ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

ԿԸՀ-ն իր մասնագետներին չի գործուղելու ընտրությունները կեղծելու համար․ «Հրապարակը» մանիպուլացնում է

17:53, 26 Նյմ, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«Հրապարակ» օրաթերթը այսօր՝ նոյեմբերի 26-ին, «ԿԸՀ-ն ընտրությունների ժամանակ իր մասնագետներին է «գործուղելու»» վերնագրով հոդված է հրապարակել և եզրահանգումներ արել այն մասին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրահանգ է ստացել գալիք՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները կեղծելու։

«Հրապարակն» իր այս պնդումը հիմնավորել է նրանով, որ ըստ լուրերի, ԿԸՀ-ն իր մասնագետներին է «գործուղելու» սպասարկելու ընտրությունների համար կիրառվող տեխնիկական սարքավորումները, այլ ոչ թե «հին, փորձառու» մասնագետներին։ 

Բացի այդ, թերթը նաև հայտում է, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ տեխնիկական սարքավորման մասնագետներին ԿԸՀ-ն չի վերապատրաստել և նրանց հետ պայմանագրեր չի կնքել, ինչպես նախորդ ընտրություններում։

«Ամեն ընտրությունից առաջ ԿԸՀ-ն այդ մասնագետների համար դասընթացներ է կազմակերպում, թարմացնում պայմանագրերը, սակայն դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, դասընթացներ չեն կազմակերպվել, նախորդ ընտրություններին աշխատած մասնագետների հետ չեն կապվել»,- նշված է հոդվածում։

Հոդվածը արտատպել էին news.am-ը, aysor.am-ը,, pastinfo.am-ը, yerkirmedia.am-ը, lurer.com-ը, panorama.am-ը, past.am-ը, pressmedia.am-ը և մի շարք այլ լրատվական կայքեր։

ԿԸՀ-ն ամեն ընտրություններից առաջ դասընթացներ չի կազմակերպում

Պարզաբանումներ ստանալու համար «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանի հետ, որը հայտնեց, որ վերջին անգամ տեխնիկական սարքավորման սպասարկման մասնագետների համար ընդհանուր վերապատրաստման դասընթացներ կազմակերպվել են 2018 թ․ Ազգային ժողովի ընտրություններին, այնուհետև դրա անհրաժեշտությունը չի եղել։ Վերապատրաստման դասընթացներ չեն անցկացվել նաև 2021 թ․ ԱԺ ընտրություններին։

«Վերջին ՏԻՄ ընտրություններին տեխնիկական սարքերի մասնագետների վերապատրաստումներ չենք արել՝ հաշվի առնելով, որ 2021 թ․ Ազգային ժողովի ընտրություններից ընդամենը մի քանի ամիս է անցել»,- հայտնեց Հովհաննիսյանը․

Ընտրություններում օգտագործվող տեխնիկական սարքը

Տիկին Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ հաշվի են առնվել նախորդ ընտրությունների նախադեպերը, երբ COVID վարակվածության կամ այլ պատճառներով տեխնիկական սարքավորման որոշ մասնագետներ չէին գալիս․ ներկայում ԿԸՀ-ն փորձում է հնարավորինս ուշ կնքել պայմանագրերը մասնագետների հետ։ 

«Ինչ վերաբերում է մամուլում հրապարակումներին․․․ճիշտն ասած չեմ կարող հասկանալ ինչ նկատի ունեին «իրենց մասնագետներին» և կդժվարանամ մեկնաբանել, բայց կա ԿԸՀ որոշում, ըստ որի մենք դեռևս պայմանագրերը կնքելու սահմանված ժամկետում ենք»,- հավելեց Հովհաննիսյանը․

Հավելենք, որ ԿԸՀ կայքում կան հրապարակված հատուկ ձեռնարկներ և դասընթաց տեխնիկական սարքերի մասնագետների համար՝ քվեարկության օրվա, դրան նախորդող օրվա և ավարտին կատարվող քայլերի և գործողությունների մանրամասն ներկայացմամբ։

ԿԸՀ-ն իր մասնագետներին չի «գործուղելու» 

«Հրապարակի» այն պնդումը, թե ԿԸՀ-ն տեխնիկական սարքերի «հին և փորձառու» մասնագետների փոխարեն իր մասնագետներին է գործուղելու, ևս մանիպուլյատիվ է։

Այսպես, տեխնիկական սարքերի մասնագետները կնքված պայմանագրի ժամկետում հանդես են գալիս որպես ԿԸՀ ներկայացուցիչներ․ այլ կերպ ասած՝ իրենք էլ հենց «ԿԸՀ-ի մասնագետներն» են։ 

Պայմանագիրը մասնագետների հետ կնքվում է 3-օրյա ժամկետով, և որպես մասնագետ կարող են հանդիսանալ դեռևս 2017 թ․ հավաքագրված, գրանցված և հատուկ դասընթացներ անցած անձինք։ ԿԸՀ անդամ տիկին Հովհաննիսյանը FIP․am-ին հայտնեց, որ ներկայում տեխնիկական սարքի մասնագետի որակավորում ունեն մոտ 5 հազար քաղաքացիներ, որոնք 2017 թ․ քննությունների և ստուգարքների արդյունքում ընտրվել են շուրջ 15 հազար դիմորդներից։ 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ «Հրապարակ» օրաթերթի պնդումն այն մասին, թե իբր ԿԸՀ-ն իր մասնագետներին է գործուղելու ընտրությունները կեղծելու համար, սխալ է և անհիմն:

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Հրապարակ» օրաթերթընտրություններԿԸՀ

Հարակից հոդվածներ

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ
Մանիպուլյատիվ

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ

11:38, 15 Մրտ, 2024

Մարտի 12-ին հրավիրած ասուլիսին լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և «Սիվիլնեթի» համատեղ հետաքննության մասին,...

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի հասցեին քննադատություն չի հնչեցրել․ «Հրապարակի» մանիպուլյատիվ հոդվածը
Մանիպուլյատիվ

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի հասցեին քննադատություն չի հնչեցրել․ «Հրապարակի» մանիպուլյատիվ հոդվածը

16:02, 2 Փտր, 2024

«Հրապարակ» օրաթերթն այսօր՝ փետրվարի 2-ին, «ԱՄՀ-ում քննադատել են Հայաստանին» վերտառությամբ հոդված է հրապարակել։  Հոդվածում մեջբերվում է Ռոբին Բրուքսի՝ X միկրոբլոգում...

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն ու հնարավոր սցենարները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն ու հնարավոր սցենարները

14:54, 19 Սպտ, 2023

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, որի արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեցին ու ավագանու կազմ անցան թվով 5 քաղաքական...

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2

15:31, 18 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է անդրադառնալ Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, սոցիալական մեդիայում գովազդի միջոցով քարոզչություն իրականացրած էջերին։ ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens