ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ղազախստանի արտգործնախարարն ապակողմնորոշում է. Ադրբեջանի սանձազերծած մարտերն ընթանում են Հայաստանի տարածքում

14:32, 14 Սպտ, 2022

Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»։

Սակայն հակառակ ՀԱՊԿ անդամ պետության արտգործնախարարի հայտարարության՝ ռազմական գործողությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, այլ ՀՀ սուվերեն տարածքում, թիրախավորված են հայկական բնակավայրեր ու քաղաքներ: 

Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առաջին օրը

Արդեն երկրորդ օրն է, ինչ չեն դադարում Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի սանձազերծած մարտերը։ Ադրբեջանի հարձակումից կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեսակոնֆերանսով կայացել է ՀԱՊԿ անվտանգության արտահերթ նիստ, որի ժամանակ վարչապետը ներկայացրել է ստեղծված իրավիճակը և քննարկվել են ՀԱՊԿ հետագա քայլերը:

ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունում, ըստ էության, ասվում էր, որ քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ՝ իրավիճակի կարգավորման նպատակով։

Արդեն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց ՀԱՊԿ օրակարգում դեռ չկա, և օբյեկտիվ տեղեկություն ստանալու համար որոշում է կայացվել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի հայ-ադրբեջանական սահման և տեղում իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում ստանա, ապա տեղեկացնի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին։

Ռազմական գործողությունները տեղի են ունենում Հայաստանի սուվերեն տարածքում

Սեպտեմբերի 13-ի ողջ գիշերվա ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերն ու բնակավայրերը հրետակոծելուց հետո Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն առավոտյան ֆեյսբուքյան իր էջում կատարեց հրապարակում, որում ակնհայտորեն երևում էին հրետակոծությունից վնասված և այրված շենքերը։

Համայնքապետի խոսքով՝ գնդակոծությունից վնասվել է համայնքապետարանի շենքը, այրվել է մի քանի տուն, վնասվել են որոշ տների տանիքներն ու պատուհանները։

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրը, ըստ Google Earth արբանյակային քարտեզի, գտնվում է Հայաստանի սահմանից դեպի ներս՝ ավելի քան 8․5 կմ խորքում։ 

Այսինքն՝ այն պնդումը, թե սահմանազատում չի արվել, հետևաբար դժվար է ասել, թե ում տարածքում են ընթանում մարտերը, կեղծիք է։

Սոթքում ադրբեջանական ագրեսիայից վնասվել են նաև մի շարք տներ, ինչն ապացուցող լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Բացի Սոթքից, Ադրբեջանը հարվածներ է հասցրել մի քանի այլ հայկական բնակավայրերի ևս։ Ադրբեջանի թիրախային հարձակումից վնասվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակարաններից մեկը։ Արկերից երկուսն էլ ընկել են անմիջապես բնակարանի հարևանությամբ։

Վերիշենում ադրբեջանական ագրեսիայի և ռմբակոծության հետևանքով վնասվել է 5 տուն, ինչպես նաև ավտոմեքենաներ։

Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրը Հայաստանի պետական սահմանից ավելի քան 9 կմ դեպի ներս է տեղակայված։

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում ադրբեջանական արկի պայթյունից վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը։ Հրետակոծությունից կոտրվել են հանդիսությունների սրահի պատուհանները, վնասվել են սրահի տանիքն ու պատերը։

Քարաշեն բնակավայրը ՀՀ պետական սահմանից ավելի քան 3 կմ խորքում է։

«Սիվիլնեթի» մեր գործընկերները Ջերմուկ տանող ճանապարհին նկարահանել են, թե ինչպես է քաղաքացիական մեքենան վնասվել Ադրբեջանի հրետակոծությունից, ինչի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ պահի դրությամբ Ջերմուկ տանող ճանապարհն անվտանգության տեսանկյունից փակ էր երթևեկության համար։

Ջերմուկ քաղաքը Հայաստանի պետական սահմանից հեռու է 13 կմ։

Բացի դրանից, երեկ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ արած հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ունենք քաղաքացիական զոհեր։

Ի՞նչ է նախատեսվում ՀԱՊԿ կանոնադրությամբ այս իրավիճակում 

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս ամիսներ առաջ գրել էր, թե ինչ է նախատեսվում ՀԱՊԿ կանոնադրությամբ։ Կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Այսպիսով՝ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի այն պնդումը, թե քանի որ սահմանազատում չի իրականացվել, դժվար է ասել՝ սահմանի խախտում եղել է, թե ոչ, առնվազն տեղին չէ, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով խոցվում են սահմանից զգալի հեռավորության վրա գտնվող քաղաքացիական օբյեկտներ, վնասվում են մեքենաներ, տներ, վիրավորվում և զոհվում են քաղաքացիական անձինք։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

FIP_Vox #25․ Միհրան Պողոսյանի ընկերությունը կեղծ տվյալներ է գրանցել
Տեսանյութեր

FIP_Vox #25․ Միհրան Պողոսյանի ընկերությունը կեղծ տվյալներ է գրանցել

14:37, 8 Հնս, 2023

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն իր տեսաուղերձում խոստովանեց, որ իրեն պատկանող «Մրգենի» ընկերությունը իրական շահառուի վերաբերյալ կեղծ տվյալներ է...

Արհեստական արգանդը և «ուղեղի չիպավորումը» դեռ չեն փորձարկվել մարդկանց վրա. Ֆեյսբուքյան գրառման հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արհեստական արգանդը և «ուղեղի չիպավորումը» դեռ չեն փորձարկվել մարդկանց վրա. Ֆեյսբուքյան գրառման հետքերով

16:28, 6 Հնս, 2023

Ֆեյսբուքյան «Անձի կատարելագործում» էջը  մայիսի 30-ին գրառում է կատարել՝ հայտնելով,որ Ճապոնիայում նոր տեխնոլոգիաներով արհեստական արգանդ են ստեղծել, որտեղ «այսպես ասած...

Երբ է Էրդողանը հիշատակում Փաշինյանին․ ապակողմնորոշող պնդումներ ռուսական և հայաստանյան մամուլում
Մանիպուլյատիվ

Երբ է Էրդողանը հիշատակում Փաշինյանին․ ապակողմնորոշող պնդումներ ռուսական և հայաստանյան մամուլում

16:50, 5 Հնս, 2023

Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը հունիսի 3-ին տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երդմնակալության ժամանակ...

Պողոսյանի բացահայտումը․ Իրեն պատկանող ընկերությունը իրական շահառուի կեղծ տվյալներ է գրանցել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պողոսյանի բացահայտումը․ Իրեն պատկանող ընկերությունը իրական շահառուի կեղծ տվյալներ է գրանցել

12:39, 5 Հնս, 2023

Մայիսի 16-ին Իտալիայի ոստիկանությունը տեղեկացրեց, որ առգրավվել է Հայաստան ուղևորվող 2,7 տոննա կոկաին տեսակի թմրամիջոց։  Որոշ ժամանակ անց Հայաստանի ԱԱԾ-ն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens