ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երեխայի սեռի պլանավորում. գինեկոլոգի ինստագրամյան գրառման հետքերով

12:09, 26 Հկտ, 2022

Գինեկոլոգ Պավել Սոցկիյի պաշտոնական ինստագրամյան էջում հոկտեմբերի 21-ին հրապարակում է կատարվել (տղա) երեխայի սեռի պլանավորման մասին:

Ըստ գրառման՝ երեխայի սեռը կախված է ձվաբջջին բեղմնավորած սերմնաբջջի տեսակից: Ձվաբջջի բեղմնավորումը X քրոմոսոմ կրող սերմնաբջջով հանգեցնում է իգական սեռի սաղմի ձևավորմանը, Y քրոմոսոմով սերմնաբջիջը ձևավորում է արական սեռի սաղմ: «Տեսություններից մեկի համաձայն՝ տարբեր քրոմոսոմներ ունեցող սերմնաբջիջները տարբեր հատկություններ ունեն, և դրանց իմացությունը կարող է օգնել համեմատաբար բարենպաստ պայմաններ ստեղծել որոշակի սեռի երեխայի բեղմնավորման համար»,- նշվում է գրառման մեջ:

Գրառումը թեև 2014-ին՝ բժշկի կայքում հրապարակված հոդվածի արտատպումն է, սակայն զգալի արձագանք է ստացել սոցցանցերում նաև այս օրերին: Հատկանշական է, որ եթե սկզբնաղբյուր հոդվածում նշվում է, թե ինչպես պլանավորել հղիությունը և՛ տղաների, և՛ աղջիկների պլանավորման դեպքում, ապա Ինստագրամի գրառման մեջ խոսվում է միայն արական սեռի երեխաների պլանավորման մասին: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ տեսության մասին է խոսքը և որքանով է այն գիտականորեն հիմնավորված: 

Շեթլսի մեթոդը 

Հայտնի գինեկոլոգի էջը փաստացի վերարտադրել է Շեթլսի մեթոդը, որը մշակել է ամերիկացի գիտնական Լադրում Շեթլսը 1960-ականներին և հրապարակել «Ինչպես ընտրել երեխայի սեռը» գրքում:

Ըստ այդ տեսության՝ Y քրոմոսոմ կրող սերմնաբջիջն ավելի արագ է, բայց ավելի փխրուն, քան X քրոմոսոմ պարունակող սերմնաբջիջները: Ավելին, թթվային միջավայրերը վնասում են Y քրոմոսոմով սերմնաբջիջը՝ ավելի հավանական դարձնելով աղջկա բեղմնավորումը։ Ըստ դրա՝ երեխայի սեռի վրա կարող է ազդել սեռական հարաբերության դիրքը:

Շեթլսի գրքի 6-րդ հրապարակման թարմացված հետազոտությունների տվյալները ցույց են տվել 75 տոկոս հաջողության գործակից այն զույգերի մոտ, որոնք փորձել են իգական սեռի երեխա ունենալ, և 80 տոկոս հաջողության գործակից այն զույգերի մոտ, որոնք փորձել են արական սեռի երեխա ունենալ:

Շեթլսի մեթոդի քննադատությունը

Թեև Շեթլսի մեթոդը մեծ ճանաչում է ձեռք բերել տասնամյակների ընթացքում, շատ գիտական հետազոտություններ կասկածի տակ են դրել դրա արդյունավետությունը: 

Մասնավորապես, 2016 թ. արված հետազոտության արդյունքով՝ ապացույց չկա, որ սեռական հարաբերությունը և դրա ժամանակը ազդում են պտղի սեռի վրա:  

Բացի այդ, 2020 թ. արված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ (հակառակ Շեթլսի պնդումների) սերմնաբջիջների առանձնահատկությունների միջև որևէ տարբերություն չկա, բացի ԴՆԹ պարունակությունից: 

Սելեկտիվ աբորտները Հայաստանում

Հայաստանում երեխայի սեռի որոշումը էթիկական բազմաթիվ հարցեր է առաջացնում, քանի որ երկար տարիներ Հայաստանը համարվել է աշխարհում առաջատար երկրներից մեկը՝ երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվաքանակով:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ բնական պայմաններում 100 աղջկա դիմաց ծնվում է 105 տղա: Սակայն շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, այդ թիվը արհեստականորեն փոխվել է՝ սելեկտիվ աբորտների պատճառով: Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից 2011 թ. անցկացված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցի՝ 1993 թ.-ից սկսած արձանագրվել են նորածինների սեռերի կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցությունից զգալիորեն բարձր ցուցանիշներ՝ 110-120 տղա 100 աղջկա դիմաց: Զեկույցում նշվում է, որ այս միտումը պոտենցիալ վտանգ է պարունակում հետագայում ժողովրդագրական անհավասարակշռության առաջացման տեսանկյունից: 2021 թ. վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տվել, որ իրավիճակը փոխվել է: Մասնավորապես, 2021 թ.  ծնվել էր 109 տղա և 100 աղջիկ,  2020թ.-ին՝ 110 տղա և 100 աղջիկ:

Այսպիսով, թեև գինեկոլոգ Պավել Սոցկիյի ինստագրամյան էջում հրապարակված՝ ապագա երեխայի սեռը որոշելու մասին տեսությունն իսկապես գոյություն ունի, սակայն դրա արդյունավետությունը կասկածի տակ է դրվում գիտական հանրության մի մասի կողմից, իսկ գրառման մեջ արվող որոշ պնդումներ հերքվել են: Բացի դրանից, նման գրառումներն էթիկական հարցեր են առաջացնում Հայաստանում, որտեղ սելեկտիվ աբորտները և նորածինների սեռերի հարաբերակցության խախտումը հիմնախնդիր են համարվում: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱՀԿգինեկոլոգիաՊավել Սոցկի

Հարակից հոդվածներ

Կրթությունը Covid 19-ի պայմաններում. ի՞նչ կանոնների են հետևում աշակերտներն ու ուսուցիչներն ամբողջ աշխարհում
Առանց վճռի

Կրթությունը Covid 19-ի պայմաններում. ի՞նչ կանոնների են հետևում աշակերտներն ու ուսուցիչներն ամբողջ աշխարհում

19:00, 16 Սպտ, 2020

Սեպտեմբերի 15-ից Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ՝ քննարկումների մեծ ալիք սկսվեց կիրառվող հակահամաճարակային կանոնների վերաբերյալ:  Դասապրոցեսը հանրապետությունում իրականացվում...

ԱՀԿ-ն թեստերի փորձաքննություն չի իրականացնում. Hraparak.am-ը մանիպուլացնում է
Սխալ

ԱՀԿ-ն թեստերի փորձաքննություն չի իրականացնում. Hraparak.am-ը մանիպուլացնում է

18:59, 4 Սպտ, 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է սերտիֆիկատ տա առ այն, որ հայկական թեստերը կիրառելի են. «Հրապարակ»

Հարակից հոդվածներ

Կրթությունը Covid 19-ի պայմաններում. ի՞նչ կանոնների են հետևում աշակերտներն ու ուսուցիչներն ամբողջ աշխարհում
Առանց վճռի

Կրթությունը Covid 19-ի պայմաններում. ի՞նչ կանոնների են հետևում աշակերտներն ու ուսուցիչներն ամբողջ աշխարհում

19:00, 16 Սպտ, 2020

Սեպտեմբերի 15-ից Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ՝ քննարկումների մեծ ալիք սկսվեց կիրառվող հակահամաճարակային կանոնների վերաբերյալ:  Դասապրոցեսը հանրապետությունում իրականացվում...

ԱՀԿ-ն թեստերի փորձաքննություն չի իրականացնում. Hraparak.am-ը մանիպուլացնում է
Սխալ

ԱՀԿ-ն թեստերի փորձաքննություն չի իրականացնում. Hraparak.am-ը մանիպուլացնում է

18:59, 4 Սպտ, 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է սերտիֆիկատ տա առ այն, որ հայկական թեստերը կիրառելի են. «Հրապարակ»

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens