ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

«ՔՊ-ի» թեկնածուն նախընտրական շրջանում դրամական օգնություն է բաժանում Վեդիում

17:44, 10 Մրտ, 2022
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վեդիում համայնքի ղեկավարի պաշտոնակատար, գալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը նախընտրական շրջանում համայնքային բյուջեից օգնություն է բաժանում։

Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրված ավագանու խմբակցությունները չկարողացան գալ համաձայնության, և համայնքային իշխանություն չձևավորվեց։ Նշանակվեցին նոր ՏԻՄ ընտրություններ, իսկ վարչապետ Փաշինյանը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Արարատի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանին։

 Այսպես, մարտի 27-ին Վեդիում տեղի ունենալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվել է մարտի 2-ից (կետ 30)։ Քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում (մարտի 2-9) Գարիկ Սարգսյանը կայացրել է համայնքային բյուջեից դրամական օգնություն հատկացնելու վերաբերյալ 14 որոշում՝ ընդհանուր 1․5 մլն դրամի չափով։

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Վեդի համայնքի ավագանու անդամի ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել «Իմ հզոր Համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, իսկ ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է հենց Գարիկ Սարգսյանը։ 

Այսպիսով, Գարիկ Սարգսյանը, լինելով Վեդի խոշորացված համայնքում առաջադրված թեկնածու, նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր պարբերաբար համայնքային միջոցները դրամական օգնության անվան տակ բաժանում է համայնքի բնակիչներին, ինչը կարող է դիտվել որպես Ընտրական օրենսգրքի խախտում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ Այրումի համայնքապետն էր նախընտրական շրջանում բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում կայացրել, սակայն հետագայում պարզելով, որ դա օրենքի խախտում է, անմիջապես չեղարկել էր իր իսկ որոշումը։

Հիշեցնենք նաև, որ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանին դեռևս նախորդ տարվա հունիսից մեղադրանք է առաջադրվել մի շարք քրեական հանցագործությունների կասկածանքով, որոնցից մեկն էլ «այլ անձի միջոցով օգտագործելով մի խումբ բնակիչների` սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նրանց հարկադրել էր մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»:

Սևադա Ղազարյան

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գարիկ Սարգսյանընտրական օրենսգիրքՎեդի

Հարակից հոդվածներ

Վերադարձ հին արգելքին․ ի՞նչ է փոխվում Ընտրական օրենսգրքում (թարմացված)
Առանց վճռի

Վերադարձ հին արգելքին․ ի՞նչ է փոխվում Ընտրական օրենսգրքում (թարմացված)

17:36, 7 Ապր, 2026

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ապրիլի 7-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է (ժամը 17։00-ի դրությամբ-խմբ․),...

Կոալիցիա պետք է լինի․ ոչ ճշգրիտ և մոլորեցնող պնդումներ Նարեկ Կարապետյանի հարցազրույցում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կոալիցիա պետք է լինի․ ոչ ճշգրիտ և մոլորեցնող պնդումներ Նարեկ Կարապետյանի հարցազրույցում

11:55, 11 Մրտ, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը «Ինֆոքոմի» երիտասարդական «CtrL Z» հաղորդմանը Հայաստանի ընտրական համակարգի վերաբերյալ մի քանի հայտարարություններ է արել,...

«Հայաքվեն» սխալվում է․ քվեաթերթիկները սեղանին շարված լինելը ընտրախախտում չէ
Սխալ

«Հայաքվեն» սխալվում է․ քվեաթերթիկները սեղանին շարված լինելը ընտրախախտում չէ

23:03, 15 Նյմ, 2025

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում կայանալիք ավագանու ընտրություններից առաջ «Հայաքվե» նախաձեռնությունը համայնքի տեղամասերից մեկից տարածել է լուսանկար և տեղեկացրել, որ քվեաթերթիկները...

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ
Մանիպուլյատիվ

Փաշինյանը հեղափոխությանն է վերագրում մի բան, որը կար «նախկինների» ժամանակ

11:38, 15 Մրտ, 2024

Մարտի 12-ին հրավիրած ասուլիսին լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և «Սիվիլնեթի» համատեղ հետաքննության մասին,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens