ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գորիսի քաղաքապետը ընտրություններից առաջ վարչական լծակներ է չարաշահում

20:29, 15 Հնս, 2021

Գորիսի համայնքապետ, պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ զգալիորեն ավելացրել է բնակիչներին հատկացվող դրամական օգնությունը:

Համայնքապետը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ստեղծած  «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է: Կուսակցությունը մայիսին միացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին: Առուշանյանը դաշինքի թեկնածուների ցանկում 32-րդն է: 

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին հայտնել էր 2021 թ. մարտի 18-ին: 

Գորիսի համայնքապետարանի դրամական հատկացումների կասկածելի աճը

29,509 բնակիչ ունեցող Գորիսը խոշորացված համայնք է և բացի համանուն քաղաքից ներառում է ևս 12 բնակավայր:

Գորիսի համայնքապետի որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես վերջին 3 ամիսներին, նախորդ ժամանակահատվածի համեմատ, կտրուկ աճել են դրամական օգնությունները համայնքի բնակիչներին: 

Այսպես, 2020 թ. հունվարից մինչև պատերազմը՝ սեպտեմբերի 27-ը,  համայնքապետի որոշումներով դրամական օգնություն է տրամադրվել 306 անձի՝ ընդհանուր 15 մլն 335 հազար դրամի չափով: Հատկանշական է, որ շատ դեպքերում նույն մարդը մի քանի անգամ է ստացել օգնություն: 

Պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ մինչև այս տարվա մարտի 18-ը, այսինքն՝ 6 ամսում, օգնություն է տրամադրվել 19 մլն 140 հազար դրամի չափով՝ 240 անձի:

Իսկ ահա այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսին կայանալիք արտահերթ ընտրությունների մասին, այս ցուցանիշները կտրուկ աճեցին: Այսպես, մարտի 30-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 2․5 ամսում, տրամադրվել է 22 մլն 930 հազարի դրամական օգնություն՝ 275 բնակչի:

Հատկանշական է նաև, որ համայնքի 2021 թվականի բյուջեում, որ կազմում է 1 մլրդ 980 մլն դրամ, մարտից հետո 3 անգամ 11 մլն դրամի չափով վերաբաշխումներ են կատարվել՝ այլ ծրագրերից գումարներն ուղղելով դրամական օգնություններ տրամադրելուն: 

Ուշագրավ է, որ Սյունիքի մարզի մյուս խոշոր համայնքներում՝ Կապանում (բնակչությունը՝ 45,146) և Մեղրիում (բնակչությունը՝ 11,724), որոնց բյուջեն կազմում է, համապատասխանաբար, 4 մլրդ 931 մլն դրամ և 1 մլրդ 73 մլն դրամ, դրամական օգնություններն անհամեմատ քիչ են, քան Գորիսում:

Օրինակ՝ սահմանամերձ դարձած Կապանում մարտի 18-ից հետո 2 մլն 310 հազար դրամի օգնություն է տրամադրվել բնակիչներին:

Իսկ Մեղրիում երեք համայնքներից ամենաքիչ օգնությունն է տրվել: Այսպես, նախորդ տարվա սկզբից մինչև օրս համայնքապետի որոշմամբ տրամադրվել է 1 մլն 191 հազար դրամի օգնություն 39 անձի:

Ավելին՝ եթե Կապանում կամ Մեղրիում յուրաքանչյուր անձին օգնություն տրամադրվել է հիմնականում 20-50 հազար դրամի սահմաններում, Գորիսում այդ հատկացումները մի քանի անգամ գերազանցում են՝ հասնելով անգամ մի քանի հարյուր հազարի՝ մեկ մարդու համար:

Համայնքապետարանը կիրառում է վարչական լծակ

«Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություններ էր ստացել այն մասին, որ հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի մանկապարտեզների մի քանի տնօրենների հրահանգ է տրվել ներկա գտնվելու այդ հանրահավաքին։

Տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարեցինք Գորիսի թիվ 7 մանկապարտեզի տնօրեն Կարինե Մինասյանին և, ներկայանալով Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից, փորձեցինք պարզել՝ արդյո՞ք տնօրեններին նման հրահանգ եղել է, թե՞ ոչ։

Հեռախոսազրույցում պարզեցինք, որ նման հանձնարարություն տնօրեններն իսկապես ստացել են։

Մասնակիցների ցանկը ստանալու հարցին ի պատասխան, մանկապարտեզի տնօրենն ասաց, որ դա կանի ինչ-որ անձանց հետ խոսելուց հետո․ «Ես կզանգեմ իրանց, ասեմ, հետո»։

Կարինե Մինասյանն իր խոսքում հայտնեց, որ հանրահավաքին մասնակցողները կանայք են։

Ձայնագրությունը՝ ստորև:

Այս հեռախոսազանգից հետո մեզ սկսեցին զանգահարել Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը և համայնքապետարանի նախկին աշխատակից Էդմոն Առաքելյանը (զանգողների ինքնությունը պարզեցինք Getcontact ծրագրի միջոցով)։ Սրանով ակնհայտ դարձավ, որ մանկապարտեզների տնօրեններին հանրահավաքին մասնակցելու հրահանգը եղել էր հենց Գորիսի համայնքապետարանից։ 

Քաղաքական տրամադրությունները Գորիսի համայնքապետարանում

2017 թվականից Գորիսը ղեկավարում է նախկին հանրապետական Առուշ Առուշանյանը: Պատերազմից հետո նա վարում է ընդգծված հակաիշխանական գործունեություն: 

Այսպես, դեկտեմբերին նա բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել  Գորիսում անօրինական կերպով հավաք կազմակերպելու ու անցկացնելու փորձի համար: Հավաքի նպատակն էր  արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ:

Ի դեպ, 2020 թ. հունիսին «Հետքը» գրել էր, որ 30-ամյա Առուշանյանը Երևանի քաղաքապետից հետո Հայաստանի ամենահարուստ համայնքապետն է:

2021 թ․ հունիսի 14-ին Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար:

Այսպիսով, ակնհայտ է, որ Գորիսում արտահերթ ընտրություններից առաջ իրականացվում է վարչական ռեսուրսների չարաշահում: Դա են ապացուցում թե՛ դրամական օգնությունների կտրուկ աճը համայնքում, թե՛ մանկապարտեզի տնօրեններին հանրահավաքների մասնակցելու հրահանգը: 

Լուսինե Ոսկանյան

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Հայաստան» դաշինքԱռուշ ԱռուշանյանԱրտահերթ ընտրություններԳորիսՌոբերտ Քոչարյան

Հարակից հոդվածներ

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում

11:18, 15 Մյս, 2026

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում վերհիշել է իր նախագահության տարիները, խոսել Հայաստանում սփյուռքահայերի...

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը
Տվյալների լրագրություն

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը

16:40, 10 Ապր, 2026

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 8-ին իր հերթական փոդքասթում, խոսելով Հայաստան-Ռուսաստան առևտրային կապի մասին, ասել է․...

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ
Սխալ

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ

16:32, 2 Փտր, 2026

Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում գործազրկության տենդենցներին, հռետորական հարց է ուղղել լրագրողներին,...

Արարատ Միրզոյանը չի մեղադրել եկեղեցուն իշխանություն վերցնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը սխալ է
Սխալ

Արարատ Միրզոյանը չի մեղադրել եկեղեցուն իշխանություն վերցնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը սխալ է

22:28, 30 Հնվ, 2026

Հունվարի 29-ին իր հերթական ասուլիսում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է․ «ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens