ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
11:18, 15 Մյս, 2026

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում վերհիշել է իր նախագահության տարիները, խոսել Հայաստանում սփյուռքահայերի ներդրումների մասին և ընդգծել, որ իր նախագահության տարիներին Սփյուռքից ներդրումների համար միջավայրը նպաստավոր էր։ 

«Միջավայրը պետք է նպաստավոր լինի։ [Իմ ժամանակ] մարդիկ այստեղ էին գալիս գումար ներդնելու և տարբեր տեսակի բիզնեսներ ստեղծելու համար։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանը հնարավոր եղավ պարոն Էռնեկյանի հետ իմ անձնական հարաբերությունների շնորհիվ։ Ես կարող եմ այսպիսի բազմաթիվ նախագծեր նշել. «Թումո»-ն՝ ամերիկացի ներդրողների հետ իմ կապերի շնորհիվ։ Այստեղի միջավայրը շատ բարենպաստ էր։ Եվ ես կարող եմ շատ այլ անուններ նշել։

Հիշում եմ, թե ինչպես, դա 2001 կամ 2002 թվականն էր, հայտարարեցի, որ հայկական սփյուռքի յուրաքանչյուր անդամ, ով ունի ֆինանսական միջոցներ, պետք է ունենա բնակարան կամ տուն Հայաստանում։ Իմ անձնական հարաբերությունների շնորհիվ ես համոզեցի Միացյալ Նահանգներում շատ հայտնի մի նշանավոր հայի այստեղ տուն կառուցել, և երբ մարդիկ տեսան դա, շատ ուրիշները հետևեցին նրան։

Այդ ներդրումները երաշխավորված կլինեն։ Դրանք երաշխավորված էին։ Եվ իմ տասը տարվա իշխանության ընթացքում սփյուռքից ոչ մի մարդ այստեղ չհանդիպեց որևէ խնդրի»։ (Հարցազրույցը հրապարակվել է մի շարք հայաստանյան մեդիաներում 1, 2, 3, 4)

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանը և պարզել, որ նրա պաշտոնավարման տարիներին իսկապես եղել են խոշոր սփյուռքյան ներդրումներ և հաջողված նախագծեր, սակայն նրա պնդումը, թե «ոչ մի սփյուռքահայ որևէ խնդրի չի հանդիպել», չի համապատասխանում իրականությանը։

Սփյուռքահայեր, որոնք 1998-2008 թվականներին Հայաստանում հանդիպել են խնդիրների  

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ եղել է 1998-2008 թվականներին։ 

«Հետքի» արխիվային նյութի համաձայն՝ Քերոլայն և Ջորջ Նաջարյանները երկար տարիների բարեգործություններից ու ներդրումներից հետո հիասթափված են 2004-ին հեռացել Հայաստանից։ «Անհնար է արտահայտել այն ամենը, ինչի միջով մենք անցանք վերջին տարվա ընթացքում: Պարզվում է, որ օրինական գործընթացները և իրավունքների ու ներդրումների պաշտպանությունը դեռ չյուրացված գաղափարներ են Հայաստանի կառավարության համար: Որքանով մենք հասկացանք, շատ այլ սփյուռքահայեր են ունեցել նման խնդիրներ և արժանացել են նման վերաբերմունքի»,- 2004-ին լրատվամիջոցին ուղարկված նամակում գրել են Նաջարյանները։

Նույն լրատվամիջոցը հոդվածաշար (1, 2) ունի ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հայաստանյան գործունեության մասին։ Նա իր բաց նամակում՝ վերնագրված «Նորից տիրացել են ուրիշի ունեցվածքին» նշել է՝ 2003-ից ներդրումներ է կատարել Հայաստանում՝ հավատալով, որ պետությունը խրախուսում է բիզնեսն ու պաշտպանում ներդրողներին։ Նա հիմնել է «Արին Կապիտալ» ընկերությունը և Մաշտոցի պողոտայում սկսել խոշոր շինարարական նախագիծ։ Իր գործունեության ընթացքում Խուդյանը կորցրել է ներդրումները, բախվել է կոռուպցիոն և դատական խնդիրների, չի ստացել պետական պաշտպանություն, և իրեն «խաբված» է զգացել Հայաստանում։ 

«Հետքը» իր մեկ այլ հոդվածում գրում է Ջեյմս Թուֆենքյանի մասին․ «Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատի առարկան Բուզանդի 32 հասցեի գույքն է, որը դեռևս 2000-ականների սկզբին ներառվել է «Հին Երևան» նախագծում, սակայն ցայսօր որևէ գործողություն չի կատարվել: Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսն այդտեղ»։ 2000-ականներից սկիզբ առած խնդիրը, անցնելով հայաստանյան դատական ատյաններով, այս տարի փետրվարին Թուֆենկյանի ներկայացուցիչները մուտքագրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Հայաստանում կարելի է համատեղել հայրենասիրությունն ու հաջող բիզնեսը»,-2003-ին դիմելով շուրջ 150 սփյուռքահայ գործարարների ասել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հենց այդ ժամանակ նա իր ելույթում փորձել է փարատել «օրենքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգությունները» ու դժգոհել է, որ որոշ հարուստ սփյուռքահայեր ներդրումները դիտարկում են որպես «հերոսական զոհաբերություն» և իշխանություններից հատուկ վերաբերմունք են ակնկալում։ 

Փաստացի, նույնիսկ Քոչարյանի իշխանության տարիներին սփյուռքահայ ներդրողների շրջանում արդեն առկա էին լուրջ մտահոգություններ օրենքի գերակայության և բիզնես միջավայրի վերաբերյալ։ Հետևաբար այս հանգամանքը հակասում է Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում նրա հնչեցրած մտքին՝ «Իմ նախագահության ընթացքում ոչ մի սփյուռքահայ այստեղ չհանդիպեց որևէ խնդրի»։

Քոչարյանի հակասական մտքերը 

Նույն հարցազրույցում Քոչարյանն ասում է՝ «Զվարթնոցը հնարավոր եղավ իմ անձնական հարաբերությունների շնորհիվ» կամ՝ «Թումոն՝ իմ կապերի շնորհիվ»։ Այս արտահայտությունները ցույց են տալիս, որ ներդրումային նախագծերը հաճախ պայմանավորված են եղել անձնական կապերով և քաղաքական հովանավորությամբ:

Մինչդեռ կայուն ներդրումային միջավայրի դեպքում բիզնեսի անվտանգությունը չպետք է կախված լինի իշխանության հետ անձնական կապերից։

Այսպիսով, Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանում իսկապես իրականացվել են սփյուռքյան խոշոր ներդրումներ, և եղել են մի շարք հաջողված ծրագրեր։ Սակայն արխիվային հրապարակումները, սփյուռքահայ գործարարների բաց նամակներն ու դատական վեճերը ցույց են տալիս, որ այդ տարիներին ներդրողները բախվել են նաև սեփականության պաշտպանության, դատական համակարգի, կոռուպցիայի և բիզնես միջավայրի խնդիրների։

Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանի պնդումը, թե իր «նախագահության ընթացքում սփյուռքից ոչ մի մարդ այստեղ չի հանդիպել որևէ խնդրի», չի համապատասխանում հրապարակային փաստերին և արխիվային վկայություններին։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԶվարթնոցՌոբերտ Քոչարյան

Հարակից հոդվածներ

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը
Տվյալների լրագրություն

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը

16:40, 10 Ապր, 2026

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 8-ին իր հերթական փոդքասթում, խոսելով Հայաստան-Ռուսաստան առևտրային կապի մասին, ասել է․...

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ
Սխալ

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ

16:32, 2 Փտր, 2026

Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում գործազրկության տենդենցներին, հռետորական հարց է ուղղել լրագրողներին,...

Արարատ Միրզոյանը չի մեղադրել եկեղեցուն իշխանություն վերցնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը սխալ է
Սխալ

Արարատ Միրզոյանը չի մեղադրել եկեղեցուն իշխանություն վերցնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը սխալ է

22:28, 30 Հնվ, 2026

Հունվարի 29-ին իր հերթական ասուլիսում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է․ «ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն...

Սահմանադրական էվոլյուցիա․ երբ և ինչ հանգամանքներում է փոփոխվել երկրի Մայր օրենքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սահմանադրական էվոլյուցիա․ երբ և ինչ հանգամանքներում է փոփոխվել երկրի Մայր օրենքը

13:19, 5 Հլս, 2024

1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն իր կարճատև կյանքի ընթացքում փոփոխությունների երկար ճանապարհ է անցել։ «Փաստերի ստուգման հարթակը»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens