ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Տվյալների լրագրություն

Թուրքական մասնակցությամբ 139 կազմակերպություն է գրանցվել ՀՀ-ում անկախությունից ի վեր․ ինֆոգրաֆիկա

18:26, 18 Փտր, 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վերջերս կայացած ճեպազրույցում, լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե թուրքերը Հայաստանում կապիտալ երբևէ չեն ձեռք բերել, հակադարձեց, որ նրանք մշտապես մեր երկրում անշարժ գույք են գնել և տնտեսական գործունեություն են ծավալել: 

«Դուք հիմա պնդում եք անում, ձեր պնդումը սխալ է: Եթե ուզում եք ճիշտ թվեր իմանալ, պետք է դիմեք Կադաստր, որպեսզի իմանաք, թե Թուրքիայի քաղաքացիները ինչ ներդրումներ ունեն Հայաստանում»,- պատասխանել է նախարարը լրագրողին: 

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Հայաստանում գործող, թուրքական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների թիվը՝ ՀՀ չորս ղեկավարների օրոք, ինչպես նաև պարզել է Թուրքիայի քաղաքացիներին ՀՀ-ում սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ծավալները: 

Թուրքիայի քաղաքացիների անշարժ գույքը ՀՀ֊ում

Կադաստրի կոմիտեից FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ Հայաստանում Թուրքիայի քաղաքացիներին (ֆիզիկական անձանց) սեփականության իրավունքով պատկանող 77 միավոր անշարժ գույք կա: Ըստ կոմիտեի՝ այդ թվում առկա են 7176 քմ շինություն և 2.21 հա հողատարածք: 

Թուրքիայի քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի պայմանագրային գների հանրագումարը կազմում է մոտ ֏ 1 մլրդ 833 մլն: 

Թուրքական ընկերությունները Հայաստանում 

Կադաստրի կոմիտեից հայտնում են նաև, որ Թուրքիայում գրանցված իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք ՀՀ-ում առկա չէ: 

Միևնույն ժամանակ, FIP․am-ի հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ պետական միասնական գրանցամատյանի տվյալների համաձայն՝ մեր երկրում գրանցված է 72 ՍՊԸ, որոնց հիմնադիր կամ մասնակից են Թուրքիայի քաղաքացիները: 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների ուսումնասիրությունից պարզ դարձավ նաև, որ Թուրքիայի քաղաքացիները 1991-2022 թթ․ մասնակցություն են ունեցել ՀՀ-ում գործող 139 կազմակերպությունում։ Ընկերությունների մի մասը դադարեցրել է գործունեությունը: Մնացած 91-ը շարունակում են գործել, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանց մի մասից թուրքական կապիտալը հեռացել է, և այժմ ՀՀ-ում թուրքական կապիտալի մասնակցությամբ գործող 72 ընկերություն է մնացել:

Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ ՀՀ-ում ամենաշատ ընկերություններ բացվել են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 54-ը, և նույն տարիներին էլ ամենաշատ թվով դադարել են գործել՝ 30։    

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված են Հայաստանի չորս ղեկավարների կառավարման տարիներին ՀՀ֊ում գործունեություն սկսած, թուրքական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների թվերը՝ ըստ կարգավիճակի: 

Նանե Մանասյան 

Նարեկ Մարտիրոսյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` անշարժ գույքթուրքական կապիտալԹուրքիաՎահան Քերոբյան

Հարակից հոդվածներ

Գնաճի «ֆանտաստիկ լավ արդյունքը»․ Որքանո՞վ է արդարացված Քերոբյանի գնահատականը
Մեծամասամբ ճիշտ

Գնաճի «ֆանտաստիկ լավ արդյունքը»․ Որքանո՞վ է արդարացված Քերոբյանի գնահատականը

16:17, 6 Հնս, 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի մեկին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ աշխարհի այլ երկրների հետ համեմատած՝ Հայաստանում արձանագրված 8․5...

Նվազագույն աշխատավարձն ու պաշտոնյայի աշխատավարձի չափը․ Քերոբյանի մանիպուլյացիան
Սխալ

Նվազագույն աշխատավարձն ու պաշտոնյայի աշխատավարձի չափը․ Քերոբյանի մանիպուլյացիան

17:08, 7 Ապր, 2022

Ապրիլի 6-ին Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչու՞ մերժվեց ընդդիմության առաջարկած՝ նվազագույն աշխատավարձը...

Երևանում վարձով ապրելը թանկանում է․ ինչպես են ՀՀ-ում և աշխարհում կարգավորվում վարձակալության գները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանում վարձով ապրելը թանկանում է․ ինչպես են ՀՀ-ում և աշխարհում կարգավորվում վարձակալության գները

18:42, 22 Մրտ, 2022

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած պատերազմով պայմանավորված՝ վերջին օրերին Հայաստան են եկել Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ինչը նկատելիորեն...

ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում

18:26, 16 Մրտ, 2022

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հայաստանյան մեդիայում և փորձագիտական շրջանակներում պարբերաբար քննարկվում է ՀՀ տնտեսության վրա...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens