ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական կոնյակի մասին հետազոտության հեղինակը ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի կազմակերպությունն է

10:59, 23 Օգս, 2024

Ռուսական մամուլն օրերս մեծ ակտիվությամբ տեղեկություն տարածեց, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։ Ուսումնասիրությունը, ըստ նույն ռուսական աղբյուրների, իրականացրել են «Անտիկոնտրոֆակտ» միջազգային ասոցիացիան և Կոնյակի, սպիրտի և ալկոհոլային արտադրանք արտադրողների միությունը՝ համատեղ։

«Արարատ սարի վրա խաղող չի աճում․ 10 հայկական կոնյակից 9-ը վտանգավոր են»,- կարդում ենք «Անտիկոնտրոֆակտ» միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում։

Ըստ աղբյուրի, երկու ոչ կառավարական կազմակերպություններն իրականացրել են փորձնական գնում ու «մասշտաբային ուսումնասիրություն»։ 

«Ձեռք է բերվել կոնյակի 200 տեսակ՝ ավելի քան 20 ապրանքային նշանի 10 հայկական խոշորագույն արտադրողներից։ Դրանցից 177-ում հայտնաբերվել են խախտումներ․ սպիրտը եղել է ոչ խաղողից։ Այսպիսի խախտում մեր ասոցիացիայի գոյության երկար տարիների ընթացքում չենք տեսել»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը՝ համաձայն այդ կազմակերպության պաշտոնական կայքի։

«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է այս հայտարարության հետքերով և փորձել պարզել՝ ինչ կազմակերպություններ են կատարել այդ ուսումնասիրությունը

«Անտիկոնտրոֆակտ» միջազգային ասոցիացիայի հիմնադիրը Ասլամբեկ Ասլախանովն է, որը մահացել է բոլորովին վերջերս՝ օգոստոսի 11-ին, 82 տարեկան հասակում։ Նա չեչեն էր, 2004-2008 թթ․ եղել էր ՌԴ նախագահի խորհրդականը, ՆԳՆ գեներալ-մայոր էր, Դումայի պատգամավոր։  

2012 թվականից այս կազմակերպությունն ամենամյա միջազգային ֆորումներ է կազմակերպում։ Ավանդույթի համաձայն, ֆորումի հրավիրող կողմն այն երկիրն է, որը տվյալ տարում նախագահում է ԵԱՏՄ-ում։ Այս տարվա հունվարին մեկ տարով ԵԱՏՄ նախագահությունը ստանձնել է Հայաստանը, հետևաբար, ըստ կայքում նշվածի, «Անտիկոնտրոֆակտի» այս տարվա ֆորումը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։ 

«Հարցը առավել կարևոր է այն առումով, որ 2024-ին «Անտիկոնտրոֆակտ» միջազգային ֆորումը հյուրընկալելու է Հայաստանը։ Երկիրը հայտարարում է, որ ընտրել է կեղծիքի հակազդման ուղղությունը, նշանակում է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնի արտադրանքի որակին»,- ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստինա Սկրիպնիկը։

Սակայն ուշագրավ է, որ կազմակերպության կայքի համաձայն՝ վերջին նման ֆորումը տեղի է ունեցել 2022-ին Բիշքեկում։ 2023-ի ավանդական ֆորումի մասին տեղեկություն չկա։ Պաշտոնական կայքում չկան անոնսներ նաև Հայաստանում կայանալիք ֆորումի մասին։

«Անտիկոնտրոֆակտի» անդամների թվում իրավապահ մարմինների  վետերաններ են, որոնք, հավանաբար, կազմակերպությանը միացել են  Ասլամբեկ Ասլախանովի՝ հիմնադիր լինելու հանգամանքով պայմանավորված, իսկ ավելի ուշ միացել են այլ ընկերություններ և կազմակերպություններ։ 

Ինչպես ասացինք, ըստ ռուսական աղբյուրների, «Անտիկոնտրոֆակտ» միջազգային ասոցիացիայի հետ համատեղ, ուսումնասիրությունն իրականացրել է նաև Կոնյակի, սպիրտի և ալկոհոլային արտադրանք արտադրողների միությունը։ Պարզվում է՝ այս երկու ոչ կառավարական կազմակերպությունները ղեկավարում է ՌԴ պետական Դումայի պատգամավոր, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Վլադիսլավ Ռեզնիկը։

«Մեր երկիր ներմուծվում է խմիչք՝ կոնյակ անվանումով, հիմնականում Հայաստանի Հանրապետությունից, որը 50 տոկոսից ավելի դեպքերում պարունակում է սպիտակ սպիրտ շաքարի ճակնդեղից։ Այո, հավանաբար դրանից հնարավոր չէ մեռնել, սակայն այն, որ դա կոնյակ չէ, փաստ է։ Անհրաժեշտ է նախաձեռնությամբ հանդս գալ, որ այն օտարերկրյա արտադրողները, որոնց մոտ մի քանի անգամ կեղծիք է հայտնաբերվում, երկու-երեք տարի չպետք է հնարավորություն ունենան որևէ արտադրանք ներմուծել Ռուսաստան»,- «Կոմերսանտին» ասել է իշխանական պատգամավորը։

70-ամյա Ռեզնիկը ՌԴ դումայի հարկաբյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ է։ 2018 թվականից նա գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, իսկ 2022 թվականից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո, հայտնվել է նաև ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի ու այլ երկրների պատժամիջոցների տակ:

Նրա ղեկավարած կազմակերպությունները դիմել են ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլին»՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, սակայն, օգոստոսի 22-ին հայտարարել է, որ Հայաստանը ՌԴ պետական մարմիններից պաշտոնապես որևէ գրություն չի ստացել արտահանվող կոնյակի որակի մասին։ «Մենք այս պահին կոնյակի և՛ արտահանման, և՛ իրացման հետ կապված որևէ խնդիր չունենք։ Որևէ ահազանգ չենք ստացել»,- ասել է նախարարը։

Հայաստանից արտահանվող կոնյակի նկատմամբ ռուսական նման ուշադրությունն առաջին անգամ չէ, ժամանակ առ ժամանակ «խիստ հսկողության» անվան տակ սահմանին ուսումնասիրություն են անցնում կոնյակ տեղափոխող բեռնատարները։ Այդուհանդերձ, մասնագետները պնդում են, որ ժամանակ առ ժամանակ կոնյակի նկատմամբ ռուսական կողմի նման վերաբերմունքը քաղաքական ճնշում է հայկական կողմի վրա։ Ի դեպ, այս տարի ռուսական ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաև 16 հայկական ընկերությունների պտուղ-բանջարեղենը։

Օրինակ, ըստ ռուսաստանցի հայտնի սոմելյե, Ալկոհոլ թորողների ազգային լիգայի տնօրեն Էրկին Տուզմուխամեդովի, վերոնշյալ հետազոտության հրապարակումը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի հետ:

«Հայերը վաղուց են ստիպված ածխաջրածնային անալիզներ հանձնել, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ արտադրանքում հաճախ ոչ խաղողի սպիրտ է լինում: Այդ խնդիրը հայտնի է շատ վաղուց, դրա մասին գիտեն և հայկական, և ռուսական կողմերը: Հիմա, պարզապես, հարմար պահ էր հասունացել՝ վերքի վրա աղ ցանելու: Ազդակը հասկանալի է»,- մասնավորապես, ասել է Տուզմուխամեդովը:

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գևորգ ՊապոյանԵԱՏՄհայկական կոնյակՌուսաստան

Հարակից հոդվածներ

Բելառուսի նախագահի՝ ռուսական գազի մասին պնդումները սխալ են ու մոլորեցնող
Սխալ

Բելառուսի նախագահի՝ ռուսական գազի մասին պնդումները սխալ են ու մոլորեցնող

17:41, 1 Հնս, 2026

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցում,...

Կարո՞ղ են Հայաստանին «հեռացնել» ԵԱՏՄ-ից․ ի՞նչ է նախատեսում պայմանագիրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կարո՞ղ են Հայաստանին «հեռացնել» ԵԱՏՄ-ից․ ի՞նչ է նախատեսում պայմանագիրը

16:50, 26 Մյս, 2026

Մայիսի 28-29-ին նախատեսված ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր․...

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ
Սխալ

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ

17:44, 21 Մյս, 2026

«Ես առավոտյան իմ տեղակալին հանձնարարել եմ, որպեսզի ինձ ուղարկի տվյալներ, թե որքա՞ն ապրանք ենք արտահանել Ռուսաստանի Դաշնություն անցած տարի ու...

Հայաստանը ավելի քան 30 տարի միջուկային թափոն չի տեղափոխում Ռուսաստան․ «Հրապարակի» պնդումը կեղծ է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը ավելի քան 30 տարի միջուկային թափոն չի տեղափոխում Ռուսաստան․ «Հրապարակի» պնդումը կեղծ է

15:01, 1 Մյս, 2026

Մայիսի 1-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ «նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում» և որպես այդ ցանկի մաս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens