ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Պատգամավորը սխալվում է․ նախկինում ևս սպաները ծառայության ընթացքում բնակարան ստացել են

18:23, 20 Հնս, 2022

ՍԽԱԼ

Կառավարությունն օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, որով առաջարկվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան հատկացնել։

Հունիսի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարվելիք այս փոփոխությունից, հայտարարեց, որ Հայաստանում ոչ մի սպա մինչև թոշակի անցնելը պետության կողմից երբևէ բնակարան չի ստացել։

«Բարեփոխումները բանակի կայացման ուղղությամբ շարունակվում են, բայց ամենակարևորներից մեկը ես համարում եմ սա (օրենքի նախագիծը — խմբ․), որ երբևէ նման բան չի եղել, որ սպային տրամադրեն բնակարան մինչև կենսաթոշակի անցնելը»,- հայտարարեց Արմեն Խաչատրյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում ուղարկեց Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե անկախությունից ի վեր մինչ օրս քանի՞ սպա է բնակարան ստացել։

Ի պատասխան մեր հարցման, նախարարությունից հայտնեցին, որ ըստ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում առկա էլեկտրոնային տվյալների՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ծառայողական բնակելի ֆոնդի կառուցման, ինչպես նաև վերանորոգման արդյունքում՝ ՊՆ բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված թվով 1754 զինծառայողի նրանց ծառայության ընթացքում հատկացվել են ծառայողական բնակարաններ։ Բնակարանների գերակշիռ մասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է շահառուներին։

Այսպիսով, ի հեճուկս պատգամավոր Խաչատրյանի պնդման, Հայաստանում նախկինում ևս զինծառայողներին ծառայության ընթացքում հատկացվել են բնակարաններ։ Ի դեպ, բնակարանների հատկացման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները բազմաթիվ են, դրանց թվում են նաև նոր իշխանությունների օրոք հատկացված բնակարանների վերաբերյալ արված հրապարակումները։

Սպաներին բնակարանների տրամադրման վերաբերյալ հրապարակումներից մի քանիսին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով (հղում 1, հղում 2, հղում 3, հղում 4, հղում 5)։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմեն ԽաչատրյանբնակարանՀՀ պաշտպանության նախարարություն

Հարակից հոդվածներ

Փաստաթուղթ․ ի պատասխան Ալեն Սիմոնյանի հայտարարության
Սխալ

Փաստաթուղթ․ ի պատասխան Ալեն Սիմոնյանի հայտարարության

18:49, 1 Փտր, 2022

Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակի»՝ հունվարի 31-ին հրապարակած հետաքննությանը։ Նա,...

ՊՆ-ն իրեն ուղղված հարցումներին պատասխանում է զուտ պատասխանելու համար
Սխալ

Պաշտպանության նախարարությունը կեղծում է՝ ըստ ԱԽ-ի

14:31, 15 Նյմ, 2021

Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 14֊ին հայտարարել էր, որ  սոցցանցերի ադրբեջանական և հայկական տիրույթներում տարածվող տեղեկությունները, թե Ադրբեջանի զինված ուժերը զրահատեխնիկա են...

Ինչ հաղորդվեց և ինչ հերքվեց. սահմանային լարվածության հետքերով
Առանց վճռի

Ինչ հաղորդվեց և ինչ հերքվեց. սահմանային լարվածության հետքերով

20:46, 12 Մյս, 2021

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում մայիսի 12-ին հայտնվեցին տեղեկություններ Հայաստանի երեք մարզերում ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին: «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

Հայաստանի ՀՕՊ-ը քաղաքացիական ինքնաթիռ չի նշանառել․ գերմանացի լրագրողը մանիպուլացնում է
Սխալ

Հայաստանի ՀՕՊ-ը քաղաքացիական ինքնաթիռ չի նշանառել․ գերմանացի լրագրողը մանիպուլացնում է

18:18, 16 Հլս, 2020

Երկու օր առաջ՝ հուլիսի 14-ին, գերմանական «Բիլդ» (Bild) պարբերականի լրագրող, վերլուծաբան Ջուլիան Ռեպկեն (Julian Röpcke) Թվիթերի իր միկրոբլոգում գրառում էր...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens