ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատարանը շտապում է մի դեպքում, մյուսում՝ հապաղում․ ինչու՞ է ձգձգվում ապօրինի կրպակների ապամոնտաժումը

11:02, 17 Հլս, 2021

Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստին, ի պատասխան ավագանու անդամների մտահոգությունների, որ Աջափնյակ համայնքում կանաչ տարածքներ են ոչնչացվում և համատարած ապօրինի կրպակաշինություն է տեղի ունենում, քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ այդտեղ զինված բանդա է գործում, կրպակները տեղադրվում են գիշերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ:

Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում: Այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներում աշխատում են՝ սկսած տարբեր տիպի մարմիններից, վերջացրած դատարաններով»,- նշել էր քաղաքապետը։

Զինված բանդայի մասին հայտարարությունից հետո դատախազությունն ուսումնասիրություն էր սկսել, և գործն ուղարկվել էր Մաշտոցի բաժին՝ նյութեր նախապատրաստելու։

Միաժամանակ, քաղաքապետարանը սկսել էր ոչ միայն Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում, այլ նաև այլ վարչական շրջաններում մի շարք կրպակներ ապամոնտաժելու գործընթացը։

Մինչդեռ նկատելի է, որ քաղաքապետարանի ինքնակամ կառույցներն ապամոնտաժելու ակտիվ ջանքերը ոչ բոլոր ապօրինի կառույցներին են վերաբերում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչ հերթականությամբ ու սկզբունքով է գործընթացն իրականացվում և ինչու՞, օրինակ, Աջափնյակ համայնքի Մարգարյան 14 հասցեի դիմաց՝ ուղիղ ավտոբուսի կանգառի վրա ամիսներ առաջ հապշտապ կերպով տեղադրված հերթական կրպակը մինչ օրս կանգուն է, եթե այն ևս ապօրինի է և առավել քան խոչընդոտում է հանրային շահը։

Երևանի քաղաքապետարանից, ի պատասխան մեր հարցադրմանը, հայտնեցին, որ կրպակը, այո՛, ապօրինի է, և այն ապամոնտաժելու որոշում ևս կայացվել է, սակայն սեփականատերն օգտվել է օրենսդրական հնարավորությունից, դիմել դատարան՝ բողոքարկելով քանդման որոշումը:

Նշենք, որ այս մասին նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր ավագանու նիստերից մեկում բողոքել, որ օրենսդրական բացեր կան, որոնք հաճախ թույլ չեն տալիս արագ կերպով քանդել ակնհայտ ապօրինի կրպակները, և շատ դեպքերում ապօրինի կառուցապատում իրականացնողները օգտվում են այդ բացից և դիմում են դատարաններ՝ բողոքարկելով քանդման որոշումները:

Ունի՞ արդյոք կապ դատարանն ապօրինի կառույցների կրիմինալ սխեմայի հետ

Այսպես, ըստ քաղաքապետարանից ստացված տեղեկանքի՝ Աջափնյակ համայնքի Մարգարյան 14 հասցեի դիմաց՝ ուղիղ ավտոբուսի կանգառի վրա տեղադրված կրպակը քանդելու քաղաքապետի որոշումը կրպակատիրոջ փաստաբան Արթուր Ապիկյանի կողմից Վարչական դատարանում բողոքարկվել էր մարտի 30-ին: Անմիջապես հետո՝ ապրիլի 1-ին, դատարանը, ի դեմս դատավոր Գևորգ Սոսյանի, հայցը վարույթ էր ընդունել:  

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նույն օրը դատարանը թիվ ՎԴ /2940/05/21 գործով կիրառել էր հայցի ապահովում, այն է՝ արգելել Երևանի քաղաքապետարանին քանդել կանգառի վրա կառուցված կրպակը:

Երևանի քաղաքապետարանը, ստանալով դատարանի որոշումը, արդեն հունիսի 22-ին դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ վերացնել հայցի ապահովման միջոցը, այսինքն՝ թույլ տալ քանդել կրպակը: Մինչդեռ այս միջնորդությամբ նիստը կայացել է հուլիսի 7-ին՝ քաղաքապետարանի դիմումից միայն 15 օր հետո: Ընդ որում, դատարանը դեռ չի հրապարակել միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը, այսինքն՝ կանգառի վրա կառուցված կրպակի ապամոնտաժման արգելքը դեռ ուժի մեջ է:

Այլ կերպ ասած, դատավոր Գևորգ Սոսյանը կասկածելի հրատապությամբ որոշում էր կայացրել և արգելել քաղաքապետարանին քանդել կրպակը: Սա այն դեպքում, երբ շատ ժամանակ քաղաքացիները բողոքում են, որ դատարաններն իրենց ներկայացրած հայցերը ամիսներով չեն քննում՝ գերծանրաբեռնվածության պատճառով: Բացի այդ, եթե դատավոր Սոսյանին ընդամենը մեկ օր էր պետք՝ ապօրինի կրպակատիրոջը ձեռնտու որոշում կայացնելու համար, քաղաքապետարանի միջնորդությունը քննելու հարցում նա այդքան էլ շտապելու պատճառ կարծես չունի:

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ապօրինի շինարարությունդատարաններԵրևանի քաղաքապետարան

Հարակից հոդվածներ

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում

10:48, 24 Հնս, 2026

Երևանի ստորգետնյա անցումները շարունակում են մնալ մայրաքաղաքի ամենախնդրահարույց հատվածներից մեկը, որոնցից օգտվելը հանրության համար բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Թեև վերջին...

«Բարեգործական» այգի՝ քաղաքային միլիոններով. ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Բարեգործական» այգի՝ քաղաքային միլիոններով. ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը

15:13, 14 Ապր, 2026

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին արդեն երեք տարի է՝ բարեկարգվում է, սակայն այն դեռ շահագործման չի...

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները

10:38, 17 Մրտ, 2026

Երևանի քաղաքապետարանը FIP.am-ին հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ին։ Սակայն հոկտեմբերի 8-ին հրապարակված...

Անիմաստ ծա՞խս, թե՞ քաղաքային դիվանագիտություն․ որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների այցը Նիցցա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անիմաստ ծա՞խս, թե՞ քաղաքային դիվանագիտություն․ որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների այցը Նիցցա

15:24, 18 Փտր, 2026

Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվական հարթակներում տարածվել էր պնդում, թե Վալենտինի օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի բյուջեի հաշվին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens