ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Սեպտեմբերյան ագրեսիան ծավալվել է ՀՀ բնակավայրերում․ Լուկաշենկոյի ադրբեջանամետ կեղծիքները ՀԱՊԿ նիստում

15:06, 29 Հկտ, 2022

ՍԽԱԼ

Հոկտեմբերի 28-ին կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո ՀՀ ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը:

«Փաստերի ստուգման հարթակը» մի շարք կեղծ պնդումներ է հայտնաբերել նիստին մասնակցող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթում, ինչպես նաև նրա ելույթը լուսաբանող Բելառուսի պետական հեռուստաալիքի ռեպորտաժում։ 

Ադրբեջանը հարձակվել է հայկական բնակավայրերի վրա․ Լուկաշենկոն կեղծում է

Բելառուսի  նախագահն իր ելույթի ընթացքում ոչ միայն չի արձանագրում, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, այլ նաև պնդում է, թե ռազմական գործողությունները տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին՝ բնակավայրերից հեռու։

«Դուք հանուն ինչի՞ եք պատերազմում 2000 մետր բարձրությամբ այդ լեռների վրա։ 300 մարդ է սպանվել այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում»,- ասել է Բելառուսի նախագահը։ 

Ավելի վաղ, FIP.am-ը անդրադարձել էր ռուսաստանյան Առաջին ալիքի ու ՀԱՊԿ-ում ՀՀ գործընկեր Ղազախստանի ԱԳՆ-ի  կողմից ադրբեջանական ագրեսիայի պատկերը կեղծելու փորձերին՝ փաստելով, որ տեղի ունեցածը ոչ թե սահմանային միջադեպ էր՝ բնակավայրերից հեռու, ինչպես պնդում էին վերջիններս, այլ հարձակում, որը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ 

FIP.am-ը անդրադարձել էր նաև ադրբեջանական հարձակման թիրախ դարձած այդպիսի բնակավայրերի հեռավորությանը հայ-ադրբեջանական սահմանից։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրը, ըստ Google Earth արբանյակային քարտեզի, գտնվում է Հայաստանի սահմանից ներս՝ ավելի քան 8․5 կմ խորքում, Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրը՝ ավելի քան 9 կմ, Քարաշեն բնակավայրը՝ ավելի քան 3 կմ, Ջերմուկ քաղաքը՝ 13 կմ խորքում։

Միևնույն ժամանակ, հայկական կողմը պաշտոնապես հայտնել էր խաղաղ բնակիչների շրջանում 3 զոհի և 7 վիրավորի մասին։

Այսպիսով, Լուկաշենկոյի պնդումը, թե ռազմական գործողությունների թատերաբեմում մարդիկ չեն ապրում, կեղծ է․ հայաստանյան տասնյակ բնակավայրեր թիրախավորվել են ադրբեջանական ագրեսիայի ընթացքում։

Ում ջանքերով է հրադադար հաստատվել․ Բաքվի ու ՀԱՊԿ գործընկերների՝ Երևանին հակասող պնդումները

Բելառուսական հեռուստաալիքի մեկնաբանը, անդրադառնալով ՀԱՊԿ խորհրդի նիստին, նախ պնդել է, թե այն հրավիրվել է հրատապության սկզբունքով։ Մինչդեռ արտահերթ բնույթ կրող նիստը կայացել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից գրեթե երկու ամիս անց, հետևաբար այն չէր կարող որևէ կերպ հրատապ բնորոշվել։ 

Այնուհետև մեկնաբանը, հղում անելով նիստին մասնակցող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին, հայտնել է, թե վերջինս հայտարարել է՝ «Մոսկվայի միջնորադական ջանքերի շնորհիվ է կանխվել հայ-ադրբեջանական հերթական պատերազմի բռնկումը», չնայած նրան, որ նիստի ընթացքում ՌԴ նախագահի կողմից նման հայտարարություն անելու մասին պաշտոնական Կրեմլը չի հայտնում։

Ավելի վաղ ռուսական կողմից նման պնդում էր արել նաև Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Մեկնաբանը հայտնում է նաև, որ Լուկաշենկոն նույնպես Մոսկվայի ջանքերին է վերագրել սեպտեմբերյան ռազմական գործողությունների դադարեցումը՝ միևնույն ժամանակ, դեմ արտահայտվելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ և ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների տեղակայմանը։ 

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 13-ին, Աստանայում  ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես պնդել էր, թե հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուսական կողմի ջանքերով՝ նեղսրտելով, որ «որոշները դրանք վերագրում են այլ երկրների»։

Սակայն սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ադրբեջանական ագրեսիան կանգնեցվել է ԱՄՆ ջանքերի շնորհիվ։ 

«Երախտապարտ ենք ԱՄՆ-ին իր կատարած ջանքերի համար, ում միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն։ Շնորհակալ ենք նաև ԱՄՆ իշխանությանը, այդ թվում բազմաթիվ կոնգրեսականների Ադրբեջանի գործողություններին հստակ գնահատական տալու համար»,- ասել էր Սիմոնյանը։ 

Այսպիսով, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից գրեթե երկու ամիս անց կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում այդպես էլ անդամ երկրների ղեկավարների կողմից չարձանագրվեց Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու փաստը։ Ավելին՝ ադրբեջանական ագրեսիան ռազմական կառույցի անդամ երկրներից Բելառուսի ղեկավարը ներկայացրել է որպես բնակավայրերից հեռու ծավալված սահմանային միջադեպ։ 

Նույն նիստի ընթացքում և նախկինում ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ներկայացուցիչների ու Ադրբեջանի նախագահի պնդումները՝ հրադադարի ձեռքբերման միջնորդի մասով, համընկնում են՝ «ռուսական կողմն է», միևնույն ժամանակ, հակասում են հայկական կողմի դիրքորոշմանը, համաձայն որի՝ ռազմական գործողությունները դադարեցվել են ադրբեջանական ագրեսիան պաշտոնապես արձանագրած ամերիկյան կողմի միջնորդությամբ։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ագրեսիա Հայաստանի դեմԱլեքսանդր ԼուկաշենկոՀԱՊԿ

Հարակից հոդվածներ

ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը կեղծում է. ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ իրավասության ոլորտում է
Սխալ

ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը կեղծում է. ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ իրավասության ոլորտում է

19:00, 21 Նյմ, 2022

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը Аргументы и факты լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ իրավասությունը...

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ
Մանիպուլյատիվ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ

18:22, 17 Սպտ, 2021

Ընթացիկ շաբաթվա՝ սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը»...

Ինչ են նախատեսում ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը անդամ երկրների տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Առանց վճռի

Ինչ են նախատեսում ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը անդամ երկրների տարածքային ամբողջականության խախտման դեպքում

22:31, 14 Մյս, 2021

Ադրբեջանական զինուժը մայիսի 12-ին առաջ է եկել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում` խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ...

Բեռնափոխադրումներ Բելառուսի և Ադրբեջանի միջև
Առանց վճռի

Բեռնափոխադրումներ Բելառուսի և Ադրբեջանի միջև

19:48, 5 Հկտ, 2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հավաստիացրել էր, որ առնվազն վերջին 6...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens