ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Ֆրանսիան զորք չի ուղարկի Ուկրաինա․ հայկական լրատվամիջոցները սխալվում են

16:16, 28 Փտր, 2022

ՍԽԱԼ

Երեկ հայկական մեդիադաշտում տեղեկություն տարածվեց, ըստ որի, իբր, Ֆրանսիան պատրաստվում է մոբիլիզացնել և Ուկրաինա ուղարկել 9․5 հազար զինվոր և ռազմական տեխնիկա։ Տեղեկությունը քննարկումների առիթ դարձավ նաև սոցիալական մեդիայում։ Նշված լուրը տարածել են shantnews.am, armday.am, mediahub.am և infoport.am լրատվական կայքերը։

Վերոնշյալ լրատվականները հոդվածում հղում են անում ֆրանսիական Le Parisien օրաթերթին։ Սակայն, իրականում, հայկական լրատվամիջոցները հոդվածն ամբողջությամբ չեն ներկայացրել՝ համատեքստից կտրելով տեղեկությունը։ 

Ըստ Le Parisien-ի հոդվածի, մասնավորապես, Ֆրանսիան որոշել է ավելի շատ ռազմական տեխնիկա մատակարարել Ուկրաինային՝ ռուսական հարձակմանը դիմակայելու համար։ Ֆրանսիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ հաջորդ շաբաթվա վերջին կմոբիլիզացվի ավելի քան 9.5 հազար ֆրանսիացի զինվոր։ «Մենք կունենանք ավելի քան 1500 ֆրանսիացի զինծառայողներ, որոնք անմիջականորեն կմասնակցեն ՆԱՏՕ-ի առաքելություններին՝ ուժեղացնելու դիրքերը արևելյան թևում»,- AFP-ին հայտնել են շտաբում:

Հայկական լրատվամիջոցները հրապարակել են հոդվածի միայն այս պարբերությունը։ Թեև այստեղ էլ Ուկրաինա զորք ուղարկելու մասին խոսք չկա․ ընդամենը նշվում է, որ զորքը մասնակցելու է ՆԱՏՕ-ի առաքելություններին։

Հայկական լրատվամիջոցները ֆրանսիական օրաթերթի հոդվածից դուրս են թողել հաջորդ հատվածները, որտեղ նշվում է, թե մոբիլիզացված զորքը որ հատվածներում պետք է տեղակայվի։ Ըստ հոդվածի՝ ֆրանսիական 500 զինվոր կտեղակայի Ռումինիայում։ Ի լրումն 300-ի՝ ևս 100-ը կտեղակայվեն Էստոնիայում և ևս 600-ը՝ Լեհաստանում։ Մոբիլիզացված զորքից մոտ 8000-ը պետք է պատրաստ լինեն որպես ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խումբ։ 

Ընդ որում, պետք է նշել, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի կազմում ներկայացված է և զորք ունի վերոնշյալ երկրներից Էստոնիայում և Լեհաստանում, այսինքն՝ նոր զորք է տեղակայվում միայն Ռումինիայում։

Ֆրանսիական լրատվամիջոցը վերնագրում գրել է, որ «Փարիզը համաձայնել է ավելի շատ պաշտպանական տեխնիկա մատակարարել ուկրաինացիներին, մոբիլիզացվել է 9500 ֆրանսիացի զինվոր», ինչը կարող է շփոթություն առաջացնել, սակայն եթե հայկական լրատվամիջոցները հոդվածը ներկայացնեին ամբողջությամբ, նման շփոթություն չէր առաջանա, քանի որ հենց հոդվածում նշվում է, թե զորքը որտեղ պետք է տեղակայվի։

Այսպիսով՝ հայկական լրատվամիջոցներից մի քանիսում տարածված տեղեկությունը, թե Ֆրանսիան պատրաստվում է 9․5 հազար զինվոր ուղարկել Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՆԱՏՕՊատերազմ ՈւկրաինայումՖրանսիա

Հարակից հոդվածներ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով
Մանիպուլյատիվ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով

17:30, 4 Մյս, 2022

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումով սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու ամսից ավելի:  «Փաստերի ստուգման հարթակը» հետևում է պատերազմի ժամանակ...

Ճշմարտությունն ու սուտը՝ Բուչայի ու Ռաքքայի միջև Պուտինի համեմատություններում
Մանիպուլյատիվ

Ճշմարտությունն ու սուտը՝ Բուչայի ու Ռաքքայի միջև Պուտինի համեմատություններում

18:57, 13 Ապր, 2022

Ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Պուտինը,...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

Ռուսաստանը չի հեռացվել ՄԱԿ-ի խորհրդից, Մոսկվայի անդամակցությունը կասեցվել է. ինչ է դա նշանակում
Մեծամասամբ ճիշտ

Ռուսաստանը չի հեռացվել ՄԱԿ-ի խորհրդից, Մոսկվայի անդամակցությունը կասեցվել է. ինչ է դա նշանակում

14:12, 8 Ապր, 2022

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ապրիլի 7-ին արտահերթ նիստի ընթացքում կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցմանը:...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens