ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Որոշում կա՞, թե՞ ոչ․ Տավուշից սահմանազատում սկսելու մասին պաշտոնյաների հակասական պնդումները

19:04, 4 Ապր, 2024

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ապրիլի 3-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Ադրբեջանի ցանկությամբ է սահմանազատումը սկսվելու Տավուշի մարզից։ 

«Մի հատ դրական բան եղավ՝ որոշվեց, որ պետք է դելիմիտացիան սկսվի, այսինքն՝ բանակցությունները սկսվեն։ Սկսվեց, հիմա Ադրբեջանն առաջարկել է, որ սկսենք հյուսիսից՝ հյուսիսային սահմանից, գնացել ենք, հա, սկսել ենք հյուսիսային սահմանից։ Հյուսիսային սահմանից հիմա գալիս ենք, որտեղ ինչ խնդրահարույց հարցեր կան, լուծելով գալիս ենք՝ մինչև Սյունիք»,- նշել է Խաչատրյանը։ 

Պատգամավորի այս հայտարարությանը հաջորդել են սահմանազատման հանձնաժողովի և ԱԳ փոխնախարարի հայտարարությունները։

Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են, որ երկու երկրների հանձնաժողովները մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն: 

Ապրիլի 4-ին էլ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ու Բաքուն պայմանավորվածություն ունեն, որ սահմանազատումը պետք է սկսել Տավուշի մարզից, հայտարարել է, որ եթե սահմանազատման վերաբերյալ կողմերի միջև արձանագրվի պայմանավորվածություն, այդ մասին երկուստեք կհայտարարվի։ 

«Կա աշխատակարգով սահմանված կետ․ քանի դեռ չկան պայմանավորվածություններ, դրանց մասին հրապարակումներ և հավելյալ մեկնաբանություններ չեն լինում»,— ասել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հետո՝ մարտի 9-ին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել էր, թե «ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի պատկանելիությունն Ադրբեջանին անվիճելի է, և դրանք ենթակա են անհապաղ ազատագրման»:

Մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, թե դելիմիտացիան որ փուլից և որտեղից պետք է սկսել, ասել է, որ այդ հարցի շուրջ կան բազմաթիվ տեսակետներ՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ 

«Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,— նշել է Փաշինյանը։ 

Մարտի 18-ին էլ Տավուշում Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանության քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալը, «և սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»։

«Մենք տեսնում ենք, որ իրական հնարավորությունը՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու, կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում։ Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք էս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- նշել է վարչապետը։ 

Ավելի ուշ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք որոշված է սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզից, ասել է, որ գործընթացը այդ հատվածից սկսելը քննարկվում է։ 

Սահմանազատումը Տավուշից սկսելուն է անդրադարձել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահը  հավաստիացրել է, թե սահմանազատումը Տավուշից սկսելը ընդունելի է նաև Հայաստանի համար:

«Ելման կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, մեր կարծիքով, և արդեն ակնհայտ է, որ ճիշտ է Տավուշի մասով սկսել, որովհետև այնտեղ վիճելի մասերը քիչ թե շատ ավելի քիչ են, քան մնացած առումով: Ես կարծում եմ, որ այս հարցում, այս պրոցեսի շնորհիվ մենք կունենանք լրիվ սահմանի ուրվագիծ»,- ասել է նա: 

Այսպիսով, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև սահմանազատման-սահմանագծման աշխատանքները Տավուշից սկսելու որոշման վերաբերյալ հայտարարությունները հակասում են միմյանց։

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմեն ԽաչատրյանՆիկոլ ՓաշինյանսահմանազատումՏավուշ

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens