային ժողովի հավանությանը:

Բանակցելը՝ գործադիր ֆունկցիա

Մայիսի 19-ին հրապարակված փաստաթուղթը, սակայն, չի ենթադրում ո՛չ տարածքի փոփոխություն, ո՛չ պետական սահմանի որոշում և ո՛չ էլ անգամ սահմանների որոշման կանոններ կամ սկզբունքներ: Փաստաթուղթը միայն ենթադրում է դելիմիտացիայի հարցով բանակցությունների սկիզբ, բանակցողների ու քննարկվող հարցերի շրջանակի որոշման ժամկետներ:

Սահմանադրության 146-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում ու իրականացնում է պետության արտաքին քաղաքականությունը, իսկ 152-րդ հոդվածը՝ որ վարչապետն է որոշում կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները ու ղեկավարում է գործադիրը: Բացի այդ, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով նախատեսված է, որ միջազգային պայմանագրի բանակցողը գործադիր իշխանությունն ու դրա ճյուղերն են:

Այլ կերպ ասած՝ բանակցություններ սկսելն ու բանակցելը գործադիր իշխանությանը վերապահված գործառույթներ են, և վարչապետն իրավունք ունի բանակցություններ իրականացնել, դրանք սկսելու կամ չսկսելու որոշումներ կայացնել:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը համանման բանակցություններ է իրականացնում Վրաստանի Հանրապետության հետ դեռևս 1996 թվականից, և սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի կազմը հաստատվել (իսկ հետագայում՝ բազմիցս կազմը փոփոխվել) է հենց վարչապետի որոշումներով: Հայ-վրացական սահմանի սահմանագծման ու սահմանազատման բանակցող խմբի կազմը հաստատել ու փոփոխել են վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Անդրանիկ Մարգարյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը և Նիկոլ Փաշինյանը:

Փաստացի, վարչապետը Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխման վերաբերյալ որևէ որոշում կայացնելու իրավունք չունի։ Դա Ազգային ժողովի լիազորությունն է: Ընդ որում՝ եթե այդ սահմանների հստակեցումը ենթադրելու է տարածքի փոփոխություն, ապա դա պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեով: Այդպիսի (հանրաքվեով քննարկման ենթակա) տարածքների մեջ են մտնում նախկին սովետական Ադրբեջանի ունեցած երեք անկլավները՝ Արարատի մարզի Տիգրանաշենը (Քյարքի) և Տավուշի մարզի Վերին Ոսկեպարը և Բարխուդարլուն:

Այդուհանդերձ, վարչապետը իրավունք ունի նման հարցով բանակցություններ սկսելու կամ այդ բանակցությունների սկսման ժամկետներ ու բանակցողների կազմ որոշելու:

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` անկլավներՄիքայել ՄինասյանՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

«Պրոտոկոլը» ՃՈ մեքենան կանգնեցնելու պարտականությունից չի ազատում․ վարչապետի աշխատակազմը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

«Պրոտոկոլը» ՃՈ մեքենան կանգնեցնելու պարտականությունից չի ազատում․ վարչապետի աշխատակազմը մանիպուլացնում է

19:08, 28 Ապր, 2022

Ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մահացել է։ Լուրը լայն քննարկման առարկա դարձավ...

Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու  վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը
Մանիպուլյատիվ

Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը

16:23, 27 Ապր, 2022

Ապրիլի 26-ի երեկոյան Facebook սոցիալական ցանցում լուր տարածվեց ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մասին։ Քիչ անց արդեն կայքերը...

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը

14:48, 19 Ապր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր...

Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո․ ՔՊ պատգամավորի ելույթը հակասում է ՔՊ ծրագրին
Մանիպուլյատիվ

Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո․ ՔՊ պատգամավորի ելույթը հակասում է ՔՊ ծրագրին

14:22, 14 Ապր, 2022

Այն բանից հետո, երբ նախօրեին ԱԺ-ում ունեցած իր ծավալուն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens