ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը չի կարող լինել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառու

17:17, 20 Սպտ, 2022

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում ներկայացուցիչների պալատի խոսնակը տեղեկացրեց, որ հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի միանալու հնարավորությունը:

Իրականում, սակայն, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանը չի կարող միանալ մի պարզ պատճառով։

Ծրագրին միանալու «նախապայմանը»

2004 թվականին ԱՄՆ կոնգրեսը հիմնեց «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել միջինից ցածր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք համեմատաբար ժողովրդավար են։ Իսկ միջինից ցածր եկամուտ ունեցող են համարվում այն երկրները, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ցածր է ծրագրով նախատեսված չափից։ Այս թիվը յուրաքանչյուր տարի փոխվում է։ Օրինակ՝ 2006 թվականին այն 1575 դոլար էր, այս տարի արդեն՝ 3955 դոլար։

2006 թվականին կորպորացիայի և Հայաստանի կառավարության միջև ստորագրվեց աջակցության համաձայնագիր, որը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների և դրա հետ առնչվող իրավիճակի հետևանքով սառեցվեց։

Հնգամյա ծրագրով նախատեսվել էր ընդհանուր մոտ $236 մլն արժեքով տարատեսակ ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ հիմնականում գյուղական համայնքների զարգացման, ենթակառուցվածքների ստեղծման և վերանորոգման ոլորտներում։

Որոշակի կրճատումներով այս ծրագրերից Հայաստանը ստացավ $177 մլնը և 2011 թվականին ավարտեց այն։ 

Ինչպես նշեցինք, քաղաքական իրադարձությունների հետևանքով Հայաստանը զրկվեց ծրագրին կրկին դիմելու հնարավորությունից, սակայն 2 տարի անց՝ 2013 թվականին, Հայաստանը կրկին սկսեց համապատասխանել ծրագրին դիմելու համար անհրաժեշտ չափանիշներին, մասնավորապես՝ բավարարելով ժողովրդավարության հետ կապված պահանջները, կոռուպցիայի ինդեքսները, թափանցիկությունը և այլն։

Այնուհանդերձ, Հայաստանն այլևս չդարձավ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառու։

2018 թվականի մայիսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհրդի ղեկավարն էր, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ուսումնասիրել Հայաստանի՝ դրամաշնորհային ծրագրում ընդգրկվելու հայտը, եթե դրական փոփոխություններ արձանագրվեն չափորոշիչների հարցում։

Այս հայտարարությունից մի քանի ամիս անց Հայաստանը դասվեց միջին եկամուտ ունեցող երկրների շարքին և զրկվեց ծրագրին մասնակցելու հնարավորությունից։

Մինչ օրս Հայաստանը համարվում է միջին եկամուտ ունեցող երկիր։

Այսպիսով փաստենք, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանը համարվում է միջին եկամուտ ունեցող երկիր, և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի մասնակցության մասին խոսելը պատեհ չէ, քանի որ Հայաստանի տնտեսության աճը թույլ է տալիս կանխատեսել, որ տեսանելի ապագայում Հայաստանը չի կարող նորից վերադառնալ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարք։

Սևադա Ղազարյան

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրԱՄՆ ԿոնգրեսՆենսի Փելոսի

Հարակից հոդվածներ

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարն ու փորձագետը սխալվում են՝ վերջին բախումները ոչ թե ԼՂ-ում էին, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում
Սխալ

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարն ու փորձագետը սխալվում են՝ վերջին բախումները ոչ թե ԼՂ-ում էին, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում

18:38, 19 Սպտ, 2022

Ռուսաստանի պետական Առաջին ալիքի Время покажет («Վրեմյա պոկաժետ») քաղաքական թոքշոուի սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի...

Արցախին ԱՄՆ օգնությունն ու դրա շուրջ քննարկումները Հայաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախին ԱՄՆ օգնությունն ու դրա շուրջ քննարկումները Հայաստանում

15:16, 31 Հլս, 2020

ԱՄՆ Կոնգրեսը հուլիսի 24-ին երկարատև քննարկումներից հետո հաստատեց Արցախում ականազերծման աշխատանքների համար 1 միլիոն 400 հազար դոլար հատկացնելու ծրագիրը։ Նախորդ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens