ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ռուսական կայքը «Սուրմալուի» պայթյունի մասին պայթյունից 2 ժամ առաջ չի հայտնել․ տարածված տեղեկությունը կեղծ է

12:35, 15 Օգս, 2022

ՍԽԱԼ

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում, դեռևս պաշտոնապես չհաստատված հանգամանքներում, հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը դեպքի վերաբերյալ հայտարարեց, որ պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ 

Այս հոդվածի հրապարակման պահին դեպքի վայրում դեռևս շարունակվում են հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները։ Ըստ վերջին տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով զոհվել է 6 քաղաքացի, տուժել 61-ը, իսկ 17 քաղաքացի համարվում է անհետ կորած։ 

Պատահարի վերաբերյալ, սակայն, բացի հավաստի տեղեկություններից, տարածվում են նաև կեղծ և մանիպուլյատիվ լուրեր։ 

Այսպես, մասնավորապես, պատահարից ժամեր անց համացանցում տեղեկություն տարածվեց, թե ռուսական Life.ru կայքը պայթյունի մասին հրապարակում է կատարել պայթյունից դեռ 2 ժամ առաջ։

«Ռուսական Life.ru կայքը (որը պատկանում է ծագումով հայ, իսկ իրականում հակահայ ու հայկական պետականության ու ինքնիշխանության դեմ բազմիցս անթույլատրելի հայտարարություններ արած Արամ Գաբրիելյանին) «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի մասին լուրը հայտնել է պայթյունից 2 ժամ առաջ՝ Մոսկվայի ժամանակով՝  10:21 (Երևանի ժամանակով՝ 11:21)»,- ասվում է Ֆեյսբուքում լայն տարածում ստացած հրապարակումներից մեկի մեջ։

Ըստ այդ հրապարակման՝ Life.ru կայքը հետագայում փոխել է հոդվածի հրապարակման ժամը։

Պայթյունի մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր ժամը 13։40-ին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ հրդեհի մասին նախարարություն ահազանգել են 13։23-ին։ 

Life.ru կայքը, սակայն, պայթյունի մասին չի հայտնել դրանից երկու ժամ ավելի շուտ: Խնդիրն այն է, որ ռուսական կայքի՝ իբր ավելի վաղ արված հրապարակումը փաստող սքրինշոթներն արվել են տարբեր ժամային գոտիներից: Համացանցում հրապարակումների ժամերը հաշվարկվում են ըստ ժամային գոտիների, և տարբեր երկրներից նույն հոդվածի հղումը բացելու դեպքում կտեսնեք տարբեր հրապարակման ժամեր՝ կախված ժամային գոտուց:

Օրինակ՝ VPN (Virtual private network) օգտագործելու դեպքում հնարավոր է նույն հոդվածը տեսնել տարբեր հրապարակման ժամերով, սակայն րոպեն կմնա նույնը: Ըստ այդմ էլ՝ վերևի նկարում կարող եք տեսնել, որ փոփոխության է ենթարկվել միայն ժամը, րոպեն մնացել է նույնը։

Ներքևի լուսանկարում կարող եք տեսնել մեր կողմից օգոստոսի 15-ին, ժամը 10։50-ին արված սքրինշոթը, որտեղ հրապարակման ժամը նշվում է 10։21՝ պայթյունից շուրջ 2 ժամ շուտ։

Հետևաբար, այն տեղեկությունը, թե ռուսական կայքը պայթյունի մասին հայտնել է պայթյունից 2 ժամ շուտ, իրականությանը չի համապատասխանում։

Բացի այս, 168.am-ը գրել էր, թե ըստ իրենց տեղեկությունների՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով կոչ է արել խուսափել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում գտնվելուց։ Նյութում նաև նշվում էր, թե օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել էր Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասի

Այս երկու ապատեղեկատվություններին անդրադարձել են media.am-ի մեր գործընկերները։ 

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 168.am«Սուրմալու» առևտրի կենտրոնպայթյուն

Հարակից հոդվածներ

Թուրքիայի ՆԳՆ-ն Ստամբուլի պայթյունի համար մեղադրում է քրդական PKK-ին. հայկական հետքի մասին լուրերն անհիմն են
Սխալ

Թուրքիայի ՆԳՆ-ն Ստամբուլի պայթյունի համար մեղադրում է քրդական PKK-ին. հայկական հետքի մասին լուրերն անհիմն են

15:17, 14 Նյմ, 2022

Նոյեմբերի 13-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, կա 6 զոհ և 81...

Կաթողիկոսը «Սուրմալուի» պայթյունից անմիջապես հետո ցավակցական ուղերձ է տարածել. կայքերը կեղծում են
Սխալ

Կաթողիկոսը «Սուրմալուի» պայթյունից անմիջապես հետո ցավակցական ուղերձ է տարածել. կայքերը կեղծում են

12:44, 18 Օգս, 2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո՝ օգոստոսի 16-ին, քաղաքական իշխանության հետ կապ ունեցող որոշ կայքեր տեղեկություններ են տարածել, թե...

Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ

13:48, 15 Օգս, 2022

Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ երեկ տեղի էր ունեցել պայթյուն։ Ինչպես երևում է մամուլում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens