ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Զելենսկին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու չէ․ նրան փորձում են առաջադրել

14:22, 18 Մրտ, 2022

ՍԽԱԼ

Մարտի 11-ին եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ Nobel Prize for Ukraine նախաձեռնության կայքում Նոբելյան մրցանակի կոմիտե հասցեագրված դիմում-նամակում հայտնել են, որ ցանկանում են Ուկրաինայի ժողովրդին և այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ դարձնել: 

Գործիչները, մասնավորապես, նամակում խնդրում են երկարաձգել մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև 2022-ի մարտի 31-ը՝ հնարավորություն տալով Ուկրաինայի ժողովրդին ու Զելենսկուն ևս առաջադրել: 

«Աննախադեպ պատմական զարգացումների լույսի ներքո կոչ ենք անում  Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնաժողովին վերաբացել 2022 թվականի թեկնածուների առաջադրման ընթացակարգը»,- նշվում է եվրոպացի գործիչների նամակում: 

Թեման ավելի ուշ՝ մարտի 18-ին, լայնորեն լուսաբանվեց նաև հայաստանյան լրատվամիջոցներում: «Փաստերի ստուգման հարթակը», սակայն, մի շարք անճշտություններ ու սխալ պնդումներ հայտնաբերեց դրա վերաբերյալ հրապարակումներում: 

Սխալ հղում տեղական ԶԼՄ-ներում․ մրցանակի թեկնածուները գաղտնի են պահվում 

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ թեմային անդրադառնալիս հղում են կատարել Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքին՝ պնդելով, թե Զելենսկու թեկնածության առաջադրման մասին հայտարարություն է տեղադրվել այնտեղ:

Այդպիսի հղումներ կան Tert.am, Politik.am, Armtimes.am, 1in.am կայքերում: Օրինակ՝ Tert.am-ի դեպքում տեղադրված ակտիվ հղումը չի գործում, մյուս երկուսում ակտիվ հղումներ չկան։  

FIP.am-ն ուսումնասիրեց Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքը, սակայն Զելենսկու թեկնածության առաջադրման մասին որևէ հայտարարություն այնտեղ չգտավ: Պարզվեց նաև, որ Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվող թեկնածուների մասին տեղեկատվություն կայքն առհասարակ չի տրամադրում, քանի որ դա արգելված է Նոբելյան հիմնադրամի կանոնադրության 10-րդ հոդվածով: 

Պաշտոնական կայքում նշվում է, որ «կոմիտեն չի հայտարարում թեկնածուների անուններ, ոչ էլ տեղեկացնում է այդ մասին մեդիային կամ թեկնածուներին»:

«Առանձին դեպքերում թեկնածուների անունները հայտնվում են մեդիայում: Դրանք կա՛մ խորը ենթադրությունների արդյունք են, կա՛մ շահարկումների առարկա ու թեկնածության հետևում կանգնած անձի/անձանց արտահոսքի հետևանք»,- նշվում է կայքում: 

Զելենսկուն առաջադրելու փորձը նրան թեկնածու չի դարձնում 

Հայաստանյան լրատվամիջոցներից «Ավրորա» ռադիոկայանի կայքը թեմային անդրադառնալիս մանիպուլյատիվ վերնագիր է ընտրել՝ Ուկրաինայի նախագահին  Խաղաղության Նոբելյան մրցանակի արդեն իսկ հաստատված թեկնածու ներկայացնելով:

«Զելենսկին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու» վերնագիրը չի արտացոլում իրականությունը, միևնույն ժամանակ, սակայն, կայքը լուրում անդրադառնում է փաստին, որ ընդամենը եվրոպացի մի շարք գործիչներ դիմել են մրցանակի կոմիտե՝  թեկնածուների առաջադրման ժամկետը երկարաձգելու խնդրանքով, որպեսզի կարողանան առաջադրել Զելենսկուն: Փաստացի, նյութի վերնագիրը հակասում է տեքստին: 

Հավելենք, նաև որ թեման խեղաթյուրվել է նաև սոցմեդիայի ուկրաինական տիրույթում․ օրինակ՝ Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելն իր թվիթերյան միկրոբլոգում նույնպես պնդել է, թե Զելենսկին ու ուկրաինական ժողովուրդն առաջադրվել են որպես մրցանակի թեկնածու: 

Այսպիսով՝ Զելենսկուն ոչ թե առաջադրել են որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, այլ դիմել են մրցանակի կոմիտե՝ առաջադրելու հնարավորություն տալու համար: Միևնույն ժամանակ, տեղեկատվության աղբյուրը՝ նախաձեռնող կոմիտեի կայքը, թեկնածուների մասին տեղեկատվության աղբյուր չէ, քանի որ դա արգելվում է Նոբելյան հիմնադրամի կանոնադրությամբ: 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նոբելյան մրցանակՈւկրաինաՎլադիմիր Զելենսկի

Հարակից հոդվածներ

#InterCheck. Զելենսկու կնոջ «հրեական անձնագիրը» և Ղուրանն այրողի Նոբելյան մրցանակը
Ֆեյք

#InterCheck. Զելենսկու կնոջ «հրեական անձնագիրը» և Ղուրանն այրողի Նոբելյան մրցանակը

18:23, 7 Հլս, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) հերթական...

#InterCheck. Ինչպես ադրբեջանական մեդիան մանիպուլացրեց Արարատ Միրզոյանի խոսքերը
Ֆեյք

#InterCheck. Ինչպես ադրբեջանական մեդիան մանիպուլացրեց Արարատ Միրզոյանի խոսքերը

18:01, 30 Հնս, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) շարունակում...

«Վագներ». Ինչ է դա և ինչ զուգահեռներ կան այլ, այդ թվում՝ հայկական ռազմականացված կառույցների հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Վագներ». Ինչ է դա և ինչ զուգահեռներ կան այլ, այդ թվում՝ հայկական ռազմականացված կառույցների հետ

16:49, 28 Հնս, 2023

Հունիսի 23-ին «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր մարտիկների ճամբարին հրթիռային հարված հասցնելու մեջ...

«Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն». Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերում՝ հայալեզու ֆեյսբուքում
Սխալ

«Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն». Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերում՝ հայալեզու ֆեյսբուքում

22:49, 21 Մյս, 2023

Ֆեյսբուքի հայալեզու հատվածում անցած հանգստյան օրերին տարածվում էր մի ֆոտոկոլաժ, որում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իբր, հայտարարում է՝ Բախմուտը, մեկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens