ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է, որը կարելի է գնել օնլայն խանութում

19:29, 28 Մրտ, 2022

Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության «Զինուժ մեդիան» հրապարակել է մի ռեպորտաժ, որտեղ երևում է, թե ինչպես են ԶՈՒ հետախուզական խմբերը հատուկ նշանակության մարզումներ իրականացնում անտառում և կատարելագործում իրենց հմտությունները։ 

Ռեպորտաժում ասվում է, որ հետախուզական խմբի հագուստը հարմարեցված է տեղանքին։ 

Տեսանյութի ուսումնասիրությունից, սակայն, պարզ է դառնում, որ հետախույզների համազգեստները ռազմական չեն։ Ավելին՝ տեսանյութի հենց առաջին վայրկյաններից հետախույզների քողարկիչ համազգեստի վրա երևացող տարբերանշանը «պատմում է» դրա ծագման մասին։

Ներքևի լուսանկարում երևում է քողարկող համազգեստի տարբերանշանը։

Այս նշանը պատկանում է ամերիկյան Kleen Guard ընկերությանը։ Միայն անվանումը որոնելիս արդեն հնարավոր է գտնել ընկերության և արտադրանքի մասին տեղեկություններ։ Օրինակ՝ հենց այս համազգեստը վաճառվում է amazon.com կայքում, փաթեթը (25 հատը)* 148$-ով։

Համազգեստի նկարագրությունում երևում է, որ այն մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ կոմբինեզոն է, որը նախատեսված է մաքրման աշխատանքների համար:   Պաշտոնական կայքում ներկայացված են բրենդի տարբեր արտադրանքներ, որոնցից և ոչ մեկը նախատեսված չէ ռազմական նշանակությամբ օգտագործելու համար։ Այս համազգեստը վաճառվում է տարբեր երկրներում։ Օրինակ՝ ռուսական վաճառքի կայքերից մեկում այն դարձյալ ներկայացվում է որպես մեկանգամյա հագուստ և նախատեսված է տարատեսակ ոչ ռազմական նշանակության աշխատանքներ իրականացնելու համար։ 

Ռազմական նշանակության համար նախատեսված (կամ հարմարեցված) լինելը կարևոր է տարբեր պատճառներով՝ հիմնականում զինվորականի պատշաճ, հարմարավետ ու պրակտիկ հանդերձանքի, պահուստային փամփշտակալները և այլ սպառազինությունը հարմարավետ կրելու տեսանկյունից։    

Օրինակ՝ այս ռեպորտաժում ՆԱՏՕ-ի զորքերը զորավարժություն են իրականացնում Նորվեգիայում։ Նրանց ձմեռային համազգեստից ակնհայտ երևում է, որ այն նախատեսված է զինվորականների համար։

Ռուսական զորավարժությունների ժամանակ օգտագործվում է նմանատիպ քողարկող հագուստ։

Այսպիսով՝ նշված տեսանյութում հետախույզների քողարկիչ և տեղանքին հարմարեցված համազգեստն իրականում հնարավոր է գնել amazon.com կայքից, այն նախատեսված է քաղաքացիական աշխատանքներ իրականացնելու (ախտահանման, դեղագործական արտադրամասերում աշխատանքի և այլն) համար և ռազմական նշանակության չէ։

*Նյութի հրապարակման պահին նշված չի եղել, որ խնդրո առարկա համազգեստի գինը՝ $148, վերաբերում է 25 հատին։ Նշումն ավելացվել է որոշ ժամանակ անց։ Հնարավոր շփոթության համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ ԶՈւՊաշտպանության նախարարություն

Հարակից հոդվածներ

Ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը․ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը․ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո

11:30, 28 Մյս, 2021

Հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների կողմից ամենից հաճախ թմբկահարվող թեմաներից է ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը։ Այս թեմայով հայտարարություններ և խոստումներ...

Ինչ հաղորդվեց և ինչ հերքվեց. սահմանային լարվածության հետքերով
Առանց վճռի

Ինչ հաղորդվեց և ինչ հերքվեց. սահմանային լարվածության հետքերով

20:46, 12 Մյս, 2021

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում մայիսի 12-ին հայտնվեցին տեղեկություններ Հայաստանի երեք մարզերում ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին: «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

Պաշտպանության նախարարությունը լռում է սահմանային միջադեպերի մասին
Առանց վճռի

Պաշտպանության նախարարությունը լռում է սահմանային միջադեպերի մասին

17:23, 15 Փտր, 2021

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ փետրվարի 11, 12 և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ...

Պատերազմական ապատեղեկատվություններ ռուսական կայքերում և յութուբյան ալիքներում
Սխալ

Պատերազմական ապատեղեկատվություններ ռուսական կայքերում և յութուբյան ալիքներում

18:15, 16 Հկտ, 2020

Մոսկվան անսպասելիորեն համաձայնվեց միջոցներ ձեռնարկել հակամարտության սրումը նվազեցնելու համար՝ տարածաշրջան զորքեր մտցնելու միջոցով. Avia.pro

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens