ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Լարվածություն Արցախում. հանգստյան օրերին շրջանառված ապատեղեկատվությունը

14:25, 28 Մրտ, 2022

ՍԽԱԼ

Վերջին շաբաթների ընթացքում Արցախում իրավիճակը լարվել է: Արցախի իշխանությունները մարտի 25-ին հաստատել են, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում վերահսկողության տակ են առել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը՝ փորձելով նաև այլ առաջխաղացումներ ունենալ: Ադրբեջանական զինուժը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ նաև Bayraktar TB-2 տիպի: Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 3 զոհ  և 15 վիրավոր:

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է անցած հանգստյան օրերին մեդիադաշտում տարածված կեղծ և մանիպուլյատիվ թեզերը:

Արցախում ռազմական դրությունը հայտարարվել է 1992 թ.-ին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրեց հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:

Մասնավորապես, սահմանափակվել է հավաքների ազատության իրավունքը, արգելվել են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, ինչպես նաև կասեցվել է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:

Այս հրամանագիրը հայկական և միջազգային մի քանի լրատվամիջոցներ սխալ մեկնաբանեցին՝ պնդելով, որ Արցախում ռազմական դրություն է հայտարարվել:  Նման հրապարակում արել է անգամ «Նյու Յորք Թայմսը»՝ գրելով, որ Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ռազմական դրություն՝ առանց պատճառները նշելու: 

Իսկ «Ազատություն» ռադիոկայանը նշել էր, որ Արցախում ռազմական դրություն հայտարարվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ից:

Իրականում, Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից, իսկ 2005 թ.-ից համապատասխան օրենքը գործում է անժամկետ: 

Ռուսական խաղաղապահ առաքելությունը դուրս չի բերվել Արցախից

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր՝ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են տարածվում, թե Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միավորումները տեղափոխվում են Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին: 

Հերթական նման լուրերը մարտի 27-ին տարածեցին ուկրաինացի օգտատերերը՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին: Արցախից խաղաղապահների դուրսբերման մասին խոսեց անգամ ռուս հայտնի այլախոհ բլոգեր Մաքսիմ Կացը՝ իր հերթական թողարկումներից մեկի ժամանակ: 

Рузкі виходять через Лачинський коридор. pic.twitter.com/q9qY6F1gxl

— свічка (@svecha62) March 27, 2022

Որպես ապացույց՝ ներկայացվում է մի քանի ռազմական (հիմնականում՝ ոչ մարդատար) մեքենայի շարժ՝ ենթադրաբար Լաչինի միջանցքում:  

Սակայն որևէ այլ ապացույց կամ հիմնավորում չկա, որը կհաստատեր ռուս խաղաղապահների դուրսբերումը Արցախից: 

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Փառուխի շուրջ խառնաշփոթը

Արցախի իշխանությունները մարտի 25-ին հայտարարեցին, որ ադրբեջանցիները վերահսկողության տակ են առել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը:

Մարտի 27-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իր զորքերը դուրս է բերել Արցախի Փառուխ գյուղից։

Ադրբեջանի ՊՆ-ն անմիջապես հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ ռուսական կողմի հաղորդագրությունը չի արտացոլում իրականությունը:

Մի քանի ժամ հայկական կողմը պաշտոնական հայտարարություններով հանդես չէր գալիս՝ անորոշ թողնելով իրավիճակը: Մարտի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, մարտի 28-ի կեսօրին անդրադարձավ խնդրին՝ արձանագրելով, որ ադրբեջանցիների ներխուժումը Ասկերանի շրջանում շարունակվում է:

«Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է:

Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»,— նշված է հաղորդագրությունում:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ասկերանի շրջանԱրցախռուս խաղաղապահներՓառուխ գյուղ

Հարակից հոդվածներ

Արցախին տրվող օգնությունը՝ շարունակական շահարկման ու մանիպուլյացիայի առարկա
Մանիպուլյատիվ

Արցախին տրվող օգնությունը՝ շարունակական շահարկման ու մանիպուլյացիայի առարկա

19:20, 16 Հնս, 2022

Հունիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ամփոփիչ ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունից Արցախին տրվող օգնությանը՝...

Հաագայի դատարանը Հայաստանին Արցախում գտնվող հուշարձանների սեփականատեր ճանաչելու որոշում չունի
Սխալ

Հաագայի դատարանը Հայաստանին Արցախում գտնվող հուշարձանների սեփականատեր ճանաչելու որոշում չունի

12:29, 5 Մյս, 2022

Սոցիալական ցանցերում վերջին օրերում տարածվում է տեղեկություն, թե Հաագայի արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Հայաստանը հանդիսանում է...

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»
Սխալ

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»

18:06, 26 Ապր, 2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այսօր՝ ապրիլի 26-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հերքել է լրագրող Կառլեն Ասլանյանի պնդումը,...

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը

14:48, 19 Ապր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens