ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են ուկրաինացիները «հետ մղվել», եթե 3 օր թեժ մարտեր են․ հակասություններ Կուրսկի ռազմական գործողություններից

15:47, 9 Օգս, 2024

Օգոստոսի 6-ից Ուկրաինայի հետ սահմանակից Ռուսաստանի Կուրսկի մարզը հարձակման է ենթարկվում ուկրաինական զինված ուժերի կողմից: 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ռուսական պաշտոնական աղբյուրների ու ռազմական տարբեր թղթակիցների հաղորդումները և պարզել, որ  պաշտոնական աղբյուրները հակասական, հաճախ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածում Կուրսկի մարզում կատարվողի,  ստեղծված իրավիճակի և հարձակման ուժգնության մասին։

Չնայած դեռևս օգոստոսի 6-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հետ են մղել զինված հարձակման փորձ իրականացրած ուկրաինացիներին, սակայն արդեն երեք օր է՝ թեժ մարտերը շարունակվում են։

Օգոստոսի 6-ին առավոտյան, ըստ ՌԴ ՊՆ հայտարարության, ուկրաինական դիվերսիոն-հետախուզական 300 հոգանոց խումբը փորձել է անցնել Կուրսկի սահմանը, սակայն ռուսական զինված ուժերի հակահարվածի հետևանքով հետ են մղվել։ 

«Կորուստներ կրելով՝ դիվերսիոն-հետախուզական խումբը նահանջել է դեպի իր տարածք, գրոհայինների մի մասը փորձել է հաստատվել անմիջապես պետական ​​սահմանին հարող տարածքում, որտեղ նրանք շրջափակվել են  ռուսական ստորաբաժանումների կողմից։ Մնացած դիվերսանտները զգալի կորուստներ կրելով նահանջել են»,- նշվել էր ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։ 

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ տեղի ունեցած ԱԽ նիստի  ժամանակ ասել էր, որ օգոստոսի 6-ի առավոտյան մոտ հազար ուկրաինացի զինյալներ հարձակման են անցել՝ նպատակ ունենալով գրավել ՌԴ Սուջայի շրջանը։ Նա նշել է, որ ռուսական ուժերին հաջողվել է դադարեցրել հակառակորդի առաջխաղացումը։ «Գործողությունը կավարտվի հակառակորդի ոչնչացմամբ և ՌԴ սահմանից նրանց հեռացմամբ», -Պուտինին խոստացել էր Գերասիմովը։ 

Միևնույն ժամանակ, ՌԴ ԶՈւ ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, Ախմատի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը նույն օրը հայտարարել էր, որ Կուրսկի հատվածում մարտեր են ընթանում, ուկրաինական ուժերը փորձում են ներխուժել Ռուսաստանի տարածք, բայց իրավիճակը, այնուամենայնիվ, կրիտիկական չէ։ 

Ռազմական լրագրողների վերլուծությունը

Իսրայելցի ռազմական լրագրող, փորձագետ Սերգեյ Աուսլենդերը անակնկալ է համարել ուկրաինական զինված ուժերի ներխուժումը Կուրսկ և փորձել վերլուծել ՌԴ ՊՆ հայտարարությունը։  «Ռուսական զորքերը դեռ չեն կարողանում զսպել ուկրաինական զինված ուժերին։ Եթե հավատանք ՌԴ ՊՆ հայտարարությանը, ինչը խորհուրդ չէի տա, ապա կարելի է մտածել, որ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը, որը անցել է Կուրսկի սահմանը, ոչնչացվել է, շրջափակվել, ապա հետ մղվել ուկրաինական տարածք։ Չգիտես՝ ինչպես մեկ տեղում ներառվել են իրար բացառող 3 գործողություններ», -վերլուծել է ռազմական լրագրողը։ Այնուհետև, ըստ նրա, զինված գործողություններից որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ ուկրաինական խումբը այնքան էլ դիվերսիոն-հետախուզական չի եղել, քանի որ նման խմբի կազմում ընդամենը 20 անձ է լինում և դրա գործողությունների բնույթն այնպիսին է, որ նրանք գաղտնի մուտք են գործում որևէ տարածք, կատարում իրենց դիվերսիոն գործողությունը ու հեռանում։

Այդուհանդերձ, չնայած ուկրաինական զինված ուժերին հետ մղելու մասին ՌԴ պաշտոնյաների հայտարարություններին, օգոստոսի 7-ին արդեն հայտնի է դարձել, որ ուկրաինական զինված ուժերը հասել են մինչև Սուջա քաղաք, որը Կուրսկի մարզկենտրոնն է համարվում։  «Այս պատերազմի ամբողջ ընթացքում նման ճեղքում չէր եղել», -եզրակացրել է Աուսլենդերը։

Հաղորդվել էր  նաև, որ ուկրաինական զինված ուժերը մեծ թվով գերիներ են պատանդառել։ 

Ռուս պաշտոնյաների լավատեսությունը, ըստ իրենց հաղորդումների, չէին կիսում կառավարական այսպես կոչված Z-բլոգերները։ Օգոստոսի 7-ին ավելի ուշ ամփոփելով ռազմական գործողությունները, ՌԴ ՊՆ ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը գրել էր, որ ուկրաինական ուժերը գրավել են Սուջայի արևմտյան հատվածը, Սուջայի և Կորոնևսկի շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ 

«Չնայած ռուսական կողմի ակտիվ համալրումներին, դեռևս որոշված չէ գլխավոր խնդիրը՝ ուկրաինացիների թվաքանակը, ռազմական տեխնիկայի լրացուցիչ ուժերն ու ռազմական պոտենցիալը ոչնչացումը։ Մարտի է դուրս բերվում երկրորդ էշելոնը, նշվում է նաև Կուրսկի մյուս ուղղություններով ուժերի բարձրագույն կենտրոնացման մասին», -գրել էր Պեգովը։ 

Նկատենք՝ հենց Սուջայում, ըստ Z-թղթակիցների, թեժ մարտերի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել ռազմական լրագրող Եվգենի Պոդուբնին։ Սկզբում հայտարարվեց, որ նա մահացել է, սակայն ավելի ուշ հերքվեց այդ տեղեկությունը։ 

Ռուս ռազմական բլոգեր Միխաիլ Զվինչուկը իր հայտնի Rybar ալիքում անիմացիայի միջոցով ներկայացրել է Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի գործողությունների տակտիկան։  

«Նման տակտիկան Ուկրաինայի զինված ուժերին թույլ է տալիս հասնել գլխավոր արդյունքի՝ առաջացնել խուճապ ու ելք ունենալ մեծ տարաք, որտեղ չկան դիրքավորումներ», -գրել է բլոգերը։ Այս բլոգերի ալիքում նաև որոշակի հիասթափություն կա ռուսական զինված ուժերի գործողությունների հետ կապված, իսկ Պեգովը, հակառակը, փառաբանում է ռուս սահմանապահներին՝ «առաջին հարվածը իրենց վրա վերցնելու համար»։ 

Այսպիսով, ՌԴ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը շտապել էր գերագույն գլխավոր հրամանատարին հայտնել ուկրաինացիների հետ մղման մասին, քանի որ Ուկրաինայի Զինված ուժերը այնքան էին առաջ շարժվել, որ արդեն օգոստոսի 9-ին ռուսական զինված ուժերը նոր լրացուցիչ ուժեր էին սկսել կենտրոնացնել Կուրսկի մարզում։

Հատկանշանակ է, որ պաշտոնական Կիևը ռազմական այս գործողության վերաբերյալ սակավախոս է և դեռևս չի մեկնաբանել Կուրսկի մարզի առանձին բնակավայրերի նկատմամբ հարձակումը: Ուկրաինայի նախագահ Վ․ Զելենսկին իր ուղերձներից մեկում միայն փառաբանել էր ուկրաինացի զինվորներին, ասել, որ «Ռուսաստանը պետք է զգա պատերազմի հետևանքները»՝ առանց մանրամասներ հայտնելու։

Այնուամենայնիվ, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար, բլոգեր Անդրեյ Կովալենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը չի վերահսկում իր սահմանը: «Ռուս ռազմական հրամանատարությունը ստում է Կուրսկի մարզում իրավիճակը վերահսկելու մասին»,- գրել է Կովալենկոն։

Բնակչության տարհանման մասին տեղեկությունները իրարամերժ են 

Օգոստոսի 7-ին Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հանդես է եկել բնակիչներին ուղղված կոչով, որտեղ խոսում է «հերոսական դիմադրության» մասին․ «Կուրսկի հարգելի բնակիչներ․ վերջին 24 ժամվա ընթացքում մեր տարածաշրջանը հերոսաբար դիմադրում է ուկրաինացի նացիստների հարձակումներին։ Արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի»։

Արդեն հինգշաբթի՝ օգոստոսի 8-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կուրսկի շրջանի Սուջա և Կորոնևսկի շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումների ոչնչացմանն ուղղված աշխատանքները շարունակելու մասին, նշելով, որ  Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է հակառակորդի առաջխաղացումը։ 

«Թշնամին ոչ մի մետր առաջ չի գնացել, հակառակը՝ նահանջում է. հակառակորդի տեխնիկան և մարտական ​​ուժերը ակտիվորեն ոչնչացվում են», — ասել է Կուրսկի շրջանի ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոստոցկին ռուսական Առաջին ալիքի եթերում։

Չնայած Բելոստոցկին պնդում է, թե ուկրաինական բանակը առաջխաղացում չունի, բայց նույն հարցազրույցում հայտնում է սահմանամերձ շրջաններից տարհանված  մոտ 3 հազար մարդու մասին։ 

Շուրջ 5000 բնակչություն ունեցող Սուջա քաղաքից մարդկանց տարհանման մասին տեղեկություններն իրարամերժ են․ ռուսական պաշտոնական աղբյուրները հայտարարում են, թե օգոստոսի 6-ից մարդկանց տարհանում է իրականացվում, սական բնակիչները հակառակն են պնդում․ «Ոչ մեկ մեզ չի նախազգուշացրել, տարհանում չկա, մարդիկ փախչում են անտառների միջով»։ 

Սուջայի քաղաքապետ Վիտալի Սլաշյովը լրատվամիջոցներին ասել է, որ բնակչության տարհանում է իրականացվում ու հավելել․ «Ամեն ինչ լավ է, իրականացվում է տարհանում»։ 

Սակայն բնակիչները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իրենց օգնելու խնդրանքով․ «ՆԱՏՕ-ի տեխնիկայով մեր քաղաք են մտել օտարերկրյա զինված ուժեր, ու ժամեր անց մեր քաղաքը վերածվեց ավերակների։ Մենք կրակների տակով ենք վազել, վազել ենք ավերակների միջով, անտառների միջով։ Մենք մենակ ենք մնացել ու օգնություն ենք խնդրում։ Մենք առանց տուն ենք մնացել, երեխաները մեր վախենում են գիշերը քնել, ինչ ունեինք, կորցրել ենք։ Կապ չունենք։ Մեր ադմինիստրացիան չի աշխատել, եկեք ճիշտն ասենք»։

Ի դեպ, բնակիչները ասել են, որ Սուջայի Մալայա Լոկնյա գյուղի 90 տոկոսը ուկրաինացիների տիրապետության տակ է և Պուտինին հորդորել են չհավատալ իրեն մատուցվող տեղեկություններին․ «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, ասեք ձեր ենթականերին, որոնք ինֆորմացիայի տարածման պատասխանատու են, թող չստեն, թող մատուցեն ճշմարիտ տեղեկություն։ Սուջայի գյուղերում մարդիկ են մնացել, ոչ մի տարհանում չի իրականացվում, կապի միջոց չունեն»։

Օգոստոսի 9-ին արդեն հայտնի դարձավ, որ Կուրսկում ռազմական գործողություններից տուժած բնակչությանը յուրաքանչյուրին կտրամադրվի 10 հազարական ռուբլի օգնություն։

Հասմիկ Համբարձումյան

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԿուրսկՊատերազմ Ուկրաինայումռուս-ուկրաինական հակամարտություն

Հարակից հոդվածներ

Ներքին տեղահանվածները՝ ռուս-ուկրաինական պատերազմում ու նրանց խնդիրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ներքին տեղահանվածները՝ ռուս-ուկրաինական պատերազմում ու նրանց խնդիրները

11:22, 23 Սպտ, 2024

2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված են լքել իրենց տները՝ փնտրելով օգնություն, անվտանգություն և պաշտպանություն:  2022...

Ինչպես գրավել չգրավածը․ ռուսական կողմը հայտարարել է 2 գյուղ հետ գրավելու մասին, որոնք ուկրաինական ուժերը չէին էլ գրավել 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես գրավել չգրավածը․ ռուսական կողմը հայտարարել է 2 գյուղ հետ գրավելու մասին, որոնք ուկրաինական ուժերը չէին էլ գրավել 

13:19, 29 Օգս, 2024

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզը, որը սահմանակից է Ուկրաինային, շարունակում է հարձակման ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից և արդեն շուրջ 20...

«Վագներ». Ինչ է դա և ինչ զուգահեռներ կան այլ, այդ թվում՝ հայկական ռազմականացված կառույցների հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Վագներ». Ինչ է դա և ինչ զուգահեռներ կան այլ, այդ թվում՝ հայկական ռազմականացված կառույցների հետ

16:49, 28 Հնս, 2023

Հունիսի 23-ին «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր մարտիկների ճամբարին հրթիռային հարված հասցնելու մեջ...

«Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն». Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերում՝ հայալեզու ֆեյսբուքում
Սխալ

«Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն». Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերում՝ հայալեզու ֆեյսբուքում

22:49, 21 Մյս, 2023

Ֆեյսբուքի հայալեզու հատվածում անցած հանգստյան օրերին տարածվում էր մի ֆոտոկոլաժ, որում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իբր, հայտարարում է՝ Բախմուտը, մեկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens