ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Օսկանյանը սխալ է՝ «ընդհանուր պետության» առաջարկը չէր ենթադրում ԼՂ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս

15:42, 19 Ապր, 2022

ՍԽԱԼ

Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է իր հերթական հոդվածը՝ Արցախյան հակամարտության ներկա փուլի վերաբերյալ։ 

Օսկանյանը, նկարագրելով 1998 թվականի հունվարի 8-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի հայտնի նիստից մի դրվագ, անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի «ընդհանուր պետության», Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկներին, որոնք երեքն էլ, ըստ նախկին արտգործնախարարի, ենթադրում էին Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմից դուրս։ 

«․․․Տեր-Պետրոսյանը ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ և իմ ուղղությամբ մեկնելով ձեռքը՝ ասաց. «Թող Վարդանն ասի՝ արդյո՞ք հնարավոր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․․․ Եվ ես ասացի այն, ինչին հավատում էի. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»: […] Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»,- գրել է Օսկանյանը իր հոդվածում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց Օսկանյանի՝ այս ու հոդվածում տեղ գտած մի քանի այլ պնդումները։ 

Օսկանյանի համար «ընդհանուր պետության» տարբերակը ժամանակին ընդունելի չէր

Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին «ընդհանուր պետության» առաջարկը ներկայացրել են 1998 թվականի նոյեմբերին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ կողմերը կնքում են համաձայնագիր, որով ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորման կարգավիճակ է ստանում «Ադրբեջանի  միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Փաստաթղթով սահմանվում էր, որ ԼՂ-ն մասնակցում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրագործմանը միայն այն հարցերում, որոնք «շոշափում են իր շահերը», և որ ամենակարևորն է՝ այդ հարցերի վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել «առանց երկու կողմերի համաձայնության»:

Արցախի բնակիչները, համաձայն ընդհանուր պետության առաջարկի, որպես անձը հաստատող վկայական կունենային Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով»: ԼՂ բնակչությունն իրավունք կունենար նաև ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում և մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին:

Ինքը՝ Օսկանյանը, 2012 թվականին Mediamax գործակալությունում հրապարակված ««Ընդհանուր պետության» գաղափարի ծնունդը» վերտառությամբ հոդվածում խոստովանում է, որ այդ փաստաթղթի «մի քանի դրույթներ Ղարաբաղին լուրջ կախվածության մեջ էին դնում Ադրբեջանից»։ 

«Իհարկե, «ընդհանուր պետության» վերաբերյալ փաստաթուղթը ընդունելի չէր նաև հայկական կողմի համար՝ չնայած, որ դրանում փորձ էր արվում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ զուտ հորիզոնական կապեր հաստատել, դրա մի քանի դրույթներ Ղարաբաղին լուրջ կախվածության մեջ էին դնում Ադրբեջանից»,- գրել էր Օսկանյանը։ 

Այսպիսով, Օսկանյանի այն պնդումը, թե «ընդհանուր պետության» տարբերակը ենթադրում էր Արցախի ինքնորոշում Ադրբեջանի կազմից դուրս, չի համապատասխանում իրականությանը։

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արցախյան հակամարտությունՎարդան Օսկանյան

Հարակից հոդվածներ

Վերջին օրերին համացանցում տարածվող հին ու կեղծ լուսանկարները
Ֆեյք

Վերջին օրերին համացանցում տարածվող հին ու կեղծ լուսանկարները

17:51, 6 Հկտ, 2020

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած պատերազմին զուգահեռ պայքար է գնում նաև ինֆորմացիոն դաշտում։ Չնայած...

Րաֆֆի Հովհաննիսյանի և Սեյրան Օհանյանի հարաբերությունների անցյալը
Ընտրություններ

Րաֆֆի Հովհաննիսյանի և Սեյրան Օհանյանի հարաբերությունների անցյալը

18:53, 13 Փտր, 2017

Այսօր, Երևանի Հիլթոն հյուրանոցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը և արտաքին գործերի նախկին...

Հարակից հոդվածներ

Վերջին օրերին համացանցում տարածվող հին ու կեղծ լուսանկարները
Ֆեյք

Վերջին օրերին համացանցում տարածվող հին ու կեղծ լուսանկարները

17:51, 6 Հկտ, 2020

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած պատերազմին զուգահեռ պայքար է գնում նաև ինֆորմացիոն դաշտում։ Չնայած...

Րաֆֆի Հովհաննիսյանի և Սեյրան Օհանյանի հարաբերությունների անցյալը
Ընտրություններ

Րաֆֆի Հովհաննիսյանի և Սեյրան Օհանյանի հարաբերությունների անցյալը

18:53, 13 Փտր, 2017

Այսօր, Երևանի Հիլթոն հյուրանոցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը և արտաքին գործերի նախկին...

fip.am

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens