ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք որևէ մեկը պատասխանատվություն կրելու է դրա համար, ասել էր․ 

«Այո, եղել են ձախողումներ ու այդ ձախողումների առիթով կան ուսումնասիրություններ, դրանք շարունակվում են։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում, ես հույս ունեմ, կստանանք պատասխաններ։ Ես ինչքան գիտեմ, այդ փաստի առիթով քրեական գործ կա հարուցված, ընդ որում՝ եթե չեմ սխալվում, այդ քրեական գործը հարուցված է այդ թվում Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրության հիման վրա։ Դա, հասկանալիորեն, տեղի է ունեցել իմ հանձնարարությամբ»։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ փուլում է վարչապետի մատնանշած քրեական գործի նախաքննությունը։ 

Պարզվում է՝ իսկապես, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» կամ, ինչպես տարածված է ասել, ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական վարույթը հարուցվել է Հայաստանի պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում ներկայացված տեղեկանքի հիման վրա։

Նկատենք՝ նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունը, իսկ դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Այս դեպքով քրեական վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ 3-րդ մասի 3-րդ կետով՝ (վստահված գույքը հափշտակելը` առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողի կողմից լիազորությունները ի վնաս այդ կազմակերպությանն օգտագործելը, ինչի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։

«Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են մի շարք ապացուցողական գործողություններ»,- տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Փաստերի ստուգման հարթակը» նաև հետաքրքրվել էր՝ հարուցված քրեական վարույթի շրջանակներում արդյո՞ք կան մեղադրյալներ և այլ կարգավիճակ ունեցող անձինք, ու մասնավորապես՝ այս վարույթի շրջանակներում արդյո՞ք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանն ունի որևէ կարգավիճակ։

«Նշված քրեական վարույթով ներկա պահին որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։ Նախաքննությունը շարունակվում է»,- պատասխանել են Գլխավոր դատախազությունից։

Իսկ թե ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել այս քրեական վարույթի նախաքննության շրջանակներում՝ հարցաքննություններ, առերեսում, փորձաքննություններ և այլն, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում՝ պատճառաբանելով, թե քրեական վարույթի շրջանակներում հրապարակման ոչ ենթակա տվյալներ կան։

Ի դեպ, այս քրեական վարույթը հարուցվել էր դեռ այս տարվա սկզբին, սակայն սա ԱՆԻՖ-ի գործունեության վերաբերյալ միակ վարույթը չէր, և մեկ այլ վարույթ էլ հարուցվել էր 2023-ի սկզբին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած ուսումնասիրությունների հիման վրա։  

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» հիմնադրվել էր 2019 թվականին՝ «տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով»։ «Ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք և համալիր խորհրդատվության և աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը և գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման և գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման և կատարելագործման գործընթացին»,- ԱՆԻՖ-ը հիմնելիս խոստացել էր ՀՀ կառավարությունը։ 

2019-ից սկսած ԱՆԻՖ-ի իրականացրած ամենամեծ ներդրումային ծրագիրը «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (Fly Arna) ստեղծումն էր Air Arabia ավիաընկերության հետ. այն ստեղծվեց 2021-ին և թռիչքներ սկսեց իրականացնել 2022-ի կեսերից։ Այս ընկերությունը, սակայն, դադարեցրեց գործունեությունն այս տարվա սկզբին։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր, որը, չնայած Երևանի փոխքաղաքապետ նշանակվելուն, շարունակում էր մնալ ԱՆԻՖ-ում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) սա համարել էր խնդրահարույց ու 2022-ի վերջին վարույթ էր հարուցել՝ նկատելով, որ Ավինյանի կողմից պաշտոնների անհամատեղելիության պահանջներն առերևույթ խախտվել են։ 

«Հետքը» գրել էր, որ Ավինյանի կողմից փոխքաղաքապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումն ուսումնասիրելիս ԿԿՀ-ն ԱՆԻՖ-ից պահանջել էր 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում՝ նախատեսվող ծրագրերի) և դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաև տնօրենների խորհրդի ձեւավորման օրվանից սկսած՝ հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները: «Վերլուծելով ներկայացված տվյալները՝ Հանձնաժողովի մոտ ձևավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի և օբյեկտիվ քննության առարկա և ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»,- հայտարարել էր ԿԿՀ-ն։ 

Ավինյանի վերաբերյալ իր կողմից հարուցված վարույթը, սակայն, ԿԿՀ-ն որոշել էր կասեցնել, փոխարենը դրա նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն:

ԱՆԻՖ-ը լուծարվեց այս տարի գարնանը կառավարության որոշմամբ, մինչդեռ ֆոնդը հիմնելիս Տիգրան Ավինյանը խոստանում էր, որ այն կլինի «ՀՀ կառավարության ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկը»։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱՆԻՖԳլխավոր դատախազությունՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)
Սխալ

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)

10:27, 9 Հլս, 2026

Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուն» հաղորդման՝ 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկումը նվիրված էր Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո...

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը

11:50, 27 Մյս, 2026

Մայիսի 18-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հակասական օր էր․ առավոտը սկսել է «սիրում եմ...

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում
Ֆեյք

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում

13:32, 19 Մյս, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցից օրեր անց սոցիալական մեդիայում և սունկ կայքերում համակարգված ձևով տարածվում է նրա ու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens