ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մամիջանյան-Պապոյան վիճակագրական բանավեճը․ ո՞վ էր ճիշտ իրականում

19:18, 1 Մրտ, 2022

Մարտի 1-ին Ազգային ժողովի նիստի քննարկումներից մեկի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին կենսաթոշակները, աշխատավարձերը, ՀՆԱ-ն և բյուջեի մուտքերը մի քանի անգամ ավելացել են։

«ՀՀԿ-ի կառավարման տարիներին ՀՆԱ-ն աճել է 210%-ով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 2 անգամ, էլի համարյա 200%, նվազագույն աշխատավարձը՝ 3․6 անգամ, միջին աշխատավարձը համարյա 3 անգամ է աճել,  միջին կենսաթոշակը՝ 3․6 անգամ և պետական բյուջեի մուտքերն աճել են 2․3 անգամ»,- նշեց նա։

Ի պատասխան Մամիջանյանի այս հայտարարության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Մամիջանյանի հնչեցրած պնդումները չափազանցված են։ «Ճիշտն ասած, չգիտեմ ինչ տրամաբանությամբ եք հաշվել, ոնց եք հաշվել, բայց չկարողացա 3․6 թիվը գտնել։ Եթե հաշվում եք, որ իշխանություն եք 99 թվականից՝ ուրեմն այդպես չէր, եթե հաշվում եք 2008 թվականից՝ այդպես չի, 2009-ից՝ այդպես չի»։

Պապոյանն այնուհետև իր ելույթում ներկայացրեց Մամիջանյանի հնչեցրած տվյալների վերաբերյալ սեփական դիտարկումները։ «2009 թվականին նվազագույն աշխատավարձը ֏30 հազար դրամ էր, իսկ իշխանությունը հանձնելու պահին (2018-ի ապրիլին — խմբ․)՝ ֏55 հազար էր, հետևաբար տարբերությունը 1․8 անգամ է, ոչ թե 3․6 անգամ, այսինքն՝ Էստեղ ակնհայտորեն սխալ տվյալ եք ներկայացրել։ Նույնը վերաբերում է, օրինակ, միջին աշխատավարձին։ Ասում եք 3․6 անգամ եք ավելացրել։ Նայում ենք վիճակագրությունը, տեսնում ենք 96 հազարից դարձել է 172 հազար և ավելացել է ընդամենը 1․8 անգամ։ Այսինքն` նորից 2 անգամ վիճակագրությունը կեղծված եք ներկայացնում»,- հայտարարեց Պապոյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել Վիճակագրական կոմիտեի արխիվները և պարզել, թե որ պատգամավորն է չափազանցնում կամ կեղծում վիճակագրությունը։

Որո՞նք են ՀՀԿ-ի իշխանության տարիները

«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում պատգամավոր Հայկ Մամիջանյանը  հայտնեց, որ «Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման տարիներ» ասելով նկատի է ունեցել 2007 թվականից մինչև 2018 թվականը, քանի որ 2007 թվականին է Սերժ Սարգսյանը ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը, հետևաբար՝ որպես հաշվարկի հիմք ընդունվել է դրան նախորդող տարին՝ 2006 թվականը։ Իսկ Պապոյանը այս արտահայտության տակ ներկայացնում էր 2009-2018 թվականները։

  • ՀՀԿ-ն «Միասնություն» դաշինքի կազմում իշխանության է եկել 1999 թ․ մայիսին կայացած ընտրությունների արդյունքներով, երբ վարչապետ դարձավ կուսակցության առաջնորդ Վազգեն Սարգսյանը։ Այնուհետև, Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո կառավարության ղեկավար դարձավ ՀՀԿ անդամ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ 2000-ին նրան փոխարինեց ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրեց մինչև իր մահը 2007 թվականին։ 2003-ից մինչև 2017 թ․ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն տարբեր ցուցանիշներով հավաքել է ամենաշատ ձայները՝ կազմելով կոալիցիոն կառավարությունների առանցքը կամ միանձնյա կառավարություն է ձևավորել։ 

Այժմ փորձենք հասկանալ, թե որքան են կազմել պատգամավոր Մամիջանյանի հնչեցրած ցուցանիշները այդ տարիներին։

Համեմատության համար ելակետ ենք ընդունել ոչ միայն Պապոյանի և Մամիջանյանի կողմից որպես հիմք ընդունված 2009 և 2006 թվականները, այլ նաև Սերժ Սարգսյանի՝ նախագահ ընտրվելու (2008 թ․) և Անդրանիկ Մարգարյանի՝ վարչապետ դառնալու (2000 թ․) տարիները։

Նվազագույն աշխատավարձ և միջին աշխատավարձ

Մամիջանյանի պնդմամբ՝ նվազագույն աշխատավարձը 2006-2018 թթ․ աճել է 3․6 անգամ, իսկ միջին աշխատավարձը՝ համարյա 3 անգամ։ 

Պապոյանի պնդմամբ՝ երկու ցուցանիշներն էլ աճել են 1․8 անգամ։

Նվազագույն աշխատավարձը 2000 թվականին Հայաստանում կազմում էր ֏5000, 2006-ին՝ 15,000, 2008-ին՝ 25,000, 2009-ին՝ ֏30,000։ 2018-ին արդեն նվազագույն աշխատավարձը Հայաստանում ֏55 հազար էր։

Ըստ այդմ, եթե Հանրապետականի իշխանության տարիների հաշվարկը սկսենք 2000 թվականից, ապա նվազագույն աշխատավարձն աճել է 11 անգամ, 2006-ից հաշվարկելու դեպքում՝ 3․7 անգամ, 2008-ի դեպքում՝ 2․2 անգամ և 2009-ի դեպքում՝ 1․8 անգամ։

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա 2000-ին Հայաստանում միջին աշխատավարձը ֏22,700 էր, 2006-ին՝ ֏62,300, 2008-ին՝ ֏87,400, 2009-ին՝ ֏96,000։ 2018-ին այն կազմել էր արդեն ֏172,700։

Հետևաբար՝ միջին աշխատավարձն 2000-ի համեմատ աճել էր 7․6 անգամ, 2006-ի համեմատ՝ 2․7 անգամ, 2008-ին գրեթե 2 անգամ, 2009-ին՝ 1․8 անգամ։

Կենսաթոշակ և բյուջեի մուտքեր

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ միջին կենսաթոշակն իր նշած ժամանակահատվածում ավելացել է 3․6 անգամ, իսկ պետական բյուջեի մուտքերը՝ 2․3 անգամ։ Գևորգ Պապոյանը, թեև որևէ թիվ չհնչեցրեց, սակայն Մամիջանյանին մեղադրեց թվերը կեղծելու մեջ։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ միջին կենսաթոշակը 2000 թվականին կազմել է ֏4500, 2006-ին՝ ֏10 900, 2008-ին՝ ֏21,400, իսկ 2009-ին՝ ֏24,500:

2018-ին, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, միջին կենսաթոշակի չափը կազմում էր ֏40,500։

Սա նշանակում է, որ միջին կենսաթոշակը 2000-ի համեմատ աճել է 9 անգամ, 2006-ի համեմատ՝ 3․7, 2008-ի համեմատ՝ 1․9 և 2009-ի համեմատ՝ 1․7 անգամ։

Ինչ վերաբերում է պետական բյուջեի մուտքերին, ապա 2000 թվականին այն կազմում էր ֏172 մլրդ, 2006-ին՝ ֏441 մլրդ, 2008-ին՝ 785, իսկ 2009-ին՝ ֏690 մլրդ։ 

2018-ին Հայաստանի բյուջեն կազմում էր արդեն ֏1342 մլրդ, ինչը 2000-ի համեմատ ավել է 7․8 անգամ, 2006-ի համեմատ՝ 3 անգամ, իսկ 2008-ի և 2009-ի համեմատ, համապատասխանաբար, 1․7 և 1․9 անգամ։

ՀՆԱ և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ

Ըստ Մամիջանյանի, երկրի ՀՆԱ-ն և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե կրկնակի աճել են։ Պապոյանն այս դեպքում ևս որևէ թիվ չհնչեցրեց։ 

2018 թվականին, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, երկրի ՀՆԱ-ն դրամային արտահայտությամբ կազմում էր ֏6017 մլրդ, ինչը 2000 թվականի ցուցանիշը գերազանցում էր 5․8 անգամ, 2006-ին՝ 2․3 անգամ, 2008-ին՝ 1․7, իսկ 2009-ին՝ 1․9 անգամ։

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2018-ին կազմել էր ավելի քան ֏2 մլն։ 2000 թվականին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն երկրում ֏320 հազար էր, 2006-ին՝ ֏850 հազար, 2008-ին՝ 1156 հազար, իսկ 2009-ին՝ ֏1024 հազար։ Այսինքն այս ցուցանիշը 2000-ի համեմատ աճել է 6․3 անգամ, 2006-ի համեմատ՝ 2․4 անգամ, իսկ 2008 և 2009 թվականների համեմատ, համապատասխանաբար, 1․8 անգամ և 2 անգամ։

Այսպիսով, եթե ընդունենք, որ Հանրապետական կուսակցության ղեկավարման տարիները սկսվել են Սերժ Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելու տարեթվից, ապա Մամիջանյանի կողմից հնչեցված թվերը համապատասխանում են իրականությանը։

Մյուս կողմից, Պապոյանի հնչեցրած թվերը ճիշտ են, եթե որպես հաշվարկի հիմք ընդունենք ոչ թե 2006, այլ 2009 թվականը՝ Սերժ Սարգսյանի՝ նախագահ ընտրվելու հաջորդող տարին։

Իսկ եթե որպես հաշվարկի հիմք ընդունենք Անդրանիկ Մարգարյանի՝ կառավարության ղեկավար դառնալու տարեթիվը, ապա իրական աճը շատ ավելի մեծ է, քան պատգամավորների կողմից հնչեցված թվերն են։

Սակայն պատգամավորների կողմից ԱԺ ամբիոնում բանավեճի ընթացքում Գևորգ Պապոյանը խորհուրդ տվեց վիճակագրությունը ճիշտ մեթոդաբանությամբ ներկայացնել, մինչդեռ հաճախ հենց ինքն է դիմում մանիպուլյացիաների վիճակագրական ցուցանիշները ներկայացնելիս։ Օրինակ, 2021 թվականի մայիսի 10-ի ԱԺ նիստում, փորձելով ցույց տալ իրենց իշխանության ձեռքբերումները, հայտարարել էր, որ 2007 թվականի համեմատ երկրի ՀՆԱ-ն դրամային արտահայտությամբ կրկնապատկվել է։ Մինչդեռ այդ աճի ավելի քան 90 տոկոսը Հանրապետական կուսակցության իշխանության տարիների ձեռքբերումն էր։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աշխատավարձԳևորգ ՊապոյանՀայաստանի ՀՆԱՀայկ Մամիջանյանպետական բյուջե

Հարակից հոդվածներ

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է
Մանիպուլյատիվ

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է

14:23, 27 Դկտ, 2022

Դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են...

Ըստ Փաշինյանի՝ շուրջ 5000 ուսուցիչներ ֏75,000-ից պակաս են ստանում, որովհետև «նորմալ կրթություն չեն ստացել»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ըստ Փաշինյանի՝ շուրջ 5000 ուսուցիչներ ֏75,000-ից պակաս են ստանում, որովհետև «նորմալ կրթություն չեն ստացել»

12:01, 17 Նյմ, 2022

Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության կարևորության մասին, մի քանի անգամ կրկնեց, որ այն մարդիկ, որոնք պատրաստ...

Հետհեղափոխական կառավարությունը ոչ թե կրճատել, այլ ավելացրել է ռազմական ծախսերը․ 168 TV-ի հյուրը սխալվում է
Սխալ

Հետհեղափոխական կառավարությունը ոչ թե կրճատել, այլ ավելացրել է ռազմական ծախսերը․ 168 TV-ի հյուրը սխալվում է

20:16, 11 Նյմ, 2022

168 TV-ի Review հաղորդման նոյեմբերի 10-ի թողարկման ընթացքում «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը պնդել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...

Անհիմն մեղադրանքներ, մանիպուլյացիա, նախկիններ․ Պապոյանի նոր պնդումները
Մանիպուլյատիվ

Անհիմն մեղադրանքներ, մանիպուլյացիա, նախկիններ․ Պապոյանի նոր պնդումները

14:41, 10 Նյմ, 2022

Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, խոսելով տնտեսության ընթացիկ զարգացումների մասին, մի շարք պնդումներ արեց, որոնք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens