ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շառլ Միշելի հայտարարության մեջ ԼՂ մասին հիշատակում չկա․ Բրյուսելյան հանդիպման լուսաբանման հետքերով

13:11, 7 Ապր, 2022

Բրյուսելում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպումից հետո սոցիալական ցանցերում նկատեցին, որ Միշելի պաշտոնական հաղորդագրությունում Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում:

Այնուամենայնիվ, հայկական որոշ լրատվամիջոցներ իրադարձության մասին գրելիս նշել են, որ քննարկվել են նաև իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում:

Մասնավորապես, պետական «Արմենպրես» գործակալությունը, հղում անելով Շառլ Միշելի հայտարարությանը, գրել է. «Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում վերջերս ստեղծված լարվածությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»։

News.am-ը նույնպես գրել է, որ քննարկվել է վերջերս «Արցախում լարված իրադրությունը»:

Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունում իրականում բացակայում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը: «Նրանք քննարկել են վերջերս ստեղծված լարվածությունը և վերահաստատել են 2020 թ․ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջբերվող հատվածի բնագրում։ 

Հատկանշական է, սակայն, որ Ալիևի և Միշելի առանձնազրույցը ներկայացնելիս Եվրոպական խորհրդի պաշտոնական ալիքը Յութուբում նշել է, որ նախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղում լարվածության ընթացքում:

Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի ճեպազրույցի տեսագրությունը վերնագրված է «Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է խաղաղությունը Ղարաբաղում»:

Նշենք, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում Եվրամիությունում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով: 2021 թ. դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևից հանդիպումից և 2022 թ. փետրվարին կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վիրտուալ հանդիպումից հետո կազմակերպիչ կողմերի տարածած հաղորդագրություններում ևս բացակայում է Ղարաբաղ եզրույթը:

Արցախի մասին, սակայն, հիշատակում կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տարածած՝ եռակողմ հանդիպման մասին հաղորդագրությունում: «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին»,- նշված է հայկական կողմի հաղորդագրությունում:

Այսպիսով, «Արմենպրեսը» և News.am-ը սխալ են լուսաբանել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ տպավորություն ստեղծելով, թե Շառլ Միշելի հայտարարությունում առկա է Լեռնային Ղարաբաղ եզրույթը

«Լեռնային Ղարաբաղ» եզրույթի նշանակությունը բանակցությունների համատեքստում

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի:

«Ներկայումս մենք գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և այդ հարցի շուրջ բանակցելու կարիք չկա»,- հայտարարել է Ալիևը։ Մյուս կողմից, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտոնական դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը լուծված չէ։  

Բացի դրանից, Ադրբեջանը ընդդիմանում է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի գործածմանը՝ պնդելով, որ այդպիսի վարչատարածքային միավոր Ադրբեջանում գոյություն չունի: 

«Եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ես ասել եմ, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր չկա, այս բառը, այս արտահայտությունը չպետք է օգտագործվի, չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ: Ղարաբաղի տնտեսական գոտին ստեղծվել է իմ կողմից հուլիսի 7-ին ստորագրված հրամանագրի հիման վրա, և վերջ, այստեղ միավորված են Ղարաբաղի բոլոր շրջանները»,- ասել է Ալիևը:

Fip.am-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նշում է, որ եռակողմ հանդիպման հաղորդագրությունում Ղարաբաղի մասին չհիշատակելը մեծ հաշվով համապատասխանում է Ադրբեջանի այն դիրքորոշմանը, որ ԼՂ հակամարտությունն ավարտված է և Լեռնային Ղարաբաղ անունով միավոր գոյություն չունի։ Այդուհանդերձ, քաղաքագետը վստահ է, որ այդ հանդիպումների ընթացքում քննարկվում են թե՛ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր, թե՛ Արցախում իրավիճակի վերաբերյալ անուղղակի հիշատակումներ կան: «Օրինակ, նույն հայտարարության մեջ խոսվում է լարվածության նվազեցման և նմանատիպ այլ թեմաների մասին, չնայած չեզոք բառապաշար է օգտագործվում: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի պատվիրակությունը չի կարողանում հասնել նրան, որ այդ հայտարարությունների մեջ հստակ նշվի ԼՂ-ում առկա խնդիրների մասին, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտության մասին: Եվ դա, այո, հայկական կողմի բացթողումն է»,- նշեց Գրիգորյանը: 

Լուսինե Ոսկանյան

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Բրյուսելյան հանդիպումեռակողմ հանդիպումԼեռնային ՂարաբաղՆիկոլ ՓաշինյանՇառլ Միշել

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

Բռնի տեղահանումից մեկ տարի անց․ որ բնակավայրերում են հաստատվել արցախցիները, ինչ օժանդակություն են ստանում նրանք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բռնի տեղահանումից մեկ տարի անց․ որ բնակավայրերում են հաստատվել արցախցիները, ինչ օժանդակություն են ստանում նրանք

13:43, 19 Սպտ, 2024

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որի բնակչությունը...

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը

14:24, 18 Սպտ, 2024

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձ:  Սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens